Ավստրո-գերմանական պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dual Alliance in 1914.png

Ավստրո-գերմանական պայմանագիր կամ Երկյակ դաշինք, եղել է պաշտպանողական դաշինք Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև, որը կնքվել է 1879 թվականի հոկտեմբերի 7-ին, որպես Բիսմարկյան սահմանափակ պատերազմական համակարգի մաս: Երկու տերությունները խոստացան միմյան պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից: Բացի այդ յուրաքանչյուրը խոստացավ մնալ նվազագույնը չեզոք, եթե նրացից մեկի վրա հարձակվի մեկ այլ եվրոպական տերություն (հիմնականում նկատի ունեին Ֆրանսիային, անգամ 1894 թվականին կնքված Ֆրանս-ռուսական դաշինքից հետո): Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը սրանով ուզում էր դուրս գալ Գերմանական կայսրության մեկսուսացումից և երաշխավորեր խաղաղություն, քանի որ Ռուսաստանը չէր համարձակվի պատերազմել երկու կայսրությունների հետ:

Պայմանագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան պարտավորվում էր պաշտպանել Ավստրո-Հունգարիային Ռուսաստանի ուղղակի հարձակման դեպքում (հոդված առաջին), սակայն հրաժարվում էր աջակցել նրա քաղաքականությանը Բալկաններում (հոդված երկրորդ)։ Պայմանագիրը կնքվեց 5 տարով, բազմիցս նորոգվեց, փաստորեն հիմք ծառայեց Եռյակ միության ստեղծման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jürgen Angelow: Kalkül und Prestige. Der Zweibund am Vorabend des Ersten Weltkrieges. Köln u. a. 2000.
  • Moritz Csáky: Ideologie der Operette und Wiener Moderne. Ein kulturhistorischer Essay zur österreichischen Identität. Wien u. a. 1998.
  • Helmut Rumpler: Der „Zweibund“ 1879. Das deutsch-österreichisch-ungarische Bündnis und die europäische Diplomatie. Wien 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png