Արուսյակ Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արուսյակ Փափազյան
Arusyak Papazyan.jpg
Ծնվել է1841 մարտի 18
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 27, 1907(1907-04-27) (տարիքը 66)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (1841, մարտի 18, Կոստանդնուպոլիս - 1927, ապրիլի 27, Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին:

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թթ. եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
  • Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։ Aquote2.png


Aquote1.png Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[3]
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]