Jump to content

Սպիտակ գիշերներ (ֆիլմ, 1959)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ գիշերներ
ռուս.՝ Белые ночи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՍպիտակ գիշերներ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Պիրև
Սցենարի հեղինակԻվան Պիրև
ԴերակատարներLyudmila Marchenko? և Օլեգ Ստրիժենով
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ և Ռուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե

«Սպիտակ գիշերներ» (ռուս.՝ «Белые ночи»), 1959 թվականի ռոմանտիկ դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պիրևը[1][2][3] Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1960 թվականի փետրվարի 19-ին։

Ֆիլմի գործողությունները ներկայացվում են Երազողի տեսակյունից։

Պետերբուրգ, 1840-ական թվականներ։ Գլխավոր հերոսը՝ Երազողը, արդեն մի քանի տարի է ապրում է մեծ քաղաքում, և այդ ամբողջ ժամանակ նա մենակ է։ Պետերբուրգյան ամառային սպիտակ գիշերներից մեկի ընթացքում Նևայի ափին նա ծանոթանում է Նաստենկայի հետ։ Հինգ գիշեր հերոսները, զբոսնելով քաղաքում, միմյանց պատմում են իրենց մասին։ Իր անմիջական բնավորության ողջ կրքով և քնքշությամբ Երազողը սիրահարվում է Նաստենկային։ Աղջիկը, որը սկսել է կասկածել նախկին սիրեցյալի զգացմունքների մեջ, Երազողին խոստանում է ամուսնանալ նրա հետ։ Սակայն երջանկություն երկար չի տևում... Նաստենկան վերադառնում է իր նախկին սիրեցյալի մոտ, իսկ Երազողը նորից միայնակ է զգում իրեն։

Կիտչ է, բայց հանճարեղ, շնորհալի մարդու կիտչ։ Պիրևը շատ ուշ ծանոթացավ Դոստոևսկու ստեղծագործությանը, նա մոտ 60 տարեկան էր։ Բայց դրանից հետո, կոպիտ ասած, հիվանդացավ գրողով։ Մենք գիտենք նրա «Ապուշը» ֆիլմը, չեմ գնահատի այդ ֆիլմը։ Բայց Պիրևը, անշուշտ, ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է մեր կինեմատոգրաֆիայում, ուստի «Սպիտակ գիշերներն» անպայման արժե նայել։

— Իվան Դիխովիչնի[4]

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում առկա է «Հինգերորդ գիշերը», որը վիպակի մեջ չկա։ Այն դրվագը, որում գլխավոր հերոսուհին սենյակ է գալիս բնակչի մոտ և պատահաբար գցում է գրապահոցը, վերցվել է Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» վեպից։

  • Լյուդմիլա Մարչենկո – Նաստենկա
  • Օլեգ Ստրիժենով[5]Երազող
  • Անատոլի Ֆեդորինով – Նաստենկայի փեսացուն
  • Վերա Պոպովա – Պրասկովյա Իվանովնա, տատ
  • Սվետլանա ԽարիտոնովաՖյոկլա
  • Իրինա Սկոբցևադքսուհի
  • Յակով Բելենկի – դուքս
  • Արիադնա Շենգելայա – ստրկուհի պարային երազներում
  • Սերգեյ Տրոիցկի[6]հարբած վաճառական
  • Եվգենի Մորգունովպահապան
  • Վալենտին Կուլիկ – Ալմավիվա (լուսագրերում նշված չէ)
  • Գալինա Պոլսկիխ – էպիզոդ պարահանդեսում (լուսագրերում նշված չէ)
  • Իոզաս Ուդրաս – էպիզոդ
  • Նատալյա Մալյավինա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1959 - Էդինբուրգի XIV միջազգային կինոփառատոնի դիպլոմ
  • 1959 - Կիևի խորհրդային ֆիլմերի II համամիութենական փառատոնի II աստիճանի դիպլոմ (Ուկրաինական ԽՍՀ)
  • 1960 - Լոնդոնում փառատոնային ֆիլմերի IV փառատոնի դիպլոմ
  • 1960 - 1960 թվականի լավագույն ֆիլմ Բրիտանական կինոինստիտուտի որոշմամբ («Բալլադ զինվորի մասին» և «Վրեժխնդրություն» ֆիլմերի հետ միասին)

Կինոյի տեսաբան Ալեքսանդր Մաչերետը գրել է, որ «Դոստոևսկու վիպակի պոետական, «բանաստեղծական» առանձնահատկությունն էկրանին փոխանցելու համար անհրաժեշտ է եղել ռիթմի, տեմպի, մոնտաժային ներդաշնակության, պատկերային կողմի համադրության զարմանալի ռեժիսորական տիրապետումը»[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Неудачную пластику икон советского кино высмеяли в сети: Ужасный фотошоп
  2. «Как пророчество разрушило жизнь и карьеру последней кинозвезды сталинской эпохи». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  3. Как сложилась личная жизнь и карьера лучшей актрисы СССР
  4. «Известия»: 30.03.2008 Смотрите кино.
  5. Олегу Стриженову – 89: Почему знаменитый актер заслужил славу «неудобного» героя
  6. Белые ночи (1960) Full Cast & Crew
  7. Мачерет, 1960, էջ 4

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мачерет А. «Белые ночи» // Советский экран. — 1960. — № 6. — С. 4—5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]