Ալեքսանդր Պոկրիշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պոկրիշկին
մարտի 6 (19), 1913 - նոյեմբերի 13, 1985(1985-11-13)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, Tomsky Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Soviet Air Defence Forces?
ԿոչումMarshal of the branch?
Զորամաս16th Guards Fighter Aviation Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948), ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1957) և Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (նոյեմբեր 1939)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր Իվանովիչ Պոկրիշկին (մարտի 6 (19), 1913, Նովոսիբիրսկ, Tomsky Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 1985(1985-11-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, ավիացիայի մարշալ (1972), Խորհրդային Միության եռակի հերոս (Մայիսի 24, 1943[2], Օգոստոսի 28, 1943, Օգոստոսի 19, 1944ԽՄԿԿ (ՍՄԿԿ) անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ավիատեխնիկների ավիացիոն դպրոցը (1933), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1948), Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1957Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ և հրամանատար, գվարդիական 16-րդ ավիացիոն կործանիչ գնդի հրամանատարի օգնական և հրամանատար, 9-րդ գվարդիական ավիացիոն կործանիչ դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հարավային, Հյուսիսային, Կովկասյան, 1-ին, 2-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մղված մարտերին։ Կատարել է ավելի քան 600 մարտական թռիչք, մղել 156 օդային մարտ, խփել թշնամու 59 ինքնաթիռ։ Ետպատերազմյան տարիներին ՀՕՊ-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր (1968-1972),1972-1981 թվականին՝ ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-Ի ԿԿ-ի նախագահ։ ԽՍՀՄ II-X գումարումների Գերագույն Խորհրդի (Գերագույն սովետ) պատգամավոր (դեպուտատ)։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Սուվորովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Կործանիչի թևերը» (1944) և «Պատերազմի երկինքը» (1966) գրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему составу Военно-Воздушных сил Красной Армии» от 24 мая 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 31 мая (№ 20 (226)). — С. 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պոկրիշկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 367