Դերջան
| Գյուղաքաղաք | ||
|---|---|---|
| Դերջան | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Դերջանի գավառակ | |
| Այլ անվանումներ | Դերջան, Թերջան, Մանավազ, Տերջան | |
| Մակերես | 1546 կմ² | |
| ԲԾՄ | 1510 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 17 623 մարդ (2018) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 24530 | |
| Ավտոմոբիլային կոդ | 24 | |
| Պաշտոնական կայք | tercan.gov.tr | |
|
| ||
Դերջան, նախկինում հայտնի էր նաև որպես Մամախաթուն, գյուղաքաղաք (ավան, քաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում։ Գտնվում էր Էրզրում-Երզնկա ճանապարհի վրա, Արևմտյան Եփրատի Դերջան (Թուզլու) վտակի աջ ափին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։
Մամախաթունն ուներ մեծ կայազոր իր զորանոցներով։ Քաղաքում կար նաև առաջնորդարան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն ուներ լավ կլիմա։ Հարուստ էր արոտավայրերով, բամբակով, հացահատիկով, խաղողով և պտուղներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877-1878 թվականներին ուներ 430 տուն հայ և թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամախաթունն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղաքաղաքի մոտակայքում կար արաբական և այլ կառուցվածքների ավերակներ և գերեզմանոց։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայակական դպրոց
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամախաթունում է ծնվել գրականագետ, արվեստաբանության դոկտոր Գ. Տեր-Ստեփանյանը (1909–1989 թվականներ)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 821
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| ||||||||||
