Սասուն Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սասուն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սասուն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 15, 1937(1937-01-15)
ԾննդավայրՆերքին Սասնաշեն, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 6, 2016(2016-01-06) (78 տարեկանում)
Մասնագիտությունգրականագետ և հասարակական գործիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Սասուն Սերոբի Գրիգորյան (հունվարի 15, 1937(1937-01-15), Ներքին Սասնաշեն, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հունվարի 6, 2016(2016-01-06)), հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիո-պետկոմում։ 1993 թվականից եղել է Մեծ եղեռնի և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն ու գիտական խորհրդի նախագահ, 1996-1998 թվականներին՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի տեղակալ։ 1996-1998 թվականներին դասավանդել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում[1]։

Լույս է ընծայել «Սասնա պար» (1965), «Խավրծիլ» (1981), «Վայրի մեղու» (1987), «24 ժամ Պոլսում» (1995), «Սիրտս պիտի դատարկեմ» (2002) չափածո ստեղծագործությունների ժողովածուները։ Հեղինակ է նաև «Մուսաները չլռեցին» (գիրք առաջին, 1989), «Սասնա Արծիվների մի երամը» (2000), «Բազմատաղանդ երախտավորը (Սիմոն Սիմոնյան)» (1999) մենագրությունների, «Քոնն եմ հայրենիք» (2003) ակնարկների ժողովածուի։

2002 թվականին լույս տեսած «Հավերժության լուսամատյան» ռազմապատմափաստագրական հուշահանրագիտարանը նվիրված է Մեծ եղեռնի, Հայաստանում քաղաքական (ստալինյան) բռնությունների ժամանակ, Հայրենական (1941-1945), խորհրդա-աղվանական պատերազմներում զոհված հայորդիներին, Արցախյան հերոսամարտին[2]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալ։
  • ՀՀ ՊՆ «Զորավար Անդրանիկ» մեդալ

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասնա պար, Երևան, 1965, 62 էջ:
  • Լեռան կարոտ (բանաստեղծություններ), Երևան, 1970, 152 էջ:
  • Նրանք ընկան երգը շուրթերին, Երևան, 1970, 135 էջ:
  • Հայաստանի կոմերիտմիության ինտերնացիոնալ կապերի պատմությունից, Երևան, 1972, 77 էջ:
  • Հուշամատյան սիրո և սխրանքի (զոհված բանաստեղծներ), Երևան, 1975, 256 էջ:
  • Ոսկե երազ, Երևան, 1976, 204 էջ:
  • Խավրծիլ, Երևան, 1981, 172 էջ:
  • Վայրի մեղու, Երևան, 1987, 292 էջ:
  • Մուսաները չլռեցին, գիրք 1 (պատմափաստագրական հոդվածներ, ակնարկներ, վավերագրեր և մատենագիտություն), Երևան, 1989, 692 էջ:
  • Բազմատաղանդ երախտավորը (փաստագրական նյութեր և հանդիպումներ անվանի հայերի մասին), Երևան, 1999, 104 էջ:
  • Դեպի Էրգիր (բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ), Երևան, 2000, 639 էջ:
  • Սասնա արծիվների մի երամը (1941–1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհված և պատերազմին մասնակցած ներքին սասնաշենցիների մասին), Երևան, 2000, 216 էջ:
  • Հավերժության լուսամատյան, Երևան, 2002, 1956 էջ:
  • Սիրտս պիտի դատարկեմ (բանաստեղծություններ, քառյակներ, էպիգրամներ), Երևան, 2002, 348 էջ:
  • Քոնն եմ, հայրենիք (դիմանկարային ակնարկներ), Երևան, 2003, 74 էջ:
  • Առօրյա ցավերգեր, Երևան, 2004, 432 էջ:
  • Դեպի Էրգիր (բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ), Երևան, 2004, 639 էջ:
  • Հավերժախոս պանթեոն (1988–1995 թթ.), Երևան, 2004, 704 էջ:
  • Մուսաները չլռեցին, գիրք 2. Հայ գրողների մասնակցությունը 2–րդ աշխարհամարտին: 1941–1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայ և աշխարհի գրողները, Երևան, 2005, 720 էջ:
  • Մշեցի–արթիկցի ազատամարտիկ Միրոն, Երևան, 2010, 78 էջ:
  • Հայկ Ավետիսյանը լույսի սերմնացան կամ ժողովրդին նվիրաբերած կյանք, Երևան, 2012, 392 էջ:
  • Հայրենի տունն է կանչում, Երևան, 2012, 272 էջ:
  • Մեր հերոսները և զինուժի գեներալները (1988–2012 թթ.), Երևան, 2012, 328 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Սասուն Գրիգորյանի մասին ՀԳՄ կայքում