Իվան Կոժեդուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կոժեդուբ
Ivan Kozhedub, 1944-1.jpg
հունիսի 8, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] - օգոստոսի 8, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}}) (71 տարեկանում)
Ծննդավայր Օբրաժիևկա, Շոստկայի շրջան, Սումիի մարզ
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Զորատեսակ ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչում sergeant, senior sergeant, Լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան, մայոր, փոխգնդապետ, գնդապետ, Q18405354?, Q21459723?, Q4135281? և Marshal of the branch
Մարտեր/պատերազմներ Հայրենական մեծ պատերազմ, Կորեական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Ivan Kozhedub Վիքիպահեստում

Իվան Նիկիտովիչ Կոժեդուբ (հունիսի 8, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Օբրաժիևկա, Շոստկայի շրջան, Սումիի մարզ - օգոստոսի 8, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ օդաչու, ավիացայի գեներալ-գնդապետ (1970), Ավիացիայի մարշալ (1985), Խորհրդային Միության եռակի հերոս (4.2.1944, 19.8.1944, 18.8.1945)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ավարտել է Չուգուեի օդաչուական ուսումնարանը (1941)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է օղակի, էսկադրիլիայի հրամանատար, կործանիչ ավիագնդի հրամանատարի տեղակալ, կատարել է 330 մարտական թռիչք, մղել 120 օդային մարտ, անձամբ ոչնչացրել թշնամու 62 ինքնաթիռ։ Պատերազմից հետո ավարտել է Ռազմաօդային (1949), Գլխավոր շտաբի ռազմային (1956) ակադեմիաները։ ԽՍՀՄ II—V գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Հավատարմություն հայրենիքին» (1967) գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кожедуб Иван Никитович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png