Հեռավոր աստղի լույսը
Հեռավոր աստղի լույսը ռուս.՝ Свет далёкой звезды | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իվան Պիրև |
Սցենարի հեղինակ | Իվան Պիրև |
Դերակատարներ | Լիոնելլա Պիրևա և Նիկոլայ Ալեքսեև |
Օպերատոր | Նիկոլայ Օլոնովսկի |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Հեռավոր աստղի լույը» (ռուս.՝ «Свет далёкой звезды»), խորհրդային ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պիրևի[1][2] 1964 թվականին Ալեքսանդր Չակովսկու համանուն վեպի հիման վրա։
Պրիմերան տեղի է ունեցել 1965 թվականի սեպտեմբերի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի առաջին տարվա աշունն է։ Գորկու նավահանգստում հավաքված է ժողովուրդը։ Ամբոխը գրավում է շոգենավերը, որոնք գնում էին դեպի թիկունք։ Այստեղ ծանոթացել են Օլյա Միրոնովան և օդաչուական ուսումնարանի կուրսանտ Վոլոդյա Զավյալովը, բայց ստիպված են եղել կրկին բաժանվել։
Մի անգամ նրանց ռազմական ճանապարհները հատվում են, երբ Օլգան ավիացիոն գնդում ծառայում էր որպես սպառազինության մեխանիկ, և նրանց օդանավակայան էր ժամանել Զավյալովը մարտական ինքնաթիռով։ Հանդիպումը կարճ է տևում։ Շուտով Օլյան լուր է ստանում, որ Զավյալովի ինքնաթիռը խփվել է օդային մարտում։ Բայց նա չգիտի, որ Զավյալովը կենդանի է մնացել։ Իր հերթին վերջինս իմացել է, որ մի անգամ ինքնաթիռը, որտեղ Օլյան եղել է օդային հրաձիգ, չի վերադարձել մարտական առաջադրանքից։
Անցնում է տասնհինգ տարի։ Միանգամայն պատահականորեն Զավյալովի ձեռքում հայտնվում է մի ամսագիր, որտեղ տպագրված է Օլգայի լուսանկարը։ Զավյալովը, փնտրելով Օլգային, իմանում է նրա կյանքի պատմությունը իրենց վերջին հանդիպումից հետո և մինչև այն պահը, երբ նա զոհվում է լաբորատորիայի պայթյունի ժամանակ։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Ալեքսեև – Վոլոդյա / Վլադիմիր Անդրեևիչ Զավյալով
- Լիոնելլա Սկիրդա[3] – Օլգա Ալեքսեևնա Միրոնովա
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Աբրիկոսով – Իվան Ֆեոդորովիչ Օսոկին
- Ալեքսեյ Բատալով – Պյոտր Ստեպանովիչ Լուկաշյով, քաղկոմի քարտուղար
- Սոֆյա Պիլյավսկայա – Քսենյա Պետրովնա Պրոխորովա
- Նիկոլայ Բարաբանով – Արսենտի Պավլովիչ Սոկոլով, լաբորատորիայի պետ
- Օլգա Վիկլանդ – Նինա Պավլովնա Կոլոմիյցևա, այրի
- Նինա Սազոնովա – Կլավդիա Վասիլիևնա Կորոստիլյովա, ամսագրի խմբագիր
- Ալևտինա Կոնստանտինովա – Վալենտինա Կոլոմիյցևա
- Վերա Մայորովա – Լիզա Պրոխորովա
- Եվգենի Վեսնիկ – Աֆանասի Պետրովիչ Սիմոնյուկ, գնդապետ
- Վլադիմիր Կորենև – Վիկտոր, Վլադիմիրի զարմիկը
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Սվետլովիդով – Քսենոֆոնտ Սեմյոնովիչ Ֆոկին, կադրերի բաժնի պետ
- Սերգեյ Գոլովանով – ՆԳԺԿ քննիչ
- Վսևոլոդ Պլատով – կապիտան Վորոնին
- Օլգա Մարկինա – Օլգա Իվանովնա Միրոնովա
- Նադեժդա Ֆեդոսովա – Ֆիլոնովա
- Վալենտինա Վլադիմիրովա – Նաստյա
- Նինա Բելյաևա – Իվանովների հարևանը
- Իվան Ժևագո – գնդապետ-զինկոմ
- Լյուդմիլա Գնիլովա – Օլյա
- Օլեգ Գոլուբիցկի – զինվորական կոմիսարիատի կապիտան
- Վալենտինա Կրավչենկո – անցորդ Տայգինսկում
- Գեորգի Գեորգիու – Առնոլդ Սավելևիչ Գորսկի, ճարտարապետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Художник-постановщик "Мосфильма" Стален Волков умер в возрасте 93 лет
- ↑ Умер художник Стален Волков
- ↑ «МАГИЯ «СОВЕТСКОЙ ЛОЛЛОБРИДЖИДЫ»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
|