Իտալո Գարիբոլդի
Իտալո Գարիբոլդի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1879[1] |
Ծննդավայր | Լոդի, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 9, 1970 (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | major cemetery of Lodi |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Military Academy of Modena? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Լիբիայի գլխավոր նահանգապետ |
Կուսակցություն | Ազգային ֆաշիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Italo Gariboldi Վիքիպահեստում |
Իտալո Գարիբոլդի (իտալ.՝ Italo Gariboldi, ապրիլի 20, 1879[1], Լոդի, Իտալիայի թագավորություն - փետրվարի 9, 1970, Հռոմ, Իտալիա), իտալացի ռազմական գործիչ, բանակի գեներալ, ԽՍՀՄ-ում իտալական զորքերի հրամանատար 1942-1943 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1879 թվականի ապրիլի 20-ին Լոդիում[2], 1899 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան, կռվել է Լիբիայում՝ իտալա-թուրքական պատերազմի ժամանակ[3]։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է 77-րդ դիվիզիայի շտաբի պետ։ Պատերազմի ավարտին նա նախագահել է Հարավսլավիայի սահմանի սահմանազատման հանձնաժողովը։ 1926 թվականից հրամանատարել է 26-րդ հետևակային գունդը, 1931 թվականից եղել է 5-րդ բրիգադի հրամանատարը։ Նա ղեկավարել է ռազմական ակադեմիան Մոդենայում և տեխնիկական դպրոցը Պարմայում։
1935-1936 թվականներին իտալա-եթովպական երկրորդ պատերազմի ժամանակ ղեկավարել է 30-րդ հետևակային «Սաբաուդա» դիվիզիան։ Նրա դիվիզիան Էրիտրեայում տեղակայված 1-ին կորպուսի մաս էր կազմում։ Եղել է Ադիս Աբեբայի նահանգապետը։
1939-1941 թվականներին եղել է 5-րդ բանակի հրամանատարը, որը տեղակայված էր ֆրանսիաական Թունիսի սահմանին։ 1940 թվականի դեկտեմբերին բրիտանական ուժերի կողմից «Կողմնացույց» գործողության սկսվելու պահին նա ժամանակավորապես ղեկավարել է 10-րդ բանակը՝ բանակի հրամանատար, գեներալ Մարիո Բերտիի հիվանդության պատճառով։ 1941 թվականի փետրվարի 7-ին, Բերտիին փոխարինած կորպուսի գեներալ Ջուզեպպե Թելլերի մահից հետո նա ստանձնել է փաստացի պարտված և քայքայված 10-րդ բանակի հրամանատարությունը։
Մարտի 25-ին նա դարձել է Լիբիայի գլխավոր նահանգապետ և ժամանակավորապես ստանձնել է իտալական զորքերի հրամանատարությունը Հյուսիսային Աֆրիկայում՝ փոխարինելով Հռոմ կանչված մարշալ Ռուդոլֆո Գրացիանիին։ Հուլիսի 19-ին նա հրամանատարությունը հանձնել է գեներալ Էտորե Բաստիկոյին։
1942-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ իտալական զորքերի հրամանատար (Armata Italiana Ռուսաստանում, իտալական 8-րդ բանակ)։ 1943-ի ապրիլի 1-ին նա պարգևատրվել է «Երկաթե խաչ» ասպետական խաչով։
Մուսոլինիի ռեժիմի տապալումից և պատերազմից Իտալիայի դուրս գալուց հետո նա ձերբակալվել է գերմանական զորքերի կողմից և փակվել համակենտրոնացման ճամբարում։ 1944 թվականին նրան մեղադրել են դավաճանության մեջ և դատապարտել մահվան, բայց դաշնակիցները շուտով ազատ են արձակել։ Նա մահացել է Հռոմում, 1970 թվականին[4]։
Նրա որդին՝ Մարիո Գարիբոլդին, ՆԱՏՕ-ի իտալացի հայտնի գործիչ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zalessky K. A. Ով ով էր Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Գերմանիայի դաշնակիցներ:- Մ.՝ ԱՍՏ, 2004 թ.-Տ.2.-492 էջ -ISBN 5-271-07619-9:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TracesOfWar
- ↑ Bruno Mondadori, Il fascismo. Dizionario di storia, personaggi, cultura, economia, fonti e dibattito storiografico, Bruno Mondadori (éd.), Milano, 1998 320
- ↑ Adolf Hitler, Max Domarus (ed). Hitler: Speeches and proclamations, 1932-1945. Bolchazy-Carducci, 2004. P. 2777.
- ↑ Bruno Mondadori, Il fascismo. Dizionario di storia, personaggi, cultura, economia, fonti e dibattito storiografico,320
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալո Գարիբոլդի» հոդվածին։ |
|