Գրիգորի Սոկոլնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Սոկոլնիկով
Sokolnikov grygory.JPG
 
Կուսակցություն՝ Բոլշևիկներ, ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1888(1888-08-15) կամ օգոստոսի 23, 1888(1888-08-23)[1]
Ծննդավայր Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մայիսի 21, 1939(1939-05-21)[2] (50 տարեկանում)
Վախճանի վայր Վերխնեուրալսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Կարմիր դրոշի շքանշան

Սոկոլնիկով Գրիգորի Յակովլևիչ (ռուս.՝ Григо́рий Я́ковлевич Соко́льников, իսկական անունը Գրիշ Յակովլևիչ Բրիլիանտ (3 [15] օգոստոսի 1888, Ռոմնի, Պոլտավայի մարզ, Ռուսական կայսրություն1939 մայիսի 21 , Վերխնեուրալսկ, Չելյաբինսկի մարզ կամ Տոբոլսկ, Տյումենի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական գործիչ։ ԿԸՀ ԽՍՀՄ-ի 1-ին, 2-րդ, 7-րդ գումարումների անդամ։ ՌՍԴԱԿ(բ) ԿԵՆՏԿՈՄԻ անդամ (1917-1919 և 1922-1930), ԿԵՆՏԿՈՄԻ անդամության թեկնածու (1930-1936): ՌՍԴԱԿ(բ) ԿԵՆՏԿՈՄԻ Քաղբյուրոյի անդամ (հոկտեմբեր 1917), Քաղբյուրոյի անդամության թեկնածու (1924-1925):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը՝ բժիշկ, դեղատան սեփականատեր Բրիլիանտ Յանկելն էր։ Մայրը Ֆենյա Ռոզենթալն էր, առաջին գիլդիայի վաճառականի աղջիկը: Եղբայրները՝ Վլադիմիր (մահացել է արտագաղթի ժամանակ) և Միխայիլ (մահացել է Կոլիմում):

Ավարտել է հինգերորդ մոսկովյան դասական գիմնազիան: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որը թողել է՝ կապված հեղափոխական գործունեության հետ: Ավարտել է Սորբոնի իրավաբանական ֆակուլտետը և դոկտորատի կուրսը էկոնոմիկայի ոլորտում:

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ընդունվեց Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության շարքերը (բոլշևիների)՝ ՌՍԴԱԿ(բ): Մասնակցել է 1905-1907 թվականների իրադարձություններին, այդ թվում նաև Մոսկվայի 1905 թվականի դեկտեմբերի հեղաշրջմանը: Հանդիսացել է կուսակցական պրոպագանդիստ Քաղաքային խորհրդում, այնուհետև մտել է ՌՍԴԱԿ Սոկոլնիկովյան ռայկոմի և Ռազմա-տեխնիկական բյուրոյի կազմի մեջ:

1907 թվականի աշնանը ձերբակալվում է, 1909 թվականի փետրվարին դատապարտվել է մշտական աքսորի, որն անց է կացրել Ենիսեյան նահանգի Ռիբնոյե գյուղում:Սակայն վեց շաբաթ անց փախավ աքսորավայրից և շուտով դուրս եկավ երկրի սահմաններից: Տեղավորվեց Ֆրանսիայում, համատեղեց համալսարանում ուսանելը լրագրողական գործունեության (մասնակցեց «Հանուն կուսակցության» թերթի հրատարակությանը) և «Պրոլետարիատ» աշխատանքային խմբակի ղեկավարման հետ:

Բացասաբար է վերաբերել Առաջին համաշխարհային պատերազմին: Ապրել է Շվեյցարիայում, որտեղ կազմակերպել է արտասահմանյան խմբերի բոլշևիկ-կուսակցականների բյուրո, աշխատել է Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում: Հետևողականորեն պահպանել է Վ. Ի. Լենինի տեսանկյունին մոտ "ինտերնացիոնալիստական" դիրքորոշումները, որոնցով էլ Փետրվարյան հեղափոխությունից հետո "կնքված վագոնով" (մայիս 1917) վերադարձել է Ռուսաստան: Շատ արագ դարձել է մոսկովյան բոլշևիկների առաջատարներից մեկը, 1917 թվականի ապրիլից Մոսկվայի ՌՍԴԱԿ(բ) կոմիտեի և Մոսսովետի գործադիր կոմիտեում բոլշևիկների խմբակցության անդամ: Հանդես է եկել Ժամանակավոր կառավարության, մենշևիկների և էսէռների խիստ քննադատությամբ, հնարավոր համարելով միավորումը միայն բոլշևիկներին մոտ սոցիալ-դեմոկրատ-ինտերնացիոնալիստների հետ: Կազմել է բոլշևիկյան կուսակցության նոր ծրագրի նախագիծը:

ՌՍԴԱԿ(բ) VI համագումարում (հուլիս — օգոստոս 1917) ընտրվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Մտել է Պետրոգրադի գործկոմի աշխատավորների և զինվորական պատգամավորների խորհրդի և ՀՌԿԳԿ Խորհրդի կազմի մեջ: Ժամանակավոր կառավարության դեմ զինված ապստամբության նախապատրաստման համար ստեղծված բոլշևիկյան կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ էր: Բոլշևիկների իշխանության գալուց հետո ՀՌԿԳԿ նոր կազմի անդամ էր, «Պրավդա» թերթի խմբագիրն էր:

Բանկերի ազգայնացում և Բրեստի հաշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերին Տվերի մարզից ընտրվել է Հիմնադիր ժողովի անդամ[3]։ 1917 թվականի նոյեմբերին ղեկավարել է երկրի բանկային համակարգի ազգայնացումը որպես Պետական բանկի կոմիսարի օգնական՝ կառավարչի ընկերոջ, նախկին մասնավոր բանկերի Կոմիսարիատի ղեկավարի, Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի անդամի իրավունքով: Բանկերի ազգայնացման մասին դեկրետի նախագծի հեղինակ էր: 1917 թվականի նոյեմբերին մտել է նաև պատվիրակության կազմի մեջ, որն ուղղված էր Բրեստ-Լիտովսկ՝ հրադադարի մասին բանակցությունների համար: Բրեստ-Լիտովսկի պատվիրակության ղեկավարությունից Լև Տրոցկու հրաժարվելուց հետո փոխարինել է նրան այդ պաշտոնում և 1918 թվականի մարտի 3-ին բոլշևիկների (Խորհրդային Ռուսաստանի) անունից ստորագրել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: 1918 թվականի մայիս-հունիսին եղել է Գերագույն խորհրդի ժողովրդական տնտեսության նախագահության անդամ, աշխատել է Պրավդա թերթում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]