Հարություն Մկրտչյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մկրտչյան (այլ կիրառումներ)
Հարություն Մկրտչյան
Ծնվել էապրիլի 15, 1903(1903-04-15)
ԾննդավայրՓայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1992(1992-11-15) (89 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և գրականագետ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1919), Թբիլիսիի պետական համալսարան (1926) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀԳՄ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Հարություն Մկրտչյան Վիքիդարանում

Հարություն Գաբրիելի Մկրտչյան (ապրիլի 15, 1903(1903-04-15), Փայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1992(1992-11-15), Երևան, Հայաստան), հայ գրող, գրականագետ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963), բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-1991), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մկրտչյանը 1915 թվականին կորցրել է ծնողներին, փրկվել կոտորածներից և ընկել Էջմիածնի մանկատունը։ 1916-1919 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1921 թվականին կոմերիտմիության շրջկոմի քարտուղար է եղել Ներքին Ախտայում, Կոտայքում, Բաշ-Գառնիում։ 1923-1926 թվականներին սովորել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում։ 1940 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Հայաստանի արվեստի աշխատողների միության նախագահը, 1934-1937 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, «Գրական թերթ»-ի (1932, 1935-1936), «Սովետական գրականություն» («Խորհրդային գրականություն», 1934-1937, 1947-1950) ամսագրի խմբագիր, գրական թանգարանի տնօրենը (1937-1940)։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950-1968 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ, 1968 թվականից՝ Երևանի համալսարանի հայ գրականության դասախոս։ Սկսել է գրել 1920-ական թվականներին։ Լույս են տեսել «Նովելներ և ակնարկներ» (1945), «Անմահական այգի» (1957), «Հայրենի երկրում» (1963) ժողովածուները, մանուկների համար՝ «Զանգակավոր գայլը» (1945), «Արագիլը» (1946) գրքույկները։ «Անհայտ զինվորի հիշատակարանը» (գիրք 1-3, 1969-1975) վեպում փորձել է պատկերել 1918-1920 թվականներին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։ Հրատարակել է Միքայել Նալբանդյանին, Ստեփան Զորյանին, Ակսել Բակունցին նվիրված մենագրություններ, «Գրական դեմքեր»-ով (1953) ներկայացրել Հակոբ Հակոբյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի դիմանկարները, կազմել քրեստոմատիա IX և X դասարանների համար, գրել խորհրդահայ գրականության դասագիրք (1967) X դասարանի համար[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան 44 հասցեում
  • Զանգակավոր գայլը, Երևան, 1945, 24 էջ։
  • Նովելներ և ակնարկներ, Երևան, 1945, 203 էջ։
  • Արագիլը, 1946, Երևան, 12 էջ։
  • Նովելներ և ակնարկներ, Երևան, 1947, 165 էջ։
  • Գրական դեմքեր, Երևան, 1953, 320 էջ։
  • Արագիլը։ Զանգակավոր գայլը, Երևան, 1954, 24 էջ։
  • Ստեփան Զորյան, Երևան, 1954, 176 էջ։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, 1955։
  • Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, Հայպետհրատ, 1955, 502 էջ[2]։
  • Անմահության այգի (ակնարկներ և պատմվածքներ), Երևան, 1957, 172 էջ։
  • Ակսել Բակունց (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, 1958, 120 էջ։
  • Արագիլը, Երևան, 1960, 24 էջ։
  • Հայրենի երկրում (ակնարկներ), Երևան, 1963, 308 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, Երևան, 1966, 536 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, 2-րդ հրտ., Երևան, 1969, 532 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 2, Երևան, 1973, 704 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 3, Երևան, 1975, 744 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 1, Երևան, 1980, 776 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 2, Երևան, 1980, 864 էջ։
  • Մի հայի պատմություն (վեպ), Երևան, 1986, 336 էջ։
  • Զղջում (վեպ), Երևան, 1988, 504 էջ[3]։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Նովելներ, Մի հայի պատմություն, Երևան, 1990, 544 էջ[4]։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Զղջում, Երևան, 1990, 512 էջ։
  • Վերջին բարեկամը (պատմվածքներ), Երևան, 2004, 103 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածք, որ պիտի ավարտի քաղսովետը։ «Գրական թերթ», 1948, № 2:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 319-329։
  2. Մկրտչյան Հարություն Գաբրիելի (1955)։ Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի X դասարանի համար (հայերեն)։ Հայպետհրատ 
  3. Mkrtchʻyan Harutʻyun, Մկրտչյան Հարություն (1988)։ Զղջում: վեպ (հայերեն)։ Սովետական Գրող։ ISBN 9785550000472 
  4. Մկրտչյան Հարություն Գաբրիելի (1990)։ Ընտիր երկեր։ 2 հ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550004104 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643