Անտիգոնե (ողբերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիգոնե
հին հունարեն՝ Ἀντιγόνη
ՀեղինակՍոփոկլես
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրհին հունական ողբերգություն[1]
Բնօրինակ լեզուհին հունարեն
Կերպար(ներ)Անտիգոնե, Իսմենե, Creon?, Eurydice of Thebes?, Haemon? և Թիրեսիաս
Առաջնախաղի տարեթիվմարտ մ. թ. ա. 441[2]
 Antigone (Sophocles) Վիքիպահեստում

Անտիգոնե, հին հունական ողբերգակ Սոֆոկլեսի ողբերգություն, բեմադրվել է 442 թվականի մարտ-ապրիլին, հայերեն է թարգմանվել Համազասպ Համբարձումյանի կողմից[3]։

«Անտիգոնեն» գրված է Թեբեյան շարքի առասպելաբանական սյուժեի հիման վրա։ Սոփոկլեսը ողբերգության մեջ ցույց է տալիս մարդու ընտրությունը աստվածային բարոյական օրենքի և պետական օրենքների միջև հակասության պայմաններում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինիկեսն արգոսյան բանակով արշավել է հայրենի Թեբե քաղաքի վրա՝ արքայական իշխանությունն իր եղբորից՝ Էտեոկլեսից խլելու։ Արգոսյան զորքը պարտվել է, իսկ եղբայրները մենամարտում սպանել են միմյանց։ Նոր թագավոր Կրեոնը մահվան սպառնալիքով արգելում է հողին հանձնել Պոլինիկեսի դին։ Նահատակված Էտեոկլեսը թաղվելու է բոլոր պատիվներով, Պոլինիկեսն անթաղ պիտի մնա, նրա մարմինը գիշատիչների կեր պիտի դառնա։

Անտիգոնեն` Էդիպ թագավորի դուստրը, անտեսելով Կրեոնի հրամանը հողին է հանձնում եղբոր դին։ Կրեոնը կարգադրում է Անտիգոնեին հսկողության տակ պահել՝ շուտով նրան մահապատժի ենթարկելու համար։ Կրեոնի որդի Հեմոնը՝ Անտիգոնեի փեսացուն, փորձում է հորը ետ կանգնեցնել, բայց հայրը անդրդվելի է, նա չի լսում նաև Թեբեի կույր գուշակ Թիրեսիասին, որ Կրեոնին խորհուրդ է տալիս Պոլինիկեսի մարմինն անմիջապես հողին հանձնել և Անտիգոնեին ազատել։ Ծերունին գուշակում է Կրեոնի ամենասիրելի մարդկանց մոտալուտ մահն ու հեռանում։

Կրեոնի սուրհանդակը բերում է Անտիգոնեի և Հեմոնի մահվան գույժը։ Անտիգոնեն դամբարանում կախվել է, և սիրելի հարսնացուի դիակի մոտ ինքնասպան է եղել նաև Հեմոնը…

Հեմոնի դիակը ձեռքերին՝ ծառաների հետ գալիս է Կրեոնը։ Նրան նոր հարված է սպասում. իմանալով որդու մահը՝ ինքնասպան է եղել նաև նրա կինը՝ Եվրիդիկեն։ Վշտից խենթացած Կրեոնը ողբում է իր ճակատագիրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sophocles AntigoneNYC, London: OUP, 1973. — P. xiv + 101. — ISBN 0-19-501741-2
  2. Sophocles AntigoneNYC, London: OUP, 1973. — P. 3. — ISBN 0-19-501741-2
  3. «Անտիգոնեն» Համազասպ Համբարձումյանի թարգմանությամբ
  4. Հին հունական ողբերգություններ /Թարգմ.՝ Հ. Համբարձումյան, Ս. Կրկյաշարյան; Թարգմ., կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Ա. Գաբրիելյան, ԵՊՀ. Երևան Եր. համալս. հրատ., 1990
  5. Սոփոկլես «Անտիգոնե» համառոտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիգոնե (ողբերգություն)» հոդվածին։