Jump to content

Ստալեն Վոլկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալեն Վոլկով
Ծնվել էսեպտեմբերի 7, 1925(1925-09-07)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 25, 2019(2019-08-25) (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ստալեն Նիկանդրովիչ Վոլկով (ռուս.՝ Стален Никандрович Волков, սեպտեմբերի 7, 1925(1925-09-07), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 2019(2019-08-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս բեմադրող նկարիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1992), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի և նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալեն Վոլկովը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 7-ին Խարկովում։

1942 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծառայել զրահատանկային զորքերում։ Մասնակցել է Արևելյան Եվրոպայի ազատագրմանը և 1945 թվականին իր զորամասի հետ մասնակցել Բեռլինի գրոհին[1]։

1954 թվականին գերազանցությամբ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը։ Ստալեն Վոլկովի դիպլոմային աշխատանքը եղել է «Բոռ» ֆիլմը, որն Էկրան Է բարձրացել 1955 թվականին։

1955 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող նկարիչ։ 1969 թվականին Ստալեն Վոլկովին շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի, 1992 թվականին՝ Ռուսաստանի ժողովրդական նկարչի կոչում[1]։

1995-2019 թվականներին եղել է Հումանիտար կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի թատերական արվեստի ֆակուլտետի արվեստի տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր[2][2]։

Ստալեն Վոլկովը մահացել է 2019 թվականի հուլիսի 12-ին Մոսկվայում[1]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ, մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (21 փետրվարի, 1992) — կինոարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[8]
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1969)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Умер Народный художник РФ Стален Волков». Союз кинематографистов России. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Преподаватели факультета театрального искусства». Институт гуманитарного образования и информационных технологий. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Стален Волков: советские художники». Кинопоиск. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Указ Президиума Верховного Совета СССР от 12 апреля 1974 года № 5863 «О награждении орденами и медалями СССР работников киностудии «Мосфильм»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 21 февраля 1992 г. № 169 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 г.
  7. «Волков Стален Никандрович». Подвиг народа. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 21 февраля 1992 года № 169 «О присвоении почётного звания «Народный художник Российской Федерации» Волкову С. Н.»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино. Энциклопедический словарь / гл. ред. С. И. Юткевич; редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М. : Советская энциклопедия, 1987 г. — 637 с.
  • Русские художники XVIII—XX веков : справочник / авт.-сост. Соловьёв В. Д. — 3-е изд., доп. и испр. — М. : Эксперт-клуб, 2005 г. (ОАО Можайский полигр. комб.). — 1021 с. — ISBN 5-98881-004-7
  • Кто есть кто: статусная элита Российской Федерации / составители: А. В. Мендюков [и др.]. — М. : Университет Дмитрия Пожарского, 2017 г. — 584 с. — ISBN 978-5-91244-215-5