Անդրանիկ Ղազարյան
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անդրանիկ Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14, 1904 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 18, 1992 (87 տարեկան) |
Մահվան վայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինա |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Մասնագիտություն | հիշատակագիր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրանիկ Աբրահամի Ղազարյան (մայիսի 14, 1904, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1992, Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային բանակի գեներալ-մայոր (փետրվարի 22, 1943 թվականից), Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 16, 1943 թ․), ԽՄԿԿ անդամ (1927)։
Ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ապա ծառայել 76-րդ հայկական դիվիզիայում, սկզբում՝ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար։ 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, որպես ռազմագիտության ամբիոնի վարիչ, ապա՝ ԲԳԿԲ պահեստի հրամկազմի Սարատովյան դասընթացներում, որպես դասախոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942 թվականի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942-1943 թվականներին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։
Դնեպրի գետանցման և դրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1945 թվականի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ հրացանային դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել խորհրդային հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։
Պատերազմից հետո Ղազարյանն ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի դասընթացները և աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ 1955 թվականից Ղազարյանի պահեստի գեներալ-մայոր էր։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի 3, Կարմիր դրոշի 5 և շքանշաններով[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր դրոշի շքանշան
- Լենինի շքանշան
- Խորհրդային Միության հերոս
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
- II աստիճանի Սուվորովի շքանշան
- «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Հայրենական պատերազմի շքանշան
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Наградной лист»։ Վերցված է 2014-03-02
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։ ![]() |
- Մայիսի 14 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 18 մահեր
- 1992 մահեր
- Սիմֆերոպոլ քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գեներալներ
- Խորհրդային հուշագիրներ