Ավգուստ Կորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավգուստ Կորկ
August Kork
Ավգուստ Կորկ.jpg
Լենինգրադյան և Մոսկովյան ռազմական օկրուգների հրամանատար
 
Քաղաքացիություն՝ Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Կրթություն՝ Գենշտաբի ակադեմիա
Մասնագիտություն՝ հեղափոխական, սպա և զինծառայող
Ծննդյան օր օգոստոսի 3, 1887
Ծննդավայր Ռուսական կայսրություն Աարդլա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 12, 1937
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Դոնսկոե գերեզմանատուն
 
Պարգևներ

Կարմիր դրոշի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Ավգուստ Իվանովիչ Կորկ (էստ․՝ August Kork, օգոստոսի 3, 1887 - հունիսի 12, 1937), խորհրդային ռազմական գործիչ, բանակի 2-րդ կարգի հրամանատար (1935 թ.), ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։ Ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան (1914 թ.)։

1918 թվականին ծառայել է Համառուսաստանյան գլխավոր շտաբում, ապա 9-րդ բանակի շտաբում։ 1919 թվականի փետրվարից՝ էստլանդական բանակի շտաբի պետ։ 1919-1920 թվականներին, որպես 15-րդ բանակի հրամանատար, մասնակցել է Պետրոգրադի պաշտպանությանը և Լեհաստանի դեմ պատերազմին, իսկ որպես 6-րդ բանակի հրամանատար՝ Վրանգելի զորքերի ջախջախմանը։ 1921-1935 թվականներին եղել է Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժերի հրամանատարի օգնական, Թուրքմենստանյան ռազմաճակատի զորքերի, Կովկասյան կարմրադրոշ բանակի, Բելառուսական, Լենինգրադյան և Մոսկովյան ռազմական օկրուգների հրամանատար։ 1935-1937 թվականներին եղել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горелик Я. М. Август Корк // Preguntas de la Historia (Вопросы истории). 1987. N 7.
  • Kork A. Documentos y Materiales (Корк А. Документы и материалы). Tallin, 1981.
  • Залесский К.А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. Moscú, Вече, 2000
  • Шикман А.П. Деятели отечественной истории. Биографический справочник. Moscú, 1997.
  • Armeekomandör August Kork - 120 aastat sünnist
  • Armeekomandör August Kork [kogumik]. Tallinn։ Eesti Riiklik Kirjastus, 1962
  • Jakov Gorelik. Revolutsiooni sõdur August Kork. Tallinn։ Eesti Raamat, 1986
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png