Շահեն Թաթիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թաթիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահեն Թաթիկյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1924(1924-10-01)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էմարտի 19, 1992(1992-03-19)[2] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունարձակագիր և սցենարիստ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Աշխատավայր«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա[2]
Պարգևներ
Շահեն Թաթիկյան Վիքիդարանում

Շահեն Ստեփանի Թաթիկյան (հոկտեմբերի 1, 1924(1924-10-01)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 19, 1992(1992-03-19)[2], Երևան, Հայաստան[2]), հայ արձակագիր, սցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Թաթիկյանը ծնվել է 1924 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնել է բանակ, 1944 թվականին ծանր վիրավորվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ 1945 թվականին շարունակել է ուսումը համալսարանում և 1947 թվականին ավարտել այն։ Աշխատել է վաղ պատանեկությունից, եղել է խառատ, գրաշար, սրբագրիչ, եղել է որպես խմբագիր ռադիոյում, հրատարակչությունում, գրական աշխատանք է կատարել թերթերում։ Տպագրվել սկսել է 1947 թվականին։

1968-1971 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրեն և գլխավոր խմբագիր, 1977-1980 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր[3]։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» վեպը պատկերում Է Հայաստանի 1920-1940-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանը։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը[4]։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արշակը»
  • «Ապրեցեք երկար»
  • «Ոսկի և հող»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակի օրը, Երևան, 1950։
  • Մարդիկ, Երևան, 1955, 152 էջ։
  • Նրա ճանապարհը, գիրք 1, Երևան, 1956[5]։
  • Նրա ճանապարհը, գիրք 2, Երևան, 1958։
  • Նրա ճանապարհը, գիրք 3, Երևան, 1962։
  • Կրակի պարը, Երևան, 1959, 204 էջ։
  • Կապույտ երկնքի ու կորած բարեկամության մասին (պատմվածքներ), Երևան, 1961, 172 էջ։
  • Նրա ճանապարհը, հատ. 1, Երևան, 1964։
  • Նրա ճանապարհը, հատ. 2, Երևան, 1965։
  • Ինչ գույնի են լինում ճայերը (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1969, 524 էջ։
  • Նվերը, Երևան, 1975։
  • Վերջին զարդաքանդակը, Երևան, 1976։
  • Մեկը բազմապատկած միլիոնով (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1977, 575 էջ։
  • Բալենի (վեպ), Երևան, 1980, 312 էջ։
  • Երիցս խաչվածը, գիրք 1-2, Երևան, 1985։
  • Երիցս խաչվածը, գիրք 3, Երևան, 1986։
  • Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1987։
  • Ընտիր երկեր, հատ. 2, Երևան, 1987։
  • Նրա ճանապարհը, գիրք I, Երևան, 1989։
  • Նրա ճանապարհը, գիրք II, Երևան, 1990։
  • Նրա ճանապարհը, գիրք III, Երևան, 1989։
  • Նրա ճանապարհը, գիրք IV, Երևան, 1991[6]։
  • Բալենի, Ե., Դարակ, 2020, 344 էջ։
  • Ինչո՞ւ է ժպտում անցորդը, Ե., Դարակ, 2022, 312 էջ (համահեղինակ` Սերգեյ Ղազարյան)։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բորիսով Լեոնիդ։ Ժյուլ Վեռն։ Վեպ.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 406 էջ։
  • Դիկկենս Չարլզ։ Դավիթ Կոպպերֆիլդ։ Կենսագրական վեպ.- Երևան։ Հայպետհրատ.

Մաս 1.- 1957.- 363 էջ։ Մաս 1.- 1957.- 359 էջ։ Մաս 1.- 1958.- 354 էջ։

  • Նեմանի ափին.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 136 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ռեմարկ Էրիխ Մարիա։ Ապրելու ժամանակը.- Երևան։ Հայաստան, 1970.- 497 էջ։
  • Ռեմարկ Էրիխ Մարիա։ Երեք ընկեր.- Երևան։ Հայաստան, 1972.- 496 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Շահեն Ստեփանի Թաթիկյան
  5. Թաթիկյան, Շահեն (1956). Նրա ճանապարհը։ վեպ. Հայպետհրատ.
  6. Թաթիկյան, Շահեն Ստեփանի (1991). Նրա ճանապարհը։ Վեպ. Գ. 4. Նաիրի. ISBN 9785550004241.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 120