Իտալա-թուրքական պատերազմ
Իտալա-թուրքական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Իտալական գրոհ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() ![]() |
![]() ![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Իտալիայի զինված ուժեր`[3] 34.000 զինվոր 6.300 ձի 48 ցամաքային հրանոթ 24 լեռնային հրանոթ Պահեստայիններ`[2] 85.000 զինվոր |
Նախնական`[2] ~8,000 կանոնավոր օսմանյան զինվոր ~20.000 տեղական ոչ կանոնավոր զինվոր Վերջնական`[2] ~40,000 թուրք և արաբ |
Եռյակ դաշինք | 1882 |
---|---|
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնություն | 1904 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–06 |
Անգլո-ռուսական համաձայնություն | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–09 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–12 |
Բալկանյան պատերազմներ | 1912–13 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
Իտալա-թուրքական կամ Թուրք-իտալական պատերազմ (թուրք.՝ Trablusgarp Savaşı, «Տրիպորիլտանիական պատերազմ», նաև Իտալիայում հայտնի որպես Guerra di Libia, «Լիբիական պատերազմ») հակամարտություն Իտալիայի թագավորության և Օսմանյան կայսրության միջև 1911 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 1912 թվականի հոկտեմբերի 18-ը: Պատերազմի արդյունքում Իտալիային անցավ օսմանյան Տրիպոլիտանիա վիլայեթը իր ենթակառուցվածներ` (սանյակներ) Ֆեցցանը, Կիրենաիկան և Տրիպոլին: Այս տարածքները հետագայում կոչվեցին Իտալական Լիբիա.
Հակամարտության ընթացքում իտալացիները նաև նվաճեցին Էգեյան ծովի Դոդեկանես կղզիները: Իտալիան համաձայնվեց վերադարձնել Օսմանյան կայսրությանը Դոդեկանես կղզիները Օուչիի պայմանագրով[4] 1912 թվականին (նաև հայտնի որպես Լոզանի առաջին պայմանագիր): Այնուամենայնիվ պայմանագրի համաձայն իտալացիները ունենում էին տարածքային ադմինիստրացիա կղզում և Թուրքիան վերջնականապես հրաժարվեց կղզիների իրավունքից 1923 թվականի Լոզանի պայմանագրով[5]:
Չնայած քիչ, սակայն այս պատերազմը նպաստեց Առաջին Բալկանյան պատերազմի սկսվելուն, քանի որ այն ուժեղացրեց ազգայնականությունը Բակլանյան թերակղզու երկրներում: Տեսնելով ինչ հեշ հաղթանակ տարավ Իտալիան թուլացած Օսմանյան կայսրության հանդեպ` Բալկանյան լիգան հարձակվեց Օսմանյան կայսրության վրա` սկսելով Առաջին Բալկանյան պատերազմը մինչ Իտալիայի հետ պատերազմի ավարտեը:
Իտալա-թուրքական պատերազմում կիրառվեցին նոր զինատեսակներ, նշանակալին դրանցից օդանավի կիրառումն էր: 1911 թվականի հոկտեմբերի 23-ին իտալացի օդաչու Կապիտան Կառլո Պիացցան թռավ թուրքական դիրքերի վրայով, ինչը պատմության մեջ առաջին օդային հետախուզական գործողությունն էր[6], իսկ նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ առաջին օդային ռմբակոծությունը Լիբայի թուրքական զորքի վրա Etrich Taube տեսակի օդանավից[7]: Օսմանցիները կրառեցին հակաօդային պաշտպանության զենքեր և առաջինն էին, որ խոցեցին օդանավ հրաձգային կրակով[8]:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբիայի նկատմամբ Իտալիայի հետաքրքրություննները գալիս էին Օսմանյան կայսրության Ռուսաստանից 1877-1878 թվականների պատերազմում կրած պարտությունից և 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում քննարկումներից հետո, երբ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնվեցին նվաճել Տունիսը և Կիպրոսը համապտասխանաբար, որոնք այն ժամանակ պատկանում էին Օսմանյան կայսրությանը: Երբ իտալացի դիվանագետները փորձեցին ընդդիմանալ այս զարգացումներին, Ֆրանսիան խոստացավ, որ Տրիպոլին կզիջեն Իտալիային: 1902 թվականին Իտալիան և Ֆրանսիան գաղտնի պայմանագիր ստորագրեցին, որով նրանք ազատ պետք է ներխուժեին Տրիպոլիտանիա և Մարոկկո[9]: Իտալական կառավարությունը հասկանում էր, որ Լիբիայի տարածքը և բնական հանածոները կհզորացնեն Իտալիային հետագա տարիներին:
Իտալական լրատվամիջոցները մեծամասշտաբ գործողություն սկսեցին Լիբիայի գաղութականացմանը նպաստելու համար 1911 թվականին մարտի վերջից: Այն հայտնի էր իր հարուստ ընդերքով և այն պաշտպանում էին ընդամենը 4.000 օսմանցի զինվոր: Բացի այդ այնտեղի բնակչությունը ավելի շատ հարում էր իտալացիներին: Ըստ իտալացիների այս պատերազմը կլիներ միայն «փոքր զբոսանք»:
Իտալական կառավարությունը սկզբում տարակուսում էր, սակայն ամռանը Լիբիա ներխուժման նախապատրաստությունները սկսեցին և վարչապետ Ջովաննի Ջոլիտտի սկսեց ստուգել եվրոպական հիմնական տերությունների արձագանքը Լիբիա հնարավոր ներխուժման դեպքում: Սոցիալիստ կուսակցությունը մեծ ազդեցություն ուներ հասարակական կարծիքի վրա: Չնայած այն ընդդիմություն էր, սակայն սատարում էր ներխուժման գաղափարը: Ապագա ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինին, ով այդ ժամանակ ձախակողմյան սոցիալիստ էր, ընդունել էր հակապատերազմական դիրքորոշում:
Սեպտեմբերի 26-27 գիշերը Իտալիան վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կառավարությանը. որը գլխավորում էր Միություն և առաջադիմություն կուսակցություն: Ավստրիայի միջնորդությամբ օսմանցիները առաջարկեցին զիջել Լիբիան առանց պատերազմի` ձևական թողնելով այն Օսմանյան կայսրության կազմում: Այս առաջարկի հիմքում ընկած էր Եգիպտոսի օրինակը, որը ձևականորեն համարվում էր օսմանյան տարածք, բայց իրականում Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո էր: Ջոլիտտին մերժեց այս առաջարկը և 1911 թվականի սեպտեմբերի 29-ին պատերազմն սկսվեց:
Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Իտալիան շատ ժամանակ ուներ պատրաստվելու համար, սակայն երբ պատերազմը սկսվեց, Թագավորական բանակը հիմնականում անպատերաստ էր: Իտալական նավատորմը մոտեցավ Տրիպոլիին սեպտեմբերի 28-ի երեկոյան և սկսեց ռմբակոծել նավահանգիստը հոկտեմբերի 3-ին: Իտալիան Տրիպոլին նվաճեց ընդամենը 1.500 զինվորով: Օսմանյան կառավարության կողմից հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձը ձախողվեց, և օսմանցիները որոշեցին պաշտպանել տարածաշրջանը[11]:
Օսմանցիները չունեին բավականին զորք Տրիպոլիտանիայում (Լիբիա): Շատ օսմանյան սպաներ ստիպված էին ուղևորվել Լիբիա սեփական միջոցներով, հաճախ գաղտնի, քանի որ Եգիպտոսը բրիտանացիների կարգադրությամբ չէր թույլատրում թուրք զինվորներին անցնել Եգիպտոսի տարածքով: Օսմանյան նավատորմը շատ թույլ էր, որպեսզի տեղափոխեր զինվորներին ծովով: Օսմանցիները կազմակերպեցին տեղաբնիկ արաբներից և բեդուիններից պաշտպանական ջոկատներ ընդդեմ իտալական ներխուժման[12]:
Իտալացիների իջևանում Լիբիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
1911-ից 1912 թվականներին ավելի քան 1.000 սոմալիեցի Մոգադիշոյից, որը այդ ժամանակ Իտալական Սոմալիի մայրաքաղաքն էր, ծառայեցին Իտալիայի բանակում պատերազմի ընթացքում[13]: Այս զինվորների մեծ մասը չվերադարձավ տուն մինչև 1935 թվականը, որպեսզի կռվեին Երկրորդ իտալա-եթովպիական պատերազմում[14]: Առաջին իտալական զինվորական խումբը ժամանեց Լիբիա հոկտեմբերի 10-ին: Իտալական 20.000 անձնակազմը զգալի ուժ էր և կբավարարեր նվաճելու տարածքը այդ ժամանակ: Թոբրուկը, Դերնան և Հոմսը հեշտությամբ նվաճվեցին, սակայն որոշ դժվարությունն առաջացան Բենգազիի համար: Առաջին նահանջը իտալացիների կողմից եղավ հոկտեմբերի 23-ին:
Շուտով իտալացիները իրենց բանակը հասցրին 100.000-ի, որոնց դիմադրում էին 20.000 արաբ և 8.000 թուրք զինվորական: Պատերազմը թևակոխեց նոր փուլ: Անգամ ժամանակակից տեխնիկական միջոցների վաղ օրինակներով զինամթերքը քիչ ազդեցություն ունեցավ ընդհանուր իրավիճակի վրա[15]: Սակայն պատերազմը նշանակալի է նրանով, որ առաջին անգամ կիրառվեցին ռազմական օդանավեր: Կապիտան Կառլո Պիացցան առաջին ռազմական թռիչքը կատարեց պատմության մեջ 1911 թվականի հոկտեմբերի 23-ին: Մեկ շաբաթ անց Լեյտենանտ Ջուլիո Գավոտտին առաջինը ռմբակոծեց օդուժից[16]:
Խրամատային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբների և թուրքերի զորքերը ցերեկը և գիշերվա ընթացքում անկանոն գրոհում էին խրամատներով շրջապատված իտալական գառնիզոնի վրա Բենգազիի արվարձաններում: Տարածքում տեղակայված էին չորս իտալական ցամաքային գունդ, որոնց աջակցում էին իտալական Սան Մարկո և Ագորդատ գծանավերը: Իտալացիները ժամանակ առ ժամանակ իրականացնում էին օդային թռիչքներ[17]:
Նոյեմբերի 30-ին թուրք և տեղաբնիկ զինվորների 20.000 ուժերը հարձակվեցին` պատճառելով մեծ կորուստներ: Սրանից քիչ անց գառնիզոնը համալրվեց 57-րդ հետևակային գնդով Իտալիայից: Ռեջինա Ելենա ռազմանավը ժամանեց Տոբրուկից: Դեկտեմբերի 14-ին և 15-ին թուրքերը մեծաթիվ ուժերով նորից գրոհի անցան, սակայն հետ մղվեցին ռազմանավերից արձակված կրակի շնորհիվ: Իտալացիները կորցրին մի քանի ցամաքային հրանոթ[17]:
Դերնայում թուրք և արաբ զինվոնվորների քանակը 3500 էր, սակայն նրանք հաստատուն համալրվում էին և պատրաստվում էին գրոհել իտալացիների դիրքերի վրա: Իտալական և օսմանյան ուժերը Տրիպոլիում և Կիրենաիկայում անընդհատ համալրվում էին: Թուրքերի սկզբնական շրջանում կրած պարտությունները ստիպեցին նրանց համալրել իրենց զորքերը[17]:
Պատերազմի ծախսերը հիմնականում հոգում էին մուսուլմանների հանգանակությունների շնորհիվ: Օսմանյան բանակի սպաները և զինվորները, զինամթերքը, սննդամթերքը ուղարկվում էին շրջանցելով Եգիպտոսի և Թունիսի սահմանները: Երբ իտալացիները նվաճեցին Սիդի Բարրանին, որը Տոբրուկից Սոլում ընկած ափամերձ գոտին էր, կտրեցին օսմանցիների ոչ օրինական ճանապարհը Եգիպտոսի սահմանով, իսկ նավատորմը շրջափակեց ծովային ճանապարհը[17]:
Իտալացի զինվորները հաջողությամբ իջևանեցին Տոբրուկում, 1911 թվականի դեկտեմբերի 4-ին ինտենսիվ հրետակոծությունից հետո, նվաճեցին ափամերձ հատվածը և շարժվեցին դեպի բարձունքներ[18] Տոբրուկում փոքրաթիվ թուրքական ջոկատի և լիբիացի կամավորների հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Տոբրուկի փոքր ճակատամարը ավարտվեց Քեմալի հաղթանակով[18]: Այս ձեռքբերումումից հետո Քեմալին ուղարկեցին Դերնա: Լիբիական արշավանքը մտավ փակուղի 1911 թվականի դեկտեմբերի դրությամբ[19]:
1912 թվականի մարտի 3-ին, 1500 լիբիացի կամավորական գրոհեցին իտալացի զինվորների ուղղությամբ, որոնք կառուցում էին խրամատներ Դերնայի մոտակայքում: Չնայած իտալացիները հանկարծակի եկան, սակայն լավ զինված լինելու պատճառով կարողացան պահել պաշտպանական գիծը: Այնուհետև իտալացիների դիրքերը սկսեց ռմբակոծել օսմանյան հրետանին և արաբները փորձեցին շրջապատել իտալացիներին: Ավելի ուշ վրա հասան իտալացիների համալրումները և ճակատամարտն ավարտվեց կեսօրին իտալացիների հաղթանակով:
Սեպտեմբերի 14-ին իտալացիների հրամանատարությունը ուղարկեց երեք հետևակային դասակ Դերնայի մոտ արաբա-թուրքական ճամբարը ոչնչացնելու համար: Իտալացի զինվորները նվաճեցին բարձրավանդակը` կտրելով օսմանցիների մատակարարման ճանապարհները: Երեք օր անց օսմանցիների հրամանատար Էնվեր Բեյը գրոհեց իտալացիների դիրքերի վրա բարձրավանդակում: Իտալացիների կրակի ներքո օսմանցիները նահանջեցին և ընկան Ալպիական հրետանավորների կրակի տակ ու ծանր կորուստներ կրեցին: Սրանից հետո Կիրենաիկայում լուրջ ռազմական գործողություններ տեղի չունեցան մինչև պատերազմի ավարտը: Չնայած տեղի բնակչության որոշ մասը պաշտպանում էր իտալացիներին, թուրքերի կողմից հակագրոհները ուղեկցվում էին տեղաբնիկ զինվորներով և կորուստներ պատճառում իտալացիների ափամերձ գոտիներում[20]: 1912 թվականի վերջի դրությամբ իտալացիները Լիբիայի նվաճման հարցում ունեին փոքր հաջողություններ: Իտալացիները նվաճել էին յոթ էնկլավ Տրիպոլիտանիայի և Կիրենաիկայի ափերին[21]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://books.google.am/books?id=UoMPAQAAIAAJ&pg=PA1223&dq=Italy+Asir+Turkish+forces&hl=en&sa=X&ved=0ahUKEwjQupiu_oHSAhUF0oMKHWeRBcYQ6AEIGjAA#v=onepage&q=Italy%20Asir%20Turkish%20forces&f=false
- ↑ 2,0 2,1 2,2 The History of the Italian-Turkish War, William Henry Beehler, p.13-36
- ↑ Italy. Esercito. Corpo di stato maggiore (1914)։ The Italo-Turkish War (1911-12)։ Franklin Hudson Publishing Company։ էջ 13
- ↑ Treaty of Ouchy (1912), also known as the First Treaty of Lausanne
- ↑ Full text of the Treaty of Lausanne (1923)
- ↑ http://www.airspacemag.com/daily-planet/the-worlds-first-warplane-115175678/?no-ist=
- ↑ U.S. Centennial of Flight Commission: Aviation at the Start of the First World War Archived 2012-10-09 at the Wayback Machine.
- ↑ James D. Crabtree: On air defense, 0275947920, Greenwood Publishing Group, page 9
- ↑ «Alliance System / System of alliances»։ thecorner.org։ Վերցված է 2007-04-03
- ↑ Biddle, Rhetoric and Reality in Air Warfare, pg.19
- ↑ «30 September Italy and Trablusgarp (tr)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2017-08-11
- ↑ M. Taylan Sorgun, "Bitmeyen Savas", 1972. Memoirs of Halil Pasa
- ↑ W. Mitchell։ Journal of the Royal United Service Institution, Whitehall Yard, Volume 57, Issue 2։ էջ 997
- ↑ William James Makin։ War Over Ethiopia։ էջ 227
- ↑ Biddle, Rhetoric and Reality in Air Warfare, pg.19.
- ↑ Hallion Strike From the Sky: The History of Battlefield Air Attack, 1910-1945, p. 11.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 William Henry Beehler, The History of the Italian-Turkish War, September 29, 1911, to October 18, 1912, Engagements At Benghasi And Derna In December 1911 (p.49)
- ↑ 18,0 18,1 "1911–1912 Turco-Italian War and Captain Mustafa Kemal". Ministry of Culture of Turkey, edited by Turkish Armed Forces-Division of History and Strategical Studies, pages 62–65, Ankara, 1985.
- ↑ Emigrant nation: the making of Italy abroad, Mark I. Choate, Harvard University Press, 2008, 0-674-02784-1, page 176.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝student
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝wright
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|