Jump to content

Ալեքսանդր Յակովլև (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Յակովլևից)
Ալեքսանդր Յակովլև
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն

 

Ալեքսանդր Յակովլև (Alexander Yakovlev․ ), Միավորված ազգերի կազմակերպության գնումների վարչության երկարամյա պաշտոնավարող անդամ, ով ներգրավված էր «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի սկանդալում։ Նրան ներկայացվել են ոչ պատշաճ գործունեության այլ մեղադրանքներ ևս։

Դիվանագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականից Յակովլևն աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարությունում։ 1993 թվականին մշտական աշխատանքի պայմանագիր է կնքել ՄԱԿ-ի հետ որպես մասնավոր անձ (առանց Ռուսաստանի Դաշնության կողմից գործուղման)[1]։

2005 թվականի հունիսի 23-ին հրաժարական է տվել։ 2005 թվականի օգոստոսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ԱՄՆ դատախազության պահանջով վերացրել է Ալեքսանդր Յակովլևի դիվանագիտական անձեռնմխելիությունը, և Յակովլևը, ըստ Անանի աշխատակազմի ղեկավար Մարկ Մալոխ Բրաունի հայտարարության, կալանավորվել է։ Յակովլևի գործը (1:2005-cr-00819) հանձնարարվել է Նյու Յորքի Հարավային շրջանին։

Նույն օրը նա իրեն մեղավոր է ճանաչել «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի շրջանակում կատարված խարդախության մեջ՝ դառնալով ՄԱԿ-ի առաջին պաշտոնյան, ում քրեական մեղադրանք է առաջադրվել՝ կապված սկանդալային գործողության հետ։ Նա ազատ է արձակվել 400.000 դոլար գրավի դիմաց։

Ալեքսանդր Յակովլևը դաշնային դատարանում մեղավոր է ճանաչվել նաև իր գործունեության ընթացքում ԶԼՄ-ներով խարդախության և փողերի լվացման, ՄԱԿ-ի կապալառուներից հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ։ Երեք կետերից յուրաքանչյուրի համար նրան կարող էր սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։ Բրուքլինում բնակվող նրա քրեական իրավաբան Արկադի Լ. Բուխը հայտնեց, որ Յակովլևի դատավճիռը կարող է ձգվել մի քանի տարի։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին նա դատապարտվել է կարճաժամկետ ազատազրկման, այնուհետև ազատ արձակվել՝ 2 տարի հսկողության տակ գտնվելու և 900․000 ամերիկյան դոլարի չափով ունեզրկվելու պարտավորություն ստորագրելու պայմանով[2][3]։

Հակասական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագետին քննիչները մեղադրել են մոտ 1 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ, որը ներառում է նաև նրա ենթադրյալ ապօրինի գործարքները Compass Group PLC-ի դուստր ընկերության՝ Eurest Support Services-ի (ESS-ի) և նրա պաշտոնանկ արված գործադիր տնօրեն Փիթեր Ռ. Հարիսի ու ավագ գործադիր Էնդի Զայվերտի հետ։

Կասկած է հայտնվել նաև, որ Յակովլևը 1996 թվականին ոչ պատշաճ վարք է դրսևորել, երբ անուղղակիորեն փորձել է կաշառք ստանալ Société Générale de Surveillance SA- ից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Обвиняемый в коррупции сотрудник ООН Яковлев не работал в МИД РФ» [UN employee Yakovlev, accused of corruption, did not work in the Ministry of Foreign Affairs of the Russian Federation]. РИА Новости (Russian). 2005 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Case against Russian UN Official Takes Unexpected Turn». Kommersant. 2007 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «UN slams convicted procurement fraudster for trying to claim benefits». Fox News. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]