Մկրտիչ Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Ասլանյան
Ծնվել էմայիսի 5, 1906(1906-05-05)
ԾննդավայրԲուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 10, 1986(1986-02-10) (79 տարեկան)
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԶավակներՎիլեն Ասլանյան
Մկրտիչ Ասլանյան Վիքիդարանում

Մկրտիչ Սերոբի Ասլանյան (մայիսի 5, 1906(1906-05-05), Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - փետրվարի 10, 1986(1986-02-10)), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915 թվականին ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Թիֆլիսի հայկական բանֆակը։ Հետո սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց այստեղ ուսումը կիսատ է սովորել։ 1923-1928 թվականներին որպես կառուցող բանվոր աշխատել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), ապա Թիֆլիսում։ 1928-1935 թվականներին աշխատել է «Պրոլետար» թերթում (Թիֆլիս) որպես գյուղբաժնի վարիչ, 1935-1941 թվականներին՝ Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագիր։ 1930-1932 թվականներին եղել է պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի առաջին քարտուղարը։ 1941-1945 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի «Լենինյան դրոշ» թերթի զինթղթակիցը։ 1956 թվականին նորից աշխատանքի է անցել Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Այստեղ աշխատել է մինչև 1972 թվականը, ապա անցել է կենսաթոշակի։ Միաժամանակ, 1955-1958 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1957), «Առաջին ժպիտը» (Մոսկվա, 1975), վրացերեն՝ «Եղբայրություն» (Թբիլիսի, 1958), «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1966) գրքերը։ Մահացել է Թբիլիսիում։ Նրա քրոջ ծոռները շատ անապահով վիճակում ապրում են հանրակացարանում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Գրքերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոթորիկ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 199 էջ։
  • Քողարկված հետքերով (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 220 էջ։
  • Աներևույթ ճակատ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1954, 628 էջ։
  • Աշխեն Սաթյան (վեպ), Թբիլիսի, Սախելգամի, 1955, 416 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք առաջին, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1960, 364 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք երկրորդ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1961, 408 էջ։
  • Երբ սկսվում է ձնհալը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 196 էջ։
  • Անհանգիստ բնավորություններ (վիպակներ), Թբիլիսի-Երևան, «Սաբճոթա Սաքարթվելո», 1967, 692 էջ։
  • Հավասարում չորս անհայտով (վիպակներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1973, 359 էջ։
  • Տագնապալի հասակ, Թբիլիսի, 1980, 396 էջ։
  • Կեսգիշերից անց (վիպակներ), Թբիլիսի, «Մերանի», 1980, 396 էջ։
  • Երազանքին ընդառաջ (վեպ), Թբիլիսի, «Մերանի», 1983, 388 էջ։
  • Աշնանային ամպրոպ (վեպ, Աշխեն Սաթյան վեպի վերամշակված տարբերակը), Թբիլիսի, 1986։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 54-55.