Ստեփան Էքշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Էքշյան
Ստեփան Էքշյան.jpg
Ծնվել էապրիլի 16, 1834(1834-04-16)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1901(1901-12-11) (67 տարեկանում)
ԿրթությունՄուրադյան վարժարան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Ստեփան Էքշյան (ապրիլի 16, 1834(1834-04-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 11, 1901(1901-12-11)), հայ դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Փարիզի Մուրադյան վարժարանում, որտեղ մասնակցել է աշակերտական ներկայացումներին։ 1856-1958 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած թատերախմբում։ 1861 թ., երբ հիմնադրվել է հայտնի «Արևելյան թատրոնը», մասնակցել է հենց առաջին ներկայացումներին և կարճ ժամանակից դարձել խմբի աչքի ընկնող ուժերից մեկը, վարել նաև ռեժիսորի պարտականություններ։ «Արևելյան թատրոնի» փակվելուց հետո խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում», ապա՝ Պ.Մաղաքյանի խմբում։ Փայլել է հատկապես պատմական ողբերգություններում և արևմտաեվրոպական մելոդրամաներում։

Գլխավոր դերերից հիշատակության արժանի են Սանատրուկ թագավորը (Թովմաս Թերզյանի «Սանդուխտ կույս» պիեսում), Արշակ Բ-ն (Մկրտիչ Պեշիկթաշլյանի համանուն պիեսում), Վարդան Մամիկոնյանը (Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» պիեսում) և այլն, որոնք բարձր են գնահատվել ժամանակի մամուլում։ Եղել է Պետրոս Ադամյանի ուսուցիչներից[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 342