Եմելյան Պուգաչով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմելյան Պուգաչով
ռուս.՝ Емельян Пугачёв
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա
ԹեմաԵմելյան Պուգաչովի ապստամբություն և Եմելյան Պուգաչով
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սալտիկով
ՊրոդյուսերԱլեքսեյ Սալտիկով
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներԵվգենի Մատվեև, Վիյա Արտմանե, Տամարա Սյոմինա, Օլգա Պրոխորովա, Պյոտր Գլեբով, Գրիգորե Գրիգորիու, Վիկտոր Պավլով, Կոնստանտին Զախարենկո, Ֆեոդոր Օդինոկով, Վացլավ Դվորժեցկի, Սալավատ Կիրեև, Վլադիմիր Բորիսով, Իգոր Գորբաչով, Անատոլի Ազո, Վիլնիս Բեկարիս, Սերգեյ Գոլովանով և Ալեքսանդր Ժդանով
ՕպերատորԻգոր Չեռնիխ
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն147 րոպե

«Եմելյան Պուգաչով» (ռուս.՝ «Емельян Пугачёв»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, պատմական երկերգություն, որ նկարհանել է ռեժիսոր Ալեքսեյ Սալտիկովը։

Ֆիլմը ներառում է երկու մաս՝ «Ազատության ստրուկները» (ռուս.՝ «Невольники свободы») և «Կամք՝ լվացված քրտինքով» (ռուս.՝ «Воля, кровью омытая»

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1773 թվական։ Դոնի կազակ Եմելյան Պուգաչովը իր շուրջն է հավաքում համախոհների՝ իրեն կոչելով հրաշքով փրկված կայսր Պյոտոր Ֆեոդորովիչ։ Նա գլխավորում է ապստամբությունը, որը ժամանակի հնթացքում վերաճում է լայնամաշտաբ պատերազմի՝ ընդգրկելով զգալի տարածք։

Ռազմական գործողությունների ընթացքում Պուգաչովականները գրավում են բազմաթիվ ամրոցներ, ապստամբների շարքերը համլրում են կազակների ջոկատներ, ճորտեր,փաստական տաժանակիրներ։ Նրանց միանում է բաշկիրական հեծելագունդը Սալավաթ Յուլաևի գլխավորությամբ։ Կայսրուհի Եկատերինան չի կարողանում զորք հավաքել ապստամբների դեմ, քանի որ կանոնավոր բանակը մասնակցում է ռուս-թուրքական շարունակվող պատերազմին։

Կազանի մոտ տեղի ունեցած մարտում փոխգնդապետ Միխելսոնը ջախջախիչ հարված է հասցնում պուգաչովականներին։ Սոլենիկովյան վատագայի մոտ տեղի ունեցած հաջորդ նշանակալի մարտում ապստամբների ջոկատները վերջնականապես ջախջախվում են, և կազակական գնդապետների դավադրության արդյունքում Պուգաչովին հանձնում են իշխանություններին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարհանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Սալտիկով
  • Օպերատոր՝ Իգոր Չերնիխ
  • Նկարիչ՝ Ստալեն Վոլկով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Էշպայ
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Գլխավոր խորհրդատու՝ պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Բելյավսկի
  • Ռազմական խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Ի. Արխիպով
  • Համակցված նկարահանումներ՝
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ռենկով
  • Նկարիչ՝ Զոյա Մորյակովա

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Դմիտրի Պոկրովսկու ժողովրդական համույթը։
  • Ֆիլմում օգտագործվել է Դմիտրի Շոստակովիչի Երկրորդ սիմֆոնիայի մի հատված։
  • Գլխավոր դերի համար փորձերի են մասնակցել նաև Վլադիմիր Վիսոցկին (ի սկզբանե սցենարը գրվել է նրա համար), Պյոտր Գլեբովը, Յուրի Սոլոմինը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 - Համամիութենական XII ՄԿ Աշխաբադում պատմական ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակ[1] (Ալեքսեյ Սալտիկով)
  • 1979 - Համամիութենական XII ՄԿ Աշխաբադում - Թուրքմենստանի կոմպոզիտորների միության մրցանակ ֆիլմի երաժշտության համար (Անդրեյ Էշպայ)
  • 1980 - Չեխոսլովակիայի աշխատավորների XXXI ՄԿՓ - մրցանակ տղամարդու դերի լավագույն կատարման համար (Եվգենի Մատվեև)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yemelyan Pugachev» (Russian). kino-teatr.ru. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]