Սպիտակ գիշերներ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ գիշերներ(այլ կիրառումներ)
Սպիտակ գիշերներ
ռուս.՝ Белые ночи
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնովել
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1848
ՏեսարանՍանկտ Պետերբուրգ
Հրատարակվել է1848
 White Nights (Dostoyevsky)

«Սպիտակ գիշերներ» (ռուս.՝ Белые ночи), XIX դարի ռուս գրող Ֆեոդոր Միխաելովիչ Դոստոևսկու պատմվածքը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոստոևսկին գրել է պատմվածքը 1848 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Այդ ժամանակ Դոստոևսկին ընկերացել էր բանաստեղծ և գրող Ալեկսեյ Նիկոլաևիչ Պլեշչեևի հետ, որի հետ միասին նրանք հաճախում էին Նիկոլայ և Անդրեյ Բեկետովների գրական-փիլիսոփայական խմբակը, իսկ ավելի ուշ նաև Միխաիլ Պետրաշևսկու խմբակը։

1848 թվականի հոկտեմբերի 31-ին Պետերբուրգի գրաքննադատական կոմիտեն տալիս է թույլտվություն պատմվածքի հրատարակության համար։ Առաջին անգամ տպագրվել է «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրում և նվիրված էր Պլեշչեևին։

Հետագայում պատմվածքը ենթարկվել է վերախմբագրման։ 1860 թվականին իր երկերի ժողովածուի ստեղծման ժամանակ Դոստոևսկին հստակեցրեց գլխավոր հերոսի ռոմանտիկ մոտիվները նրա մենախոսությունների փոփոխման և պուշկինյան կերպարների ներառման ճանապարհով։ Հետազոտողները ուշադրություն են դարձնում նաև նրան, որ գրողը տաժանավայրից վերադառնալուց հետո հեռացրել է հետևյալ արտահայտությունը. «Ասում են, որ պատժի մոտ լինելը ստեղծում է հանցագործի մեջ իրական զղջում և արթնացնում է երբեմն ամենաչորացած սրտում խղճի խայթ։ Ասում են, որ դա վախի ազդեցությունն է»։ Ենթադրվում է, որ տաժանակրության տարիներին Դոստոևսկին դադարել է հավատալ այդ պնդմանը։ Հեռացվեցին որոշ սենտիմենտալ-ռոմանտիկ արտահայտություններ, այնպիսին ինչպիսին է. «և ողողվեց արցունքներով», «զսպելով արցունքները, որոնք պատրաստ էին հորդել իմ աչքերից»:1860 թվականի հրատարակության մեջ Պլեշչեևին նվիրումը դեռ կար, սակայն 1865 թվականի հրատարակության մեջ այն արդեն հանված էր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը երազողն է, միայնակ և երկչոտ մարդ։ Սպիտակ գիշերին երազողը պատահաբար ծանոթանում է աղջկա, Նաստենկայի հետ և սիրահարվում է նրան, իսկ նա տեսնում է նրա մեջ հարազատ հոգու, եղբորը։ Նաստենկան պատմում է նրան իր պատմությունը:Բոլոր վաղ տարիները նա ապրել է իր կույր տատիկի հետ,ընկնելով նրա մոտ ծնողների մահվանից հետո։ Տատիկը Նաստենկաին իր մոտից երկար ժամանակով չէր թողնում և ամրացնում էր նրա զգեստը իր զգեստին քորոցով։ Նաստիայի կյանքը միօրինակ էր տխուր։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ որ նրանց մոտ եկավ վարձով բնակվող, որը խղճաց աղջկան։ Նաստյան սիրահարվեց և պատրաստվում էր գնալ նրա հետ, սակայն տղամարդը շատ աղքատ էր և խոստացավ վերադառնալ մի տարի անց։ Ժամկետը լրացավ, և նա քաղաքում է, Նաստյան գիտի դրա մասին, նա սպասում է, իսկ տղան չի գալիս նրա մոտ և չի պատասխանում նրա նամակին։ Որոշելով, որ սիրեցյալը իրեն լքել է, Նաստենկան որոշում է պատասխանել երազողի զգացմունքներին։ Սակայն անսպասելիորեն հանդիպելով սիրեցյալին, Նաստյան փախչում է երազողից և ներողություն է խնդրում նամակի մեջ դավաճանության համար։ Գլխավոր հերոսը ներում է նրան և մեկ է շարունակում է սիրել։ Նաստենկան իր կյանքի ամենավառ իրադարձությունն է։ Իսկ նա միայն հենարան էր դժվար րոպեների համար։ Նրա երջանկությունը չիրականացավ, նա նորից միայնակ է։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը երազողն է։ Երազողի թեման արդեն հայտնվել էր Դոստոևսկու ստեղծագործություններում՝ պատմվածքներ «Տիրուհին» և «Թույլ սիրտ», ինչպես նաև «Պետերբուրգյան տարեգրություն»(«Петербургская летопись») ֆելիետոնների շարքում, որտեղ լրագրային քրոնիկան «վերածնվում էր գրական ժանրի խոստովանության բնույթով»։ Դոստոևսկին այդ հայտնված երազողի տեսակը համարում էր իր ժամանակի խորհրդանշանը. «բնավորություններում՝ ժլատ գործունեության, ժլատ բնական կյանքի, ժլատ իրականության, բայց թույլ, կանացի, նուրբ, քիչ-քիչ ծնվում է այն, ինչը կոչվում է երազկոտություն, և մարդը դառնում է, ի վերջո, ոչ մարդ, այլ ինչ որ միջին սեռի տարօրինակ էակ՝ երազող»։ Նմանատիպ տեսակի գոյության պատճառը գրողը համարում էր Ռուսաստանում միավորող հանրային հետաքրքրությունների բացակայությունը և «գործունեության ծարավը» հագեցնելու անկարելիությունը։

Դոստոեվսկու ստեղծագործական կյանքի ուսումնասիրողները նշում էին, որ «Պետերբուրգյան տարեգրության» չորրորդ ֆելիետոնը դարձել է «Սպիտակ գիշերների» սևագրային տարբերակը:Արդեն այդ ստեղածագործության մեջ, մեկ ու կես տարի առաջ մինչ «Սպիտակ գիշերների» ստեղծումը, մանրակրկիտ նկարվում է երազողի պատկերը։ Նույն տեղում էլ գրողը բերում է նմանատիպ պետերբուրգյան ամառային եղանակի նկարագրություն, որը առաջին անգամ հայտնվել էր ավելի վաղ երրորդ ֆելիետոնում։ Հետագայում երազողը Դոստոևսկու ստեղծագործություններում հանդես է գալիս որպես «ժողովրդի հետ ահռելի մեծամասնության մեր կրթված դասի խզման» արդյունք։ Նրա 1860-1870 թվականների ստեղծագործությունների գլխավոր հերոսների մեջ կարելի է տեսնել երազողի գծեր, որը ձգտում է գտնել իրական, կենդանի կյանք։

Որպես գլխավոր հերոսի նախատիպ որոշ չափով ծառայել է հենց Դոստոեվսկին:«Պետերբուրգյան տարեգրության» չորրորդ ֆելիետոնի վերջում գրողը նշում է. «...մենք բոլորս էլ քիչ թե շատ երազողներ ենք»։ Ավելի ուշ նա հիշատակում է իր «ոսկե և բորբոքված պատրանքները», որոնք մաքրում են հոգին և անհրաժեշտ են արվեստագետին:Ինչպես նաև երազողի նկարագրի մեջ նկատվում են Ալեկսեյ Պլեշչեևի բնավորության գծերը, որի հետ Դոստոևսկին ընկերացել էր պատմվածքը գրելու ընթացքում։ Երազողի խոստովանության մեջ Դոստոևսկու ստեղծագործությունների ուսումնասիրողները նշում են որոշ պլեշչեևյան լիրիկայի մոտիվներ։ Երազողի գրականական նախատիպերի շարքում են գոգոլյան Պիսկարյովը «Նևսկի պողոտայից»-ից («Невский проспект»), Գոֆմանի ստեղծագործությունների հերոսները, որոնց Երազողի հետ կապում է շրջապատող կյանքի հանդեպ անբավարարվածությունը և ձգտումը գնալ կատարյալ աշխարհ։

Արձագանք և գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի հունվարին «Современник»(«Ժամանակակից»)ամսագրում հայտնվում է Ալեկսանդր Դրուժինինի կարծիքը գրքի մասին, որտեղ քննադատը գրում է, որ «Սպիտակ գիշերներ» պատմվածքը «բարձր է «Գոլյադկինից», բարձր է «Թույլ սրտից», էլ չասելով «Տիրուհու» և մի քանի այլ ստեղծագործությունների մասին, որոնք մութ, շատախոս և ձանձրալի են»։ Դրուժինինի կարծիքով ստեղծագործության գաղափարը «և հիասքանչ է, և ճշմարիտ է», իսկ երազկոտությունը բնորոշ է ոչ միայն Պետերբուրգի բնակիչներին։ Մի ամբողջ «երիտասարդ մարդկանց տեսակ» դառնում է երազող «հպարտությունից, ձանձրույթից, մենակությունից»[5]: Որպես պատմվածքի գլխավոր թերություն Դրուժինինը մատնանշում է Երազողի ոչ հստակորեն նշված տեղն ու ժամանակը, որի զբաղմունքները և համակրությունները մնում են անհայտ ընթերցողի համար։ Քննադատը գրում է, որ «եթե «Սպիտակ գիշերների» Երազողի անհատականությունը ավելի պարզ ցույց տրված լիներ, եթե նրա պոռթկումները ավելի հասկանալի փոխանցված լինեին, պատմվածքը շատ կշահեր»։ Ինչպես նաև Դրուժինինը ուշադրություն դարձրեց պատմվածքի հապշտապ գրվելուն, «որի հետքերը աչքի են ընկնում ամեն էջին»։

Ստեփան Դուդիշկինը «Отечественные записки» ամսագրում իր գրախոսության մեջ դասեց «Սպիտակ գիշերները» 1848թվականի լավագույն ստեղծագործությունների շարքին, նշելով Դոստոևսկու ստեղծագործություններում հոգեբանական վերլուծության առաջատար դերը։ Դուդիշկինը գրում է «Հեղինակին մի անգամ չէ, որ նախատել են նույն բառերը կրկնելու հանդեպ յուրահատուկ սիրո, բնավորություններ դուրս բերելու, որոնք հաճախ շնչում են անտեղի հուզավառությամբ, չափից շատ խեղճ մարդկային սիրտը հերձելու համար։ «Սպիտակ գիշերներում» հեղինակը այդ առումով համարյա թե անթերի է։ Պատմվածքը թեթև է, աշխույժ է, և, եթե ինքը հերոսը չլիներ մի քիչ յուրօրինակ, այս ստեղծագործությունը կլիներ գեղարվեստորեն հիասքանչ»։

1859 թվականին Ապոլոն Գրիգորևը իր «Ի.Ս. Տուրգենևը և նրա գործունեությունը» («И. С. Тургенев и его деятельность») հոդվածում հիշատակել է նաև «Սպիտակ գիշերները», անվանելով պատմվածքը «սենտիմենտալ նատուրալիզմի» դպրոցի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Չնայած դրա, քննադատի կարծիքով, անգամ այդպիսի ստեղծագործությունը չփրկեց այդ ժանրը ճգնաժամից։

1860 թվականի վերահրատարակումից հետո հայտնվեցին նոր արձագանքներ։ 1861 թվականին Նիկոլայ Դոբրոլյուբովը «Ծեծված մարդիկ» («Забитые люди») հոդվածում արտահայտեց կարծիք, որ Երազողի մեջ կանխագուշակվում են «Նվաստացածները և անարգվածները» («Униженные и оскорблённые») ստեղծագործության հերոս Իվան Պետրովիչի բնավորության գծերը։ Քննադատը ձգտում էր արթնացնել ընթերցողի մեջ «մարդու կյանքի և երյանկության իրավունքի» զգացումը, որի համար նա տվել է գործող անձանց հեգնական մեկնաբանում. «Ես խոստովանում եմ՝ բոլոր այս պարոնները, որոնք հասցնում են իրենց հոգեկան վեհությունը նրան, որ համբուրվեն իրենց հարսնացուի սիրեկանի հետ և նրա համար մանր հանձնարարություններ կատարեն, ինձ ընդհանրապես դուր չեն գալիս։ Նրանք կամ ընդհանրապես չեն սիրել, կամ էլ սիրել են միայն գլխով։ Իսկ եթե այդ ռոմանտիկ անձնազոհները հաստատ սիրում էին, ապա այդ ինչպիսի քրջե սիրտ նրանք պետք է ունենաին, ինչպիսի հավի զգացմունքներ»։ Նույն թվականին կարճ և դրական արձագանքներ պատմվածքի մասին հայտնվեցին «Հայրենիքի որդի» («Сын отечества») և «Հյուսիսային մեղու»(«Северная пчела») ամսագրերում։

Պատմվածքը բարձր է գնահատել գրող Եվգենիյա Տուռը «Ռուսական խոսք» («Русская речь») հոդվածում 1861թվականին, անվանելով ստեղծագործությունը «ամենապոետիկներից մեկը» ռուս գրականության մեջ, «յուրօրինակ մտքով և միանգամայն նրբագեղ կատարումով»։ 1880-ական թվականների սկզբին պատմվածգի գեղարվեստական արժեքը մատնանշվեցին Նիկոլայ Միխայլովսկիի կողմից։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում նկատելի են պուշկինյան մոտիվները, հատկապես 1860-ական թվականների վերախմբագրումից հետո։ Այսպիսով, գլխավոր հերոսը իր խոստովանության մեջ հիշատակում է «Եգիպտական գիշերները» («Египетские ночи») և «Տնակը Կոլոմնայում» («Домик в Коломне»): 1860-ական թվականների սկզբին Դոստոևսկին մանրամասն ուսումնասիրում էր Պուշկինի դերը ռուս մշակույթի մեջ, անվանելով նրան «ռուս ոգու և ռուսական իմաստի հզոր մարմնացում», իսկ «Եգիպտական գիշերները»՝ «ռուս գրականության մեծագույն ստեղծագործություն», «մեր պոեզիայի ամենալի, ամենաավարտուն ստեղծագործությունը»։ «Պղնձե հեծյալի» («Медный всадник»)և «Տնակը Կոլոմնայում»-ի մթնոլորտը նկատվում է հենց միայնակ, ինտելիգենտ հերոսի կերպարի, որը օտար է մեծ աղմկոտ քաղաքին, Նաստենկայի պատմության, Պետերբուրգի նկարագրության մեջ։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 — կամերային օպերա «Սպիտակ գիշերներ», կոմպոզիտոր Յուրի Բուցկո[1]։
  • 1984 — օպերա «Սպիտակ գիշերներ», կոմպոզիտոր Ստանոյլո Ռաիչիչ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 — «Սպիտակ գիշերներ» (Ֆ. Դոստոևսկու և Գոֆմանի ստեղծագործությունների մոտիվներով), ռեժիսոր Գրիգորի Դիտյատկովսկի, Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն
  • 2003 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Նիկոլայ Դրուչեկ, Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց[2]
  • 2006 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Նատալյա Միլչենկո, Մ. Չեխովի անվան դրամատիկ արվեստի լաբորատորիա (Եկատերինբուրգ)
  • 2006 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Օլեգ Կուլիկով, Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին[2]
  • 2007 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Մարինա Բռուսնիկինա, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա[3]
  • 2008 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Նիկիտա Կոբելյով, Թատրոն-ստուդիա «Բանալի»[4]
  • 2009 — «Երազողը, կամ սպիտակ գիշերների Սև կոմեդիաները» (Ֆ. Դոստոևսկու ստեղծագործությունների մոտիվներով), ռեժիսոր Վլադիմիր Վորոբյով[5], Վլադիմիր Մալիշիցկոյի Կամերային թատրոն
  • 2011 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Իվան Գերտներ, Դայրին Էկզյու, Թատրոն-ստուդիա «Պիլիգրիմ» (Գերմանիա)[6]
  • 2011 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Կսենիյա Ռավինա, Երաժշտության և բեմական արվեստի բարձրագույն դպրոց (Մայնի Ֆրանկֆուրտ)
  • 2011 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Դիդյե Վեյ, Վերջաբանի թատրոն (Ֆրանսիա)[7]
  • 2016 — «Սպիտակ գիշերներ», ռեժիսոր Նատալիա Նիկոլաեվա, Ռիբինյան դրամատիկական թատրոն

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 — Պետերբուրգյան գիշեր, ռեժիսոր Ռոշալ Գրիգորի Լվովիչ, Վերա Ստրոեվա (ԽՍՀՄ)
  • 1957 — Սպիտակ գիշերներ (իրական անվանումը՝Le notti bianche), ռեժիսոր Վիսկոնտի Լւկինո (Իտալիա)
  • 1958 — Սպիտակ գիշերներ, ռեժիսոր Մերաբ Ջալիաշվիլի (ԽՍՀՄ)
  • 1959 — Սպիտակ գիշերներ, ռեժիսոր Իվան Պիրև (ԽՍՀՄ)
  • 1960 — Խաբեություն (իրական անվանումը՝ Chhalia), ռեժիսոր Մանմոխան Դեսաի (Հնդկաստան)
  • 1962 — Սպիտակ գիշերներ (իրական անվանումը՝ Le notti bianche), ռեժիսոր Վիտորիո Կոտաֆավի (Իտալիա)
  • 1964 — Սպիտակ գիշերներ (իրական անվանումը՝ Helle Nächte), ռեժիսոր Վիլգելմ Սեմելռոտ (ԳՖՀ)
  • 1971 — Երազողի չորս գիշերները (իրական անվանումը՝ Quatre nuits d’un reveur), ռեժիսոր Ռոբեր Բրեսոն (Ֆրանսիա)
  • 1971 — Սպիտակ գիշերներ Noites Brancas — ֆիլմը թարգմանված չէ (Բրազիլիա)[8]
  • 1992 — Սպիտակ գիշերներ, ռեժիսոր Կվինիխիձե Լեոնիդ Ալեկսանդրովիչ (Ռուսաստան)
  • 2003 — Iyarkai, ռեժիսոր Ս.Պ. Ջանանատան (Հնդկաստան)
  • 2005 — White Nights, ռեժիսոր Alain Silver (ԱՄՆ)
  • 2006 — Քայլ առ քայլ (իրական անվանումը՝ Ahista Ahista), ռեժիսոր Շիվամ Նաիր (Հնդկաստան)
  • 2007 — Սիրուհին (իրական անվանումը՝ Saawariya), ռեժիսոր Սանջայ Լիլա Բխանսալի (Հնդկաստան)
  • 2008 — Սիրեցյալները (իրական անվանումը՝ Two Lovers), ռեժիսոր Ջեյմս Գրեյ (ԱՄՆ)
  • 2009 — Կաֆե Հյար, ռեժիսոր Յունգ Սոն-իլ (Հարավային Կորեա)
  • 2014 — Արկած, ռեժիսոր Նարիման Տուրեբաև (Ֆրանսիա)

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 — «Սպիտակ գիշերներ», Ալեկսեյ Բատալովի ռադիոբեմադրություն

Տարբեր տարիներին պատմվածքը կատարում էին ռադիոյով՝ Մարիյա Պետրովա, Նիկոլայ Պերսիյանինով, Գեորգի Տառատորկին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Санкт-Петербургъ Опера»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 Молодёжный театр на Фонтанке
  3. «Театр Школы-студии МХАТ им. Чехова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Театр-студия «Ключ»
  5. «Камерный театр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Театр-студия «Пилигрим»
  7. «Театр Эпилога». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Страница фильма на IMDB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ գիշերներ (վիպակ)» հոդվածին։