Բասմաչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասմաչների ռազմական պայքարը խորհրդային իշխանության դեմ։
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Turk front1922.jpg
Թուրքեստանի ճակատը (1922)
Թվական 1917-1926
Վայր Թուրքեստան, Պարսկաստան, Աֆղանստան
Պատճառ Թուրքեստանի ինքնավարության ջախջախջախումը խորհրդային զորքերի կողմից
Արդյունք Բասմաչության վերացում
Հակառակորդներ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg ՌԽՖՍՀ (1918—1922):

Flag of the Bukharan People's Soviet Republic.svg Բուխարայի ժողովրդական ԽՀ (1920—1924)
Flag of Khiva 1920-1923.svg Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն (1920—1924)
Red flag.svg Կարմիր բասմաչներ (1920)


Ռուսաստանի դրոշը Ֆերգանայի գյուղացիական բանակ (1920)
Չինաստանի Հանրապետություն Չինաստանի հանրապետություն
Իրան Պարսկաստան (1928—1929)
Աֆղանստան Աֆղանստանի թագավորություն

Flag of Turkestan.svg Բասմաչների շարժում

Flag of the Khanate of Khiva.svg Խիվինի խանություն (1918—1920)
Ռուսաստանի դրոշը Ֆերգանայի գյուղացիական բանակ (1919—1920)
Flag of the Emirate of Bukhara.svg Բուխարայի ամիրայություն (1920)


Աֆղանստան Աֆղանստանի ամիրայություն

Հրամանատարներ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Միխայիլ Ֆրունզե

Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Գրիգորի Սոկոլնիկով
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Վլադիմիր Լազարևիչ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Վասիլի Շորին
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավգուստ Կորկ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սեմյոն Պուգաչով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Լևանդովսկի
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոնստանտին Ավկսենտևսկի
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Flag of the Bukharan People's Soviet Republic.svg Ֆայզուլլա Խոջաև
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Հակոբ Մելքումով


Չինաստանի Հանրապետություն Իսակբեկ Մոնուև
Աֆղանստան Մուհամեդ Նադիր-շահ
Աֆղանստան Ալեքսանդր Չերեպանով
Աֆղանստան Վիտալի Պրիմակով

Flag of Turkestan.svg Էնվեր փաշա

Flag of Turkestan.svg Իբրահիմ-բեկ
Flag of Turkestan.svg Շեր Մուհամեդ-բեկ
Flag of Turkestan.svg Ուտան-բեկ
Flag of Turkestan.svg Ահմեդ-բեկ †
Ռուսաստանի դրոշը Կոնստանտին Մոնստրով
Ռուսաստանի դրոշը Ալեքսանդր Մուխանով
Flag of Turkestan.svg Flag of the Emirate of Bukhara.svg Սեյիդ-խան
Flag of Turkestan.svg Flag of the Khanate of Khiva.svg Ջունայիդ-խան


Աֆղանստան Հաբիբուլլա բաչաի-ի սակաո

Կողմերի ուժեր
120-160 հազար զինվոր 20-30 հազար մարդ
Ռազմական կորուստներ
1635 զինվոր 10-12 հազար մարդ

Բասմաչություն (ռուս.՝ Басмачество, թուրք. բասմակ` անակնկալ հարձակվել), ազգայնական զինված շարժում Միջին Ասիայում 1917-1926-ին՝ ուղղված Ռուսական կայսրության և խորհրդային ուժերի դեմ։

Բասմաչության գլխավոր գաղափարներն էին պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, ազգայնականությունը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով Կոկանդի ինքնավար կառավարությունը, կազմեցին բասմաչների գնդեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային ուժերի դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել ՌԽՖՍՀ-ից։ Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ Ֆերգանային։ Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի զորքերը 1920-ին պարտության մատնեցին բասմաչներին։ 1921-ի հոկտեմբերին Բուխարա ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվեր փաշան, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը։ Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը պարտվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ Հակոբ Մելքումովի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ленин В. И., О Средней Азии и Казахстане, Ташкент, 1960;
  • Иностранная военная интервенция и гражданская война в Средней Азии и Казахстане. Алма-Ата, 1963-1964;
  • Мелькумов Я. А., Туркестанцы, М., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 304 CC BY-SA icon 80x15.png