Էժենի Գրանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժենի Գրանդե
ֆր.՝ Eugénia Grandet
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1834
ՏեսարանՍոմյուր
ԿերպարներFélix Grandet?, Eugénie Grandet?, Charles Grandet?, Madame des Grassins? և Bonfons Cruchot?
ՆկարազարդողDaniel Hernández Morillo?
Հրատարակվել է1833
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդUrsule Mirouët?
 Eugénie Grandet

«Էժենի Գրանդե» (ֆր.՝ Eugénie Grandet), Օնորե դը Բալզակի վեպը[1], որն առաջին անգամ հրատարակվել է «L’Europe littéraire» ամսագրում 1833[2] թվականի սեպտեմբերին։ Վեպը գրելու ընթացքում ծագել է «Մարդկային կատակերգություն» շարքի մտահղացումը, և հեղինակը գրեթե անմիջապես նախապատրաստել է երկրորդ հրատարակությունը՝ փոխելով որոշ հերոսների անուններն այնպես, որ «Էժենի Գրանդե» վեպը տեղավորվում է «Տեսարաններ գավառական կյանքից» (ֆր․՝ Scènes de la vie de province) բաժնում։ Բալզակն այդ հրատարակությունը նվիրել է Մարիա դյու Ֆրենեին, որն այդ ժամանակ նրա սիրուհին էր և նրա դստեր՝ Մարի Կարոլին դյու Ֆրենեի մայրը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն Գրանդե, սոմյուրցի միլիոնատեր բուրժուա, որն աչքի է ընկնում խիստ ժլատությամբ ու հաշվենկատությամբ,
  • Տիկին Գրանդե, պարոն Գրանդեի կինը,
  • Եվգենի Գրանդե, պարոն և տիկին Գրանդեների դուստրը,
  • Շառլ Գրանդե, Էժենիի զարմիկը Փարիզից,
  • Նանետա, Գրանդեների տան հավատարիմ աղախինը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառական հողատեր Ֆելիքս Գրանդեի կյանքում, որը նախկին գյուղացի է, որը հարստացել է Ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ կնոջ օժիտի շնորհիվ, ոսկուց բացի այլ հետաքրքրություն չկա։ Նա վարում է գրեթե չքավոր կենսակերպ, որին ստիպում է հետևել նաև իր ընտանիքի անդամներին՝ ցուցաբերելով բռնատիրական վարք։ Տեղի բնակիչները խղճահարությամբ են վերաբերվում նրա կնոջն ու դստերը, սակայն ոչ ոք չգիտի նրա կարողության իրական չափը։ Նրանց տուն այցելում են միայն բանկի դը Գրասենը և նոտար Կրյուշոն։ Հարստության միակ ժառանգի՝ Էժենիի հետ ամուսնանալու համար պայքարում են Կրյուշոյի եղբորորդին և դը Գրասենի որդին։

Ամեն ինչ փոխվում է, երբ Էժենիի ծննդյան օրը Գրանդեների տանը հայտնվում է Փարիզից եկած Շառլը՝ պարոն Գրանդեի բանկիր եղբայր Գիյոմի որդին, որը նրան հանձնում է նամակ հորից։ Նամակում Գիյոմը եղբորը խնդրում է Շառլին օգնել մեկնելու Հնդկաստան, ինչպես նաև հայտնում է իր պարտքերի, սնանկանալու և ինքնասպան լինելու մտադրության մասին։ Հաջորդ օրը թերթերում տպագրվում է բանկի Գրանդեի ինքնասպանության լուրը։

Շառլը հիացնում է տեղի բնակչությանն ու գրավում գավառացի աղջկա սիրտն իր բարձրաշխարհիկ վարվելաձևով ու նորաձև հագուստներով։ Սակայն հոր սնանկության պատճառով Շառլը պետք է մեկնի Հնդկաստան, և Էժենին նրան է տալիս իր ունեցած թանկարժեք իրերը՝ արժանանալով հոր զայրույթին։ Շուտով մահանում է Էժենիի մայրը։ Հետագա տարիներին ոչինչ չի փոխվում Էժենիի կյանքում։ Գրանդեն կարողանում է կրճատել եղբոր պարտքը, սակայն զգալով իր մոտալուտ մահը՝ նա դստերն սկսում է սովորեցնել գործերը վարելու կարգը։ Հոր մահվանից հետո Էժենին մնում է մենակ ու շարունակում է վարել նրա գործերը։ Շառլը, ստրկավաճառությամբ կուտակելով որոշակի հարստություն, որոշում է դիմել կրկնակի դավաճանության՝ չվճարելով հոր պարտքերը և գրելով Էժենիին այն մասին, որ իր պատանեկան սիրահարվածությունն անցել է։ Իմանալով, որ Շառլը ցանկանում է հարստության համար ամուսնանալ օրիորդ դ'Օբրիյոնի հետ, բայց աղջկա հայրը դեմ է, որովհետև նա հրաժարվում է վճարել հոր պարտքերը, նույն երեկոյան Էժենին համաձայնում է ամուսնանալ Կրյուշոյի հետ՝ նախքան այդ նրան ուղարկելով Փարիզ՝ վճարելու հորեղբոր պարտքերն ու առլից գնելու այն ոսկե իրերը, որոնք ինքը ժամանակին նվիրել էր նրան։ Կրյուշո կատարում է իրեն վերապահված գործը՝ վերջնականապես ընկճելով Շառլին այն տեղեկությամբ, որ Էժենին իր ժլատ հորից ժառանգել է քսան միլիոն։

Հետևելով ամուսնական պայմանագրին՝ Կրյուշոն մշտապես հարգալից է վերեբերվում կնոջը, բայց հոգու խորքում սպասում է նրա մահվանը։ Սակայն առաջինը մահանում է Կրյուշոն, և Էժենին այրիանում է երեսունվեց տարեկանում։ Նա շարունակում է վարել հոր գործերը՝ հետևելով նրա պատգամին։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկին, որը եղել է Բալզակի երկրպագուն, իր գրական գործունեությունն սկսել է «Էժենի Գրանդե» (ռուս․՝ «Евгения Гранде») վեպի թարգմանությամբ (1843 թվական)[3][4][5], որը տպագրվել է «Репертуар и пантеон» հանդեսում 1844 թվականին (առանց թարգմանչի անունընշելու)[6]՝ դառնալով սկսնակ գրողի առաջին հրապարակումը։ Դոստոևսկին եղբորը՝ Միխայիլ Դոստոևսկուն ուղղված նամակում իր կատարած թարգմանությունը բնութագրել է որպես «անզուգական» (ռուս․՝ «бесподобный»[7])։ Թարգմանությունը ըստ երևույթին կատարվել է 1834 թվականին լույս տեսած հրատարակությունից[8] և ունի որոշակի սխալներ, բաթողումներ, անճշտություններ, ինչպես նաև որոշ լրացումներ, ինչը թույլ է տվել նշելու, որ Դոստոևսկին միշտ չէ, որ «հետևել է բալզակյան տեքստի տառին ու ոգուն»[9]։
  • Մաքսիմ Գորկին «Մարդկանց մեջ» (ռուս․՝ «В людях») ինքնակենսագրական վիպակում «Էժենի Գրանդե» ստեղծագործությունն անվանել է «ճիշտ գիրք» (ռուս․՝ правильная книга):

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Conquering Power
  • 1921The Conquering Power, ռեժիսոր՝ Ռեքս Ինգրեմ
  • 1946 – Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Մարիո Սոլդատի (Իտալիա)
  • 1953 – Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Էմիլիո Գոմես Մուրիել (Մեքսիկա)
  • 1960 – Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Սերգեյ Ալեքսեև (ԽՍՀՄ)
  • 1965Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Ռեքս Թաքեր
  • 1977Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Փիլար Միրո Լոս Լիբրոս
  • 1993Էժենի Գրանդե, ռեժիսոր՝ Jean-Daniel Verhaeghe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էժենի Գրանդե» – grqaser.org
  2. Barthelme, Donald (1968 թ․ օգոստոսի 17). «Eugenie Grandet». New Yorker. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  3. Евгения Гранде = Eugénie Grandet / Бальзак, Оноре де ; Пер. с фр. без указания автора [Достоевский Ф. М.] // Репертуар и Пантеон / Издатели: В. Межевич, И. Песоцкий. — СПб. : Тип. К. Жернакова, 1844. — Вып. 6—7. — С. 386—457; 44—125.
  4. Оноре де Бальзак. Бальзак в переводе Достоевского : Приложение / Гроссман Л. П. // Евгения Гранде = Eugénie Grandet / Пер. с фр. Достоевский Ф. М. — М., 2012. — 272 с. — ISBN 978-5-389-03515-7.
  5. Поспелов Г. Н. «Eugenie Grandet» Бальзака в переводе Ф. М. Достоевского // Уч. зап. Ин-та языка и литературы : сборник. — РАНИОН, 1928. — Т. 2. — С. 103—136.
  6. Гроссман, 2012, էջ 227
  7. Из письма М. М. Достоевскому от января (вторая половина), 1844 г. // Достоевский Ф. М. Полн. собр. соч. в 30-ти тт. Т. 28 (1). — Л.: Наука, 1972 −1991. С. 86.
  8. Торранс Ф. «Евгения Гранде» Бальзака в переводе Достоевского: Взгляд западных исследователей // Достоевский. Материалы и исследования / Ответственные редакторы: К. А. Баршт, Н. Ф. Буданова. — научное издание. — СПб. : Нестор-История, 2013. — Т. 20. — С. 466. — 640 с.
  9. Владимирцев В. П. «Евгения Гранде (Бальзак)». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենի Գրանդե» հոդվածին։