Գուստավ Յանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Յանի
հունգ.՝ Jány Gusztáv
Jány Gusztáv.jpg
հոկտեմբերի 21, 1883(1883-10-21) - նոյեմբերի 26, 1947(1947-11-26) (64 տարեկանում)
ԾննդավայրՌայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Transleithania, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
ԿոչումԳեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Վորոնեժի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ
ՊարգևներԵրկաթ խաչի Ասպետի խաչ և Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Գուստավ Յանի (հունգ.՝ Jány Gusztáv, 1924 թվականից՝ Գուստավ Հաուցինգեր, հոկտեմբերի 21, 1883(1883-10-21), Ռայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Transleithania, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 26, 1947(1947-11-26), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ռազմական գործիչ, հունգարական բանակի գեներալ-գնդապետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Յանին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 21-ին Ավստրո-Հունգարիայի Ռայկա գյուղում: Ավստրո-Հունգարիայի կողմում («Քառյակ դաշինք») մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1918 թվականին Հունգարիայի անկախանալուց հետո ծառայել է հունգարական բանակում:

1928 թվականին նշանակվել է 2-րդ խառը գումարման բրիգադի հրամանատար: 1931 թվականին տարել է դասախոսական աշխատանքներ «Լյուդովիկոս» ռազմական ակադեմիայում: 1936 թվականին կրկին նշանակվել է 3-րդ խառը բրիգադի հրամանատար:

1938 թվականին դառնում է Հունգարիայի ռազմական քարտուղարության պետ՝ գեներալի պաշտոնով:

1939-1940 թվականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ) եղել է հունգարական առաջին բանակային կորպուսի հրամանատարը:

1940 թվականին նշանակվել է խորհրդա-գերմանական ճակատում կռվող երկրորդ բանակային կորպուսի հրամանատար: Երրորդ Ռայխի պարտությունից հետո ճակատամարտերից մեկի ընթացքում վիրավորվել է և 1943 թվականին հետ է կանչվել Հունգարիա:

1944 թվականին փախել է Գերմանիա և ստացել Հաուցինգեր գերմանական ազգանունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիայի կրած պարտության պատճառով վերջինս զինաթափվեց և ենթարկվեց կապիտուլյացիայի: Գերմանիան բաժանվեց տարբեր օկուպացված գոտիների, իսկ Գուստավը բնակություն հաստատեց ամերիկյան գոտում:

1946 թվականին՝ կնոջ մահից հետո, ինքնակամ վերադարձել է Հունգարիա: 1946 թվականին ձերբակալվել է, իսկ 1947 թվականին ռազմական տրիբունալի դատավճռով՝ գնդակահարվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kovács, Attila Ótott (2006). Die ungarischen Inhaber des Ritterkreuzes des Eisernen Kreuzes. Ranis: Scherzers Militaer-Verl. ISBN 978-3-938845-02-8.