Սիրած աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրած աղջիկը
ռուս.՝ Любимая девушка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1940
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Պիրև
Սցենարի հեղինակՊավել Նիլին
ԴերակատարներՄարինա Լադինինա և Ֆաինա Ռանևսկայա[1]
ՕպերատորValentin Pavlov?
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Սիրելի աղջիկը» (ռուս.՝ «Любимая девушка»), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պիրևը[2][3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ավտոմոբիլային գործարանի անվանի խառատ-բազմահաստոցավոր Վասիլին նոր բնակարան է ստանում և համոզում է իր սիրելի աղջկան՝ Վարյային, որը նրանից երեխա է սպասում, տեղափոխվել իր մոտ։ Սակայն առաջին իսկ օրը, չհասցնելով գրանցել իրենց ամուսնությունը, սիրահարները վիճում են։ Վասյայի ակամա արտասանված բառերից հետո Վարյան փախչում է իր տուն։ Անցնում է որոշ ժամանակ, ծնվում է Վարյայի որդին։ Նա թաքցնում է, թե ով է երեխայի հայրը։ Ընկերներն ու հարազատները երիտասարդ մորը խնամքով են շրջապատում և ամեն ինչ անում են սիրահարների անհեթեթ վեճը հարթելու համար։

Սյուժեի առանձնահատկությունները և տարբերությունները գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է Պավել Նիլինի «Վարյա Լուգինան և նրա առաջին ամուսինը» գրքի վրա, որը գրվել է 1936 թվականին։ Ֆիլմում Դոբրյակովի կերպարը ցուցադրվում է որպես ավելի դրական անձնավորություն։ Ավարտը նույնպես փոխվել է։ Գրքում Դոբրյակովն ու Լուգինան չեն հաշտվում, ընդհակառակը, Դոբրյակովն ամուսնանում է մեկ ուրիշի հետ, իսկ Լուգինան երբեք չի ամուսնանում ոչ մեկի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինա ԼադինինաՎարյա Լուգինա
  • Վսեվոլոդ Սանաև[5][6]Վասիլի Դոբրյակով
  • Լեոնիդ Կմիտ – Վիկտոր Սիմակով
  • Ալեքսանդր Զրաժևսկի – Սեմյոն Դեմենտևիչ
  • Մարիա Յարոցկայա – Վարյայի մայրը
  • Ֆաինա ՌանևսկայաՄանյա, Դոբրյակովի մորաքույրը
  • Իվան Լոբիզովսկի – Կոստյա Զայցև
  • Նիկոլայ Նիկիտիչ – Պավել Իվանովիչ
  • Սերգեյ Անտիմոնով – ծննդատան աշխատող
  • Ալեքսանդր Սաշին-Նիկոլսկի – էպիզոդ
  • Պյոտր Գլեբով – էպիզոդ[7]
  • Սերգեյ Կուլագին – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Պավել Նիլին
  • Ռեժիսոր՝ Իվան Պիրև
  • Օպերատոր՝ Վալենտին Պավլով
  • Նկարիչ՝ Արթուր Բերգեր
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Ռեժիսոր՝ Վ. Գուտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Челябинцам расскажут, может ли супруг срежиссировать семейную жизнь. Вечерний Челябинск». vecherka.su. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Елена Санаева: "Во время нашей первой сцены Быков так впился в меня поцелуем, что... - "ФАКТЫ"». fakty.ua. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. «21 июня – Weekend – Коммерсантъ». kommersant.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Сегодня Всеволоду Санаеву исполнилось бы 100 лет – Аргументы Недели». argumenti.ru. Վերցված է 2018-07-04-ին.
  6. «"Человек-якорь". Елена Санаева о своем отце, актере Всеволоде Санаеве | Персона | Культура | Аргументы и Факты». aif.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  7. Любимая девушка (1940) Full Cast & Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]