Ռուս-թուրքական հարաբերություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ռուսաստան |
Թուրքիա |
Ռուս-թուրքական հարաբերություններ (ռուս.՝ Российско–турецкие отношения, թուրքերեն՝ Rusya–Türkiye ilişkileri), դիվանագիտական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական հարաբերութրււնները հաստատվել են 1920 թվականին։ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում երկրների միջև կնքվել է «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիր։ Պայմանագրի առաջին հոդվածով կողքերից յուրաքանչյուրը պարտավորվում Էր «չճանաչել հաշտության ոչ մի պայմանագիր կամ միջազգային որևէ ակտ, որը պայմանավորվող մյուս կողմին կպարտադրվեր ուժի միջոցով»։ Հաստատվում Էր Թուրքիայի հյուսիս-արևելք նոր սահմաները՝ Կարսի մարզը, որը Թուրքիան գրավել Էր 1920 թվականի աշնանը Հայաստանի դեմ ձեռնարկած իր նվաճողական պատերազմի ընթացքում, անցնում Էր Թուրքիային, իսկ Բաթում քաղաքը, նավահանգիստը և հարակից շրջանը Թուրքիան համաձայնում Էր զիջել Վրաստանին, երրորդ հոդվածով՝ Նախիջևանի մարզը կազմում Էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո պայմանով, որ Ադըրբեջանը չէր զիջի այդ խնամակալությունը մի երրորդ պետության։ Կողմերը չեղյալ էին հայտարարում նախկինում ցարական Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրերը։ ԽՍՀՄ համաձայնեց չհարձակման պայմանագիր կնքել Գերմանիայի հետ։ Խորհրդային կառավարությունը միևնույն նպատակով օգտագործեց նաև հետագայում կնքված խորհրդա-գերմանական պայմանագրերն ու համաձայնագրերը․ բարեկամության և սահմանի մասին պայմանագիրը 1939 թվականի սեպտեմբեր), տնտ․ համաձայնագրերը, սահմանային կոնֆլիկտների և միջադեպերի կարգավորման կոնվենցիան 1940 ևն։ Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն, ՍՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակման պահից, սովետա-գերմանական բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը կորցրին իրենց ուժը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 515)։ |