Թովմաս Թերզյան
Թովմաս Թերզյան արմտ. հայ.՝ Թովմաս Թերզեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1840[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 8, 1909[1] (68 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող և ուսուցիչ |
Լեզու | հայերեն[2], գրաբար, իտալերեն, ֆրանսերեն, հունարեն, անգլերեն և թուրքերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Ուշագրավ աշխատանքներ | Արշակ Բ |
Աշխատավայր | Կեդրոնական վարժարան |
Զավակներ | Էդուարդ Թերզյան |
Ներշնչվել է
| |
Թովմաս Թերզյան Վիքիդարանում | |
Tovmas Terzian Վիքիպահեստում |
Թովմաս Հակոբի Թերզյան (1840, հոկտեմբերի 21, Կոստանդնուպոլիս - 1909, փետրվարի 8, Կոստանդնուպոլիս), հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Մայրը եղել է իտալուհի, հայրը՝ հունախոս կաթոլիկ հայ։ Տասը տարեկան հասակից ընդունվել է Պերայի Մխիթարյանների վարժարանը, որտեղ մի տարի սովորելուց հետո ուղարկվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այստեղ ստացել է հիմնավոր կրթություն, հմտանալով գրաբարի, իտալերենի, ֆրանսերենի և հունարենի մեջ։ Իմացել է նաև անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ 1858 թվականին վերադարձել է Պոլիս, աշխատել որպես հայոց լեզվի և ֆրանսերենի ուսուցիչ։ Նրան աշակերտել են Եղիա Տեմիրճիպաշյանը, Գրիգոր Զոհրապը, Երուխանը, Օննիկ Չիֆթե-Սարաֆը և ուրիշներ։ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի բացման առաջին տարուց պաշտոնավարել է այնտեղ։ 1862 թ. լույս է ընծայել «Սանդուխտ» ողբերգությունը, որը բազմաթիվ անգամ բեմադրվել և արժանացել է մի քանի տպագրության։ Նա է գրել հայկական առաջին օպերայի՝ «Արշակ Բ»-ի լիբրետոն (լույս է տեսել 1871 թվականին)։ Այնուհետև տպագրել է «Հովսեփ գեղեցիկ» (Կ. Պոլիս, 1862), «Արշակ Բ» (1871), «Մահ Աբելի», «Հռիփսիմե կույս նահատակ» դրամատիկական երկերը և այլ ստեղծագործություններ[3]։
Տպագրված թարգմանություններից հիշատակության արժանի են Անակրեոնի բանաստեղծությունները՝ հին հունարենից։ 1929 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն, երկու ստվար հատորով, որտեղ տեղ են գտել ինքնուրույն և թարգմանական մի շարք անտիպ գործեր։ Հատորը հրատարակվել է Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով։
Կազմել է ֆրանսերենի դասագրքեր, որոնցից մի քանիսը արժանացել են հինգից վեց տպագրության («Նոր քերականություն գաղղիերեն լեզվի», Կ. Պոլիս, 1868, «Գործնական քերականություն ֆրանսերեն լեզվի», Վենետիկ, 1873) և այլն[4]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածոյ, առաջաբ. և ծնթգր.՝ Ա. Չոպանյանի, հ. 1-2, Վնտ., 1929:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 360
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1909 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արևմտահայ բանաստեղծներ
- Արևմտահայ դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկավարժներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ ուսուցիչներ
- Օսմանյան կայսրության անձինք
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ