Ջովաննի Մեսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովաննի Մեսսե
իտալ.՝ Giovanni Messe
Giovanni Messe.jpg
դեկտեմբերի 10, 1883(1883-12-10)[1] - դեկտեմբերի 18, 1968(1968-12-18)[1] (85 տարեկանում)
ԾննդավայրՄեզանե, Իտալիայի թագավորություն
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիայի թագավորություն
ԶորատեսակRoyal Italian Army և Italian Army
Կոչումշարքային, սերժանտ, կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, կապիտան, փոխգնդապետ, մայոր, գնդապետ, brigadier general, divisional general, général de corps d'armée, Բանակի գեներալ և Marshal of Italy
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-թուրքական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԵրկաթ խաչի Ասպետի խաչ, Silver Medal of Military Valour, Grand Officer of the Military Order of Savoy, Commendatore of the Military Order of Savoy, Officer of the Military Order of Savoy, Knight of the Military Order of Savoy, Bronze Medal of Military Valour, Bronze Medal of Military Valour և War Merit Cross (Italy)

Ջովաննի Մեսսե (իտալ.՝ Giovanni Messe, դեկտեմբերի 10, 1883(1883-12-10)[1], Մեզանե, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 18, 1968(1968-12-18)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ռազմական և քաղաքական գործիչ, Իտալիայի մարշալ:

Վաղ Տարիներ և Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 10-ին Ապուլիայում` Բրինդիզի գավառի Մեսանյե գյուղում: 1901 թվականի դեկտեմբերին սկսել է իր ռազմական կարիերան`ընդունվելով բանակ որպես կամավոր: Մասնակցել է 1913 թվականին Իտալիայի կողմից Լիբիայի նվաճմանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է «Arditi» («Խիզախներ») հարձակվողական շարքերում, հատուկ հետևակներում: Իրեն խիզախ դրսևորելով այդ պատերազմների ժամանակ` 1923 թվականին Մեսսեն դարձել է Իտալիայի թագավորի` Վիկտոր Էմմանուել 3-րդի ադյուտանտը (օգնականը): 1927-1935 թվականներին ղեկավարել է բերսալյերների 9-րդ գունդը` գնդապետի կոչմամբ: 1935 թվականի սեպտեմբերի 16-ին նշանակվել է 3-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Վերոնայում, որի համար հրամանատար է եղել նաև Իտալա-եթովպական երկրորդ պատերազմի ժամանակ: Արդյունավետ գործողությունների համար Մեսսեին տրվել է գեներալ-մայորի կոչում:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի ապրիլին որպես Ալբանիայի հատուկ կորպուսի (Corpo di Spedizione in Albania) հրամանատարի փոխարինող՝ մասնակցել է երկրի օկուպացմանը: Հունական ռազմագործողության ժամանակ` 1940 թվականին, ղեկավարել է հեծելազորային կորպուսը և հաջողության հասել հունական զորքերի դեմ, որը ղեկավարվում էր Ալեքսանդր Պապագոսի կողմից: Հունական բանակի հակահարձակման ժամանակ Մեսսեն գլխավորում էր զրահատանկային կորպուսը (Corpo d’Armata): 1941 թվականի ապրիլին Վերմախտի օգնությամբ ռազմագործողությունն ավարտվել է Առանցքի ուժերի հաղթանակով:

Հաշվի առնելով Ջովաննի Մեսսեի` տանկային պատերազմ տանելու փորձը, նա կարող էր ուղարկվել Հյուսիսային Աֆրիկայում իտալական կորպուսը ղեկավարելու, սակայն դրա փոխարեն նա նշանակվել է Ռուսաստանում իտալական հետազոտական կորպուսի ղեկավար (Corpo di Spedizione Italiani in Russia — CSIR):

1942 թվականի նոյեմբերի 1-ին Մեսսեն ուղարկվել է Իտալիա և նշանակվել XXX կորպուսի ղեկավար, որը նոյեմբերի վերջին տեղափոխվել է Թունիս: 1943 թվականի հունվարի վերջին նշանակվել է Աֆրիկական կորպուսի նոր հրամանատար (Էրվին Ռոմելի փոխարեն), որը միանգամից վերանվանվել է «1-ին իտալա-գերմանական զրահատանկային բանակ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.