Հրանոթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրանոթ, հրետանային փողային հրազեն, որի տրամաչափը 20 մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար։ Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը, ականները որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, կրակակետերի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանոթները բաղկացած են հետևյալ հիմնական մասերից՝ փող, շրջանակ և փակաղակ, որոնք իրենց կառուցվածքային լուծումներով տարբեր են լինում կախված հրանոթների դասակարգումից։ Փողերը լինում են հարթ, ակոսավոր, ունենում են փողային արգելակ, կամ բոցամարիչ։ Փակաղակները լինում են սահող, թեքվող, մխոցային և այլն։ Շրջանակները նույնպես լինում են տարատեսակ, կախված հրանոթի տեսակից՝ թրթուրավոր կամ անիվավոր հենասարքի(շասսի) վրա, անիվավոր անհետգլորք, հաստոցի տեսքով, շարժական աշտակարկի կամ անշարժ ամրակցման տեսքով և այլն։ Հրանոթները նաև կախված իրենց տեսակներից սարքավորված են լինում այլ տարբեր տիպի օժանդակ սարքավորումներով՝ նշանառության համակարգ, լիցքավորման համակարգ, կրակի վարման համակարգ և այլն։
Հրանոթների համառոտ դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանոթները դասակարգվում են մի շարք հատկանիշներով՝ ըստ նախատեսվածության, տրամաչափի, հեռահարության, հենասարքի տեսակի, կոնստրուկտիվ առանձնահատկությունների և այլն։
57-մմ հակատանկային ԶԻՍ-2 թնդանոթ
81-մմ տրամաչափի ականանետ Իտալիա 1944 (en:M1 Mortar)
Ռուսական 76-մմ հակաօդային հրանոթ 1916)
Առափնյա հրետանու բրիտանական 17,75-դյույմ թնդանոթ, (19-րդ դարի երկրորդ կես) 1916
Գերմանական կցովի թնդանոթ առաջին աշխարհամարտի տարիներին
Ըստ կոնստրուկտիվ առանձնահատկությունների[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Նախատեսվածության[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ մարտական տեխնիկայի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տրամաչափի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ պատկանելիության[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լիցքավորման եղանակի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ նշանառության կոնստրուկցիայի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նշանառության անկախ առանցքով հրանոթ
- Նշանառության կիսանկախ առանցքով հրանոթ
- Նշանառության կախյալ առանցքով հրանոթ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրետանային սպառազինություն. Կառուցվածքի և կառուցման հիմունքներ(չաշխատող հղում), Մեքենաշինություն, 1975, 420 էջ. (ռուս.)
- Հրետանու նետվող մասի պատմություն (1904) (ռուս.)
![]() |
Ընթերցե՛ք «հրանոթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |