Բոսնիական ճգնաժամ
Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
1908-1909 թվականների Բոսնիական ճգնաժամը այլ կերպ անվանում են Բաժանման ճգնաժամ կամ Առաջին բալկանյան ճգնաժամ, սկսվեց 1908 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Ավստրո-Հունգարիան հայտարարեց, որ Բոսնիան և Հերցեգովինան միացնում է իր կայսրությանը, որը մինչ այդ պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ Այս միակողմանի գործողության ժամանակ Բուլղարիան իրեն հռչակեց անկախ Օսմանյան կայսրությունից, ինչը բերեց Մեծ տերությունների և բալկանյան մյուս երկրների՝ Սերբիայի և Մոնտենեգրոյի զայրույթին։ 1909 թվականին Բեռլինի պայմանագրում կատարվեցին որոշ փոփոխություններ, համաձայն որոնց կատարվածը համարվում էր անվերադառնալի փաստ և փորձվեց սրանով վերջ դնել ճգնաժամին։ Ճգնաժամը վատացրեց հարաբերությունները Ավստրո-Հուգարիայի մի կողմից և Սերբիայի ու Ռուսական կայսրության միջև մյուս կողմից։ Իտալացի պատմաբան Լուիջի Ալբետինին համարեց, որ այս ճգնաժամը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկն էր։ Չնայած ճգնաժամը ավարտվեց Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական հաղթանակով, սակայն սրվեցին նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը սկսեց ավելացնել ռազմական ներուժը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներին Բալկաններում սկսվեցին ապստամբությունների շարք, որոնք դաժանորեն ճնշվում էին Օսմանյան կայսրության կողմից։ Ռուսաստանի ցար Ալեքսանդր II-ը ցանկանում էր պատերազմել օսմանցիների դեմ և ստացավ Ավստրո-Հունգարիայի համաձայնությունը։ 1877 թվականի Բուդապեշտի համաձայնագրով երկու տերությունները համաձայնվեցին միավորել Ռուսաստանին Բեսարաբիան, իսկ Ավսրոհուգարիան պետք է պահպաներ ռուսամետ չեզոքություն, պայմանով, որ Ռուսաստանը կհամաձայնվի, որ Ավստոր-Հունգարիան իրեն միավորի Բոսնիան և Հերցեգովինան[1]։
Պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը, ով կարողացավ զինադադար խնդրել ռուսներից, երբ ռուսները Ստամբուլից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին։ Ինչը կանգնեցրեց ռուսներին օսմանցիներին վերջնականապես դուրս մղել Եվրոպայից, դա մեծ տերությունների մեծահոգությունն էր, հատկապես Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից, ովքեր չէին ցանկանում զիջել Բոսֆորի և Դարդանելի կարևորագույն նեղուցները Ռուսաստանին։ Ռուսները փորձում էին գրավել նեղուցները ցամաքից։
Պատերազմում հաղթանակ տանելուց հետո, ռուսները առաջարկեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի նրանք հրաժարվում էին Բուդապեշտի պայմանագրով ստանձնած պարտավորություններից, իսկ Բոսնիան և Հերցեգովինան օկուպացվում էր ռուների և ավստրո-հունգարացիների միասնական ուժերով[2]։
Սան Ստեֆանոյի պայմանագիրը հետագայում փոխարինվեց 1878 թվականի Բեռլինի պայմանագրով, որի 29-րդ հոդվածով Ավստրո-Հունգարիան հատուկ իրավունք էր ձեռք բերում Օսմանյան կայսրության Բոսնիա և Հերցեգովինա և Նովիպազարի Սանջակ տարածաշրջանների նկատմամբ։ 25-րդ հոդվածը ասում էր,-«Բոսնիան և Հերցեգովինան պետք է օկուպացվեն և կառավարվեն Ավստրո-Հունգարիայի կողմից»։[3]
Նովիպազարի Սանջակը առանձնացվել էր Սերբիայից և միացվել էր Մոնտենեգրոյին, չնայած այս երկու երկրները քաղաքանապես և աշխարհագրական մեծ կապ ունեին։ Սանջակի օկուպացումը ավստրիացիների կողմի նաև շատ ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ Ավստրո-Հունգարիան դեպի Էգեյան ծով հետագա ընդհարձակման համար ունենում էր բեմահարթակ։ Բոսնիա և Հերցեգովինայում բնակվում էին բոսնիացիներ, սերբեր և խորվաթներ։
Չնայած Բեռլինի պայմանագրով ավստրո-հուգարացիներին թույլատրվում էր օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, սակայն տարածաշրջանի հետագա կարգավիճակի մասին չէր խոսվում։ Այս բացթողումը լրացվեց Երեք կայսրերի լիգայում 1881 թվականին, որտեղ Գերմանիան և Ռուսաստանը համաձայնվեցին Բոսնիա և Հերցեգովինայի միացումը Ավստրո-Հուգարիային[4]։ Այնուհանդերձ 1897 թվականի նոր Ցարի օրոք Ռուսաստանը հրաժարվեց պաշտպանել Բոսնիա և Հերցեգովինայի միացումը Ավստրո-Հունգարիային[5]։
1903 թվականի Սերբիայի հեղաշրջումից հետո իշխանության եկան ռուսամետ ղեկավարներ, որոնց հիմնական քաղաքական նպատակն էր ընդարձակվել դեպի Բոսնիա։ Նրանք ցանկանում էին զավթել Նովիպազարի Սանջակը, Բոսնիան և Հերցեգովինան ավստրո-հունգարացիներից։ Սերբիայի և Ավստրո-Հունգարիայի հարաբերությունները գնալով վատանում էին։ Սակայն ռուսների պաշտպանությունը գնալով թուլանում էր 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմում պարտվելուց և Ռուսաստանում քաղաքական անկայունության պատճառով։ 1907 թվականին Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար Ալոիս Էրենտալը, օգտվելով ռուսների թուլացումից, սկսեց պլանավորել Բոսնիա և Հերցեգովինայի անէքսացիան։
Բուչլու ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամակների փոխանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Իզվոլսկին նամակ ուղարկեց Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար Ալոիս Էրենտալին, որով առաջարկում էր վերանայել 1878 թվականի Բեռլինի պայմանագիրը Բոսֆորի նեղուցի մասով հօգուտ Ռուսաստանի և Նովիպազարի Սանյակի ու Բոսնիա և Հերցեգովինայի մասով հօգուտ Ավստրո-Հունգարիայի։ Հուլիսի 14-ին Էրենտալը պատասխանեց, որ մասամբ համաձայն է քննարկմանը։ Սեպտեմբերի 10-ին կայացան երկար քննարկումներ, արդյունքում Ավստրո-Հունգարիան ռուսներին առաջարկեց, եթե Ռուսաստանը դեմ չլինի Բոսնիա և Հերցեգովիանյի անէքսացիային, ապա Ավտրո-Հունգարիան դուրդ կբերի զորքերը Նովիպազարի Սանյակից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալբերտինի, Լուիջի (2005). Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներ. New York, NY: Enigma Books. էջ 16.
- ↑ Albertini, Luigi (2005). The Origins of the War of 1914. New York, NY: Enigma Books. էջ 16.
- ↑ Albertini, 2005, էջեր 22–23
- ↑ Albertini, Luigi (2005). The Origins of the War of 1914. New York, NY: Enigma Books. էջ 37.
- ↑ Albertini, Luigi (2005). The Origins of the War of 1914. New York, NY: Enigma Books. էջ 94.