Compass Group

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Compass Group plc
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և կոնգլոմերատ
Հիմնադրված է1941
ՎայրՉերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏնօրենԴոմինիկ Բլեյքմոր[2]
Գլխավոր անձինքՊոլ Ուոլշ (նախագահ)[3]
Դոմինիկ Բլեյքմոր (CEO)[4]
Արդյունաբերությունհասարակական սնունդ
Հասույթ £25.512 billion (2022)[5]
Գործառնական շահույթ £1.500 billion (2022)[5]
Զուտ շահույթ £1.117 billion (2022)[5]
Աշխատողների թիվ513,707 (2022)[5]
ՍեփականատերBlackRock[6], MFS Investment Management? և Invesco?
Կայքcompass-group.com
ԲորսաLSE: CPG

Compass Group plc, բրիտանական բազմազգ պայմանագրային սննդի սպասարկման խոշորագույն ընկերություն[7], որի գլխամասային գրասենյակը գտնվում է Անգլիայի Չերթսի քաղաքում[8]։ Այն Եվրոպայում սննդի սպասարկման պայմանագրային խոշորագույն ընկերությունն է՝ առաջ անցնելով Sodexo-ից, որտեղ աշխատում է ավելի քան 500,000 մարդ։ Այն գործում է աշխարհի 50 երկրներում՝ կազմակերպելով սննդամթերքի մատակարարումը գրասենյակներին, գործարաններին, դպրոցներին, համալսարաներին, հիվանդանոցներին, սպորտային և մշակութային հիմնական վայրերին, հանքարդյունաբերական ճամբարներին, ուղղիչ հաստատություններին ու ծովային նավթային հարթակներին[7]։ Compass Group-ը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, և ներառված է FTSE 100 Index-ում։ Այն նաև ներառված է Fortune Global 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում[9][10]։ Ամեն տարի ընկերությունը սպասարկում է շուրջ չորս միլիարդ մարդու[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Compass Group-ը ծագում է մի ընկերությունից, որը հիմնադրվել է Ջեք Բեյթմանի կողմից 1941 թվականին որպես Factory Canteens Limited և հետագայում հայտնի է դարձել որպես Bateman Catering[11]: Bateman Catering-ը և Midland Catering-ը ձեռք են բերվել Grand Metropolitan կոնգլոմերատի կողմից համապատասխանաբար 1967 և 1968 թվականներին[11][12], որին հաջորդել է մենեջմենթի գնումը Grand Metropolitan-ից 1987 թվականին, երբ ստեղծվեց Compass Group-ը[11][12]։

Հանրային ցուցակագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Compass Group-ն առաջին անգամ ցուցակագրվելվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում 1988 թվականին[11]։

Eurest-ը, ընկերության ամերիկյան դուստր ձեռնարկություններից մեկը, գործարկվել է Միացյալ Նահանգներում 1996 թվականին՝ բիզնեսի և արդյունաբերության շուկաներում տեղական, տարածաշրջանային և ազգային ընկերություններին մատուցելու ճաշի ծառայություններ, ներառյալ աշխատակիցների ճաշարանները, տեղում սննդի ծառայությունները, վաճառքը, գործադիր ճաշերը, և այլ ծառայություններ[13]։

Կորպորատիվ աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Compass Group-ը ձեռք բերեց Morrison Management Specialists-ին և այնուհետև միավորվեց Granada plc-ի հետ՝ որպես վերջինիս լրատվամիջոցների և սննդի շահերը տարանջատելու պլանավորված ռազմավարության մաս։ Երկու ընկերությունները բաժանվեցին 2001 թվականի փետրվարին՝ ստեղծելով Compass plc-ն և Granada Media-ն[11]։ Մինչև 2005 թվականը այն դարձել էր աշխարհի ամենամեծ սննդի կազմակերպությունը[14]։

Այնուհետև Compass Group-ը վաճառեց իր ճանապարհային և ճամփորդական սննդի ձեռնարկությունները 2006 թվականի ապրիլին ընդհանուր 1,82 միլիարդ ֆունտ ստեռլինգով[11]։ Գործարքը ներառում էր 43 Moto ավտոմայրուղային սպասարկման տարածքների վաճառք Ավստրալիայի Macquarie Bank-ին մոտ 600 միլիոն ֆունտ ստեռլինգով[11]։ Compass Select Service Partners (SSP) ճամփորդական կոնցեսիոն բիզնեսը վաճառվել է EQT Partners մասնավոր բաժնետիրական ընկերության կողմից վերահսկվող ընկերություններին մոտ 1,2 միլիարդ ֆունտ ստեռլինգով[11]։

Compass Group plc-ն հետագա ձեռքբերումներ է կատարել 2009 թվականին, այդ թվում՝ Kimco-ն ԱՄՆ-ում[15] և Plural-ը՝ Գերմանիայում[16]։

2019 թվականի հունիսին Compass Group PLC-ն հայտարարում է Fazer Group-ի՝ սպառողական ապրանքների վրա հիմնված միջազգային ընտանեկան ընկերության հետ կնքելու համաձայնագիր՝ Fazer Food Services-ը ձեռք բերելու համար[17]։

Ասոցիացիա ՄԱԿ-ի և զինված ուժերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Compass Group-ի ESS դուստր ձեռնարկությունը 2000 թվականին դարձավ ՄԱԿ-ի կողմից գրանցված սննդամթերքի վաճառող, այնուհետև պայմանագրեր շահեց Սուդանում, Արևելյան Թիմորում, Լիբերիայում, Բուրունդիում, Էրիթրեայում, Լիբանանում, Կիպրոսում և Սիրիայում գործող ՄԱԿ-ի խաղաղապահներին մատակարարելու համար[14]։

ESS-ում պայմանագիր է կնքվել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, 82-րդ օդադեսանտային ստորաբաժանման, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, Կոալիցիոն ժամանակավոր իշխանության հետ, ինչպես նաև հիմնական պաշտպանական կապալառուների Fluor, RMS, Bechtel և հատկապես KBR-ի (Halliburton-ի դուստր ձեռնարկություն) հետ՝ ԱՄՆ բանակի զորքերի աջակցության համար, որը կոչվում է LOGCAP III՝ 2003 թվականից մինչև 2006 թվականը Քուվեյթի[18] և Իրաքի[18] անապատային բազաներում և ճամբարներում սննդի և շինարարական ծառայություններ մատուցելու համար[18]։

2017 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է Unidine-ի ձեռքբերումը, որն ունի տարեկան մոտավորապես 220 միլիոն դոլար եկամուտ, և մարժան լայնորեն համահունչ է Compass North America-ին։ Unidine-ը սննդի ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկն է ԱՄՆ-ի տարեցների համար առողջապահական խնամքի և ծառայությունների արագ աճող շուկայում[19]։

Վերակազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Morrison Management Specialist-ը վերակազմավորվել է երեք ոլորտներում (Morrison Healthcare, Morrison Living, Touchpoint Support Services): Այնուհետեւ 2013 թվականին Eurest-ի չեխական մասնաճյուղը 2013 թվականին ընդգրկվել է «100 լավագույն չեխական ընկերություններ» ցանկում[20]։ Ընկերությունը նաև ձեռք է բերել «Integrated Cleaning Management»-ը 2013 թվականին[21]։

Գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Քազինսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 31-ին, ընկերության այն ժամանակվա գործադիր տնօրեն Ռիչարդ Քազինսը զոհվեց Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից հյուսիս գտնվող Քոթեջ Փոյնթում՝ Հոքսբերի գետի մոտակայքում, հիդրոինքնաթիռի վթարի հետևանքով[22]։ Օդանավը եղել է վեց տեղանոց DHC-2 Beaver հիդրոինքնաթիռ[23]։ Քազինսը ծրագրում էր թոշակի անցնել 2018 թվականին, այն մտադրությամբ, որ ապրիլի 1-ին նրան գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի Դոմինիկ Բլեյքմորը, սակայն, դժբախտ պատահարի հետևանքով, իրավահաջորդությունը տեղափոխվում է 2018 թվականի հունվարի 1[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.compass-group.com/en/contact-us.html
  2. https://www.compass-group.com/en/who-we-are/ourleadership/leadership.html
  3. «Paul Walsh named chairman of Compass Group». The Daily Telegraph. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Dominic Blakemore». Compass Group. 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Annual Report 2022» (PDF). Compass Group. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  6. տարեկան հաշվետվություն
  7. 7,0 7,1 7,2 «Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է բրիտանացի միլիոնատերը և նրա ընտանիքի անդամները». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Compass: Talk to us». Compass-group.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին. "Compass House Guildford Street Chertsey Surrey KT16 9BQ UK"
  9. «Compass Annual Report 2011» (PDF). Compass Group PLC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  10. «Premier Brad Wall not waffling on jail food comments». Canadian Broadcasting Company. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Compass Group Timeline». Caterer Search. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  12. 12,0 12,1 «Competition Commission Report 1983» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  13. «Compass USA». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  14. 14,0 14,1 Add answer (2006 թ․ հոկտեմբերի 16). «Compass settles UN catering lawsuits | Business». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  15. «Compass Group North America Acquires KIMCO Corporation». PR Newswire. 2009 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  16. «Compass Group says new business in line with previous year». 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  17. Cundy, Antonia (2019 թ․ հունիսի 11). «UK's Compass Group to buy Nordic caterer in €475m deal». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Waxman's statement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. «Compass growth is "better than planned"». Practive Investors. 2018 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  20. «Eurest». Eurest.cz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  21. «Specialist Provider of Cleaning Services: Retail, Leisure, Hotel & Commercial». Integrated Cleaning Management. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  22. «Sydney seaplane: Tributes paid to family killed in crash». 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  23. Catering giant CEO and family killed in New Year's Eve seaplane crash Արխիվացված 1 Հունվար 2018 Wayback Machine, ABC News Online, 2018-01-01
  24. «Dominic Blakemore | Compass Group». www.compass-group.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]