Գառնիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Ստեփանյան
Garnik Stepanyan.jpg
Ծնվել է փետրվարի 14, 1909(1909-02-14)
Վախճանվել է հուլիսի 1, 1989(1989-07-01) (80 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրականագետ և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Սովետական Հայաստան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Պարգևներ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ պետական մրցանակ

Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան (Տեր-Ստեփանյան, փետրվարի 14, 1909, Դերջան գավառի Մամախաթուն գյուղ, Արևմտյան Հայաստան - հուլիսի 1, 1989, Երևան), հայ գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր, արվեստագիտության դոկտոր (1971), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ՀԳՄ անդամ 1943 թվականից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից: ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Մեծ եղեռնին տարագրվել է Դեյր-Զոր, հասել Մալաթիա: Առաջին համաշխարհայինից հետո ընկել է Սեբաստիա, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1923 թվականին հայ որբերի հետ տեղափոխվել է Հունաստան, ապաստան գտել Էդիպսոսի, Խալքիսի և Օրոպոսի որբանոցներում։ 1925 թվականին ընկել է Եգիպտոս և հինգ տարի որպես գրաշար աշխատել «Արև» օրաթերթի և «Ոսկետառ»-ի տպարաններում։ 1930 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և գտել իր կորցրած ծնողներին։ Երևանի Պետհրատի առաջին տպարանում շարունակել է իր գրաշարական աշխատանքը։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի, «Սովետական Հայաստան» ամսագրի, ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագրի» խմբագրություններում, գրականության ինստիտուտում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (1954-1963 թթ.՝ տնօրեն), 1963 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: Գիտական աշխատանքները նվիրված են արևմտահայ գրականության և թատրոնի, հասարակական մտքի զարգացման պատմությանը։ Գրել է 20-ից ավելի մենագրություն՝ Պետրոս Ադամյանի, Արուսյակ Փափազյանի, Մկրտիչ Ջանանի, Արփիար Արփիարյանի, Հակոբ Պարոնյանի, հուշագրություններ՝ Հրաչյա Աճառյանի, Վահրամ Փափազյանի մասին և «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրական վեպը (1945

Զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1937-1939 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, 1939-1940 թթ. գրաբար է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Ստեփանյանը թուրքերենից թարգմանել է Հ. Վարդանյանի «Ագապի» վեպը, Հ. Պարոնյանի բազմաթիվ գործեր, հրապարակել Պ. Ադամյանի «Նամակներ»-ը (1959)։ ՀԽՍՀ պետ. մրցանակ (1980)։ Երկ. Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1-3, Ե., 1962-1975: Կենսագրական բառարան (Հայ մշակույթի գործիչներ), հ. 1-2..., Ե., 1973-81: Ֆրանսահայ թատրոն, Ե., 1982 (Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հ. 1)[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1967 թ.
  • ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար, 1980 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Ադամյան, Ե., Հայպետհրատ, 1941, 148 էջ։
  • Սովետական Միության հերոս Սերգեյ Օհանյան, Ե., Արմֆան, 1943, 40 էջ։
  • Գվարդիայի կապիտան Արամ Միրզոյան, Ե., «Սովետական Հայաստան» օրաթերթի հրատարակություն, 1943, 80 էջ։
  • Պետրոս Ադամյան, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1944, 98 էջ։
  • Մղձավանջային օրեր, Ե., Հայպետհրատ, 1945, 214 էջ։
  • Մղձաւանջային օրեր, Բեյրութ, 1952, 220 էջ։
  • Մովսես Արազի, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1954, 120 էջ։
  • Արփիար Արփիարյան, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1955, 289 էջ։
  • Արուսյակ Փափազյան (կյանքը և բեմական գործունեությունը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1955, 113 էջ։
  • Հակոբ Պարոնյան, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1956, 183 էջ։
  • Սիրանույշ, Ե., Հայկական ՍՍՀ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957, 48 էջ։
  • Մկրտիչ Ջանան, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1960, 146 էջ։
  • Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատոր 1, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1962, 524 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 2 (գրքի «Ներածություն» բաժինը գրել է Գառնիկ Ստեփանյանը), * Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1962, 516 էջ։
  • Հակոբ Պարոնյան (կյանքը և հրապարակախոսությունը), Ե., Հայպետհրատ, 1964, 276 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (գրքի «Հակոբ Պարոնյան» գլուխը գրել է Գառնիկ Ստեփանյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սփյուռքահայ մշակույթը» գլուխը գրել է Գառնիկ Ստեփանյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 55 էջ։
  • Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատոր 2, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1969, 447 էջ։
  • Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ), երեք հատորով, հատոր Ա, Ա-Թ, Ե., «Հայաստան», 1973, 384 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5 (հատորի «Լուսավորություն, գիտություն, մամուլ» գլուխն ամբողջությամբ և «Գրականություն և արվեստ» գլխի «Թատրոն» բաժինը գրել է Գառնիկ Ստեփանյանը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1974, 736 էջ։
  • Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատոր 3, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1975, 436 էջ։
  • Աճառյանի հետ (հուշեր), Ե., «Հայաստան», 1976, 188 էջ։
  • Վահրամ Փափազյանի հետ (հուշեր), Ե., «Սովետական գրող», 1979, 102 էջ։
  • Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ), երեք հատորով, հատոր Բ, Ժ-Մ, Ե., «Սովետական գրող», 1981, 327 էջ։
  • Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հատոր 1, Ֆրանսահայ թատրոն, ՀԽՍՀ ԳԱ, 1982, 323 էջ։
  • Թուրքական աղբյուրները՝ թուրք թատրոնի զարգացման գործում հայերի դերի մասին, Ե., ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինֆորմացիայի կենտրոն, 1983, 51 էջ։
  • Հոդվածներ և հուշեր, Ե., «Սովետական գրող», 1985, 292 էջ։
  • Մղձավանջային օրեր, Երևան, 1989, 558 էջ:
  • Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ), հատոր Գ., Երևան, «Խորհրդային գրող», 1990:
  • Երզնկա /հնագույն դարերից մինչև մեր օրերը/, Երևան, 2005, 680 էջ:
  • Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հատոր 2. Ամերիկահայ թատրոն, Երևան, 2008:
  • Մղձավանջային օրեր, Երևան, 2009, 588 էջ:

Թարգմանություններ (թուրքերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագապիի պատմությունը (վեպ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1953,263 էջ:
  • Վարդանյան Հովսեփ, Ագապի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 207 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png