Jump to content

Վասիլի Սոկոլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Սոկոլովսկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9 (21), 1897[1]
ԾննդավայրԿոզլիկի շրջան, Բելոստոկսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10, 1968(1968-05-10)[2][1] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ, հեղինակ և զորավար
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
 Vasily Sokolovsky Վիքիպահեստում

Վասիլի Դանիլովիչ Սոկոլովսկի (ռուս.՝ Васи́лий Дани́лович Соколо́вский, հուլիսի 9 (21), 1897[1], Կոզլիկի շրջան, Բելոստոկսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1968(1968-05-10)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1946), Խորհրդային Միության հերոս (ապրիլի 29, 1945

1918 թվականից ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1921 թվականին ավարտել է ԲԳԿԲ ռազմական ակադեմիան։ 1921 թվականին Միջին Ասիայում պայքարել է բասմաչական շարժման դեմ։ 1922-1930 թվականին եղել է հրաձգային դիվիզիայի և կորպուսի շտաբի պետ։ 1930-1934 թվականներին՝ դիվիզիայի հրամանատար, 1935-1941 թվականին՝ ռազմական տարբեր օկրուգների շտաբի պետի տեղակալ և պետ։ 1941 թվականի փետրվարին նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Արմենական ռազմաճակատի շտաբի պետ (1941 թվականի հուլիս - 1942 թվականի հունվար - 1942 թվականի մայիս -1943 թվականի փետրվար), Արմենական ուղղության շտաբի պետ (1942), Արմենական ռազմաճակատի զորքերի հրամանատար (1943—1944), 1-ին Ուկրաինական ռազմաճակատի շտաբի պետ (1944 թվականի ապրիլ -1945 թվականի ապրիլ), 1-ին Բելառուսական ռազմաճակատի զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ (1945 թվականի ապրիլ-մայիս)։

Պատերազմից հետո Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի գլխավոր հրամանատարի տեղակալ, 1946 թվականի մարտից՝ գլխավոր հրամանատար և Գերմանիայում խորհրդային զինվորական վարչության գլխավոր պետ, միաժամանակ Գերմանիայի կառավարման վերահսկող խորհրդի անդամ ԽՍՀՄ-ից։ 1949 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ռազմական մինիստրի 1-ին տեղակալ, 1952 թվականի հունիսից՝ գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1-ին տեղակալ։ 1960-1968 թվականին՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ։

ԽՄԿԿ ԿԿ անդամ (1952-1961), 1961 թվականից՝ անդամության թեկնածու։ ԽՍՀՄ II—VII գումարումների գերագույն սովետի դեպուտատ։ Ռազմատեսական և ռազմապատմական մի շարք աշխատությունների հեղինակ և ղեկավար։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Սոլկոլովսկիի անունով է կոչվել Նովոչերկասկի կապի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 3, Կուտուզովի I աստիճանի 3 շքանշաններով, պատվավոր զենքով, մեդալներով, արտասահմանյան 12 շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Соколовский Василий Данилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 494
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Սոկոլովսկի» հոդվածին։