Ֆերենց Սալաշի
| Ֆերենց Սալաշի | |
| Կուսակցություն՝ | Խաչաց նետեր |
|---|---|
| Կրթություն՝ | Թերեզային ռազմական ակադեմիա (1915) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն[1] |
| Ծննդյան օր | հունվարի 6, 1897[2][3][4] |
| Ծննդավայր | Կոշիցե, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] |
| Վախճանի օր | մարտի 12, 1946[5][2][3] (49 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
| Թաղված | Նոր հասարակական գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Գիզելլա Լուծ |
Ֆերենց Սալաշի (հունգարերեն՝ Szálasi Ferenc, հունվարի 6, 1897[2][3][4], Կոշիցե, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - մարտի 12, 1946[5][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգար քաղաքական գործիչ, հունգարական նացիստների նախագահ։ Հունգարիայի նախագահ, Հունգարիայի նացիստների «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար, Ադոլֆ Հիտլերի վերջին դաշնակիցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալաշի հայրը եղել է պրոֆեսիոնալ զինվոր ավստրո-հունգարական միապետության բանակում։ Նրա նախնիները եղել են հունգարացիներ, սլովակներ և հայ էմիգրանտներ։
1925–35-ին՝ Գլխավոր շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստական Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտեմբերից – 1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստական օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժողովրդական դատարանը Սալաշիին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։ Մահապատժի է ենթարկվել կախաղան հանվելու միջոցով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thomas, Dr. Nigel, and, Laszlo Pal Szabo (2008). The Royal Hungarian Army in World war II. New York: Osprey Publishing. էջեր 48. ISBN 978-1-84603-324-7.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rarehistoricalphotos.com/ferenc-szalasi-hunged-1946/
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 5 6 Салаши Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Սալաշի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 6 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Կոշիցե քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1946 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հոլոքոստի հանցագործներ
- Հունգարացի հակակոմունիստներ
- Հունգարացի ռազմական գործիչներ
- Հունգարիայի վարչապետներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Սպանվածներ
- Ֆաշիստ առաջնորդներ