Գրողի օրագիրը
Գրողի օրագիրը | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Լեզու | ռուսերեն |
Գլխավոր խմբագիր | Ֆեոդոր Դոստոևսկի |
Հրատարակիչ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Երկիր | ![]() |
Նախորդ | Կարամազով եղբայրներ |
![]() |
«Գրողի օրագիրը» (ռուս.՝ «Дневник писателя»), Ֆեոդոր Դոստոևսկու փիլիսոփայական-գրական հրապարակախոսության ամսագիրը, որ լույս է տեսել 1876-1877 և 1880-1881 թվականներին։ Նույն խորագրով Դոստոևսկին վարել է բաժին «Гражданин» շաբաթաթերթում 1873 թվականին։
Իր գրական տեսակով Դոստոևսկու ամսագիրը չունի համարժեքը ռուսական ու համաշխարհային լրագրության պատմության մեջ[1]։ Իր կառուցվածքի, օրախնդիր հարցերի անդրադառնալու շնորհիվ «Գրողի օրագիրը» «իրավամբ կարող է կոչվել ռուսական կյանքի հանրագիտարան»[2]։
Իգոր Վոլգինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հրատարակության վորնագրի «գրող» բառը նշանակել է ոչ թե մեկ անհատ, այսինքն՝ հրատարակիչ Դոստոևսկին, այլ մասնագիտությունը, որովհետև հեղինակի անունը նշվել է վերջում, որպես ստորագրություն տեքստի տակ։ «Գրողի օրագիրը» անձնական գրողական ընկալման միջով անցկացված հասարակական կյանքի օրագիր է։ Դոստոևսկին դիմում է «օրագրային» ասպարեզին բոլորովին էլ ոչ որպես լրագրող կամ հրապարակախոս, այլ հենց որպես գրող, ինչն էլ մասնավորապես հայտարարվում է»[3]։ Հավանաբար այդ պատճառով է Դոստոևսկին ամսագրի խորագրի երկրորդ բառը գրել մեծատառով՝ «Дневник Писателя»։ Այդ տարբերակն օգտագործում է Վլադիմիր Զախարովը[4]։ Իգոր Վոլգինը Դոտստոևսկու լրագրողական ռազմավարությունը դիտարկում է որպես քաղաքացիական հասարակություն ստեղծելու փորձ, երբ «Գրողի օրագրի» գլխավոր խնդիրը հայտարարվել է աշխարհաստեղծման նախագիծը[5]։ Ներկայում «Գրողի օրագրի» ուսումնասիրությունն առանձնացվել է որպես դոստոևսկագիտության առանձին ճյուղ[4]։
Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում հրատարակվել է որպես «Գրողի օրագիր» առանձին բաժին իշխան Վլադիմիր Մեշչերսկու «Гражданин» ամսագրի 1873 թվականի հունվարյան առաջին համարի հետ, որի խմբագիրն էր Դոստոևսկին[6]։ 1873 թվականի օգոստոսի վերջից Դոստոևսկին դադարեցրել է «Գրողի օրագիր» բաժնի հրատարակությունը և սկսել է վարել «Гражданин» պարբերականի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժինը՝ «Արտասահմանյան իրադարձություններ» (ռուս.՝ «Иностранные события»)[7]։ 1874 թվականի գարնանը գրողը դուրս է եկել «Гражданин» ամսագրի խմբագրությունից՝ սկսելով աշխատել «Դեռահասը» վեպի վրա, որն ավարտելուց հետո վերադարձել է հրապարակախոսությանն ու վերսկսել աշխատանքը մեկ հեղինակի սեփական ամսագրի (մոնոամսագիր) վրա, որը լույս է տեսել որպես առանձին հրատարակություն։ Ընդ որում՝ «Գրողի օրագրի» վրա աշխատանքը Դոստոևսկու կողմից դիտարկվել է նաև որպես ստեղծագործական լաբորատորիա «Կարամազով եղբայրներ» մեծ վեպի համար նյութ նախապատրաստելու համար[8]։ 1876 և 1877 թվականներին «Օրագիրը» լույս է տեսել ամենամսյա ինքնուրույն թողարկումներով, որ տպագրվել են իշխան Վլադիմիր Օբոլենսկու տպագրատանը։ Դրանից հետո, երբ գրողն զբաղված է եղել «Կարամազով եղբայրներ» վեպի վրա աշխատելով, հրատարակվել են միայն երկու համարներ՝ 1880 թվականի օգոստոյան և 1881 թվականի հունվարյան (լույս է տեսել հետմահու) համարները։
«Գրողի օրագիրը» մեծ հաջողություն է վայելել ամբողջ Ռուսաստանում, հատկապես երիտասարդության շրջանում։ Գրողի կենդանության օրոք ամսագրի՝ 1876 թվականի ամենամսյա հրատարակությունները երկու անգամ լույս են տեսել առանձին հրատարակությամբ 1877 և 1879 թվականներին[9][10]։ 1877 թվականի «Գրողի օրագիրն» առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1878 թվականին[11]։
Աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գրողի օրագրի» միակ հեղինակը եղել է Ֆեոդոր Դոստոևսկին, որը հանդես է եկել որպես խմբագիր, լրագրող և վիպագիր[12]։ Ըստ որում՝ իր մոնոամսագրի «աշխատակիցներ» Դոստոևսկին համարել է իր ընթերցող-թղթակիցներին[13], որովհետև որոշ հոդվածներ ստեղծվել են բաժանորդների նամակների հիման վրա[14]։ Գրողի կինը՝ Աննա Դոստոևսկայան, վարել է պատասխանատու աշխատանք «Գրողի օրագրի» բաժանորդագրման և գրախանութների սեփականատերերի միջոցով նրա վաճառքը կազմակերպելու ուղղությամբ։ Կնոջից բացի ամսագրի հրատարակության և տարածման գործում Դոստոևսկուն օգնել է էջ կապող բանվոր Մ. Ալեքսանդրովը[15][16], որն այդ մասին գրել է հուշեր, որոնցում օգտագործել է Դոստոևսկու ուղղագրությունը՝ «Дневник Писателя»[17]։
Ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Զախարովը գրել է, թե Դոստոևսկին լրագրության մեջ օգտագործել է գրեթե բոլոր ժանրերը՝ հոդված, ակնարկ, բանավեճ, նոթագրություն, ներքին ու արտաքին քաղաքականության տեսություն, գրական քննադատություն, գրախոսություն, նախաբան, հաշվետվություն, մահախոսական և այլն։ Ընդ որում՝ դրանցից ամենագլխավորը եղել է ֆելիետոնը։ «Գրողի օրագրի» անկրկնելի ժանրն ստեղծվել է ֆելիետոնային հիմքի վրա գրականության ու լրագրության սինթեզով[12]։
Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գրողի օրագրում» Դոստոևսկին գլխավորապես հրապարակախոսական ձևով արձագանքնել է ժամանակի՝ իրեն անհանգստացնող դեպքերին։ Դրա հետ միաժամանակ «Օրագիրը» պարունակում է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ՝ պատմվածքներ, ակնարկներ, հուշեր։
1870-ական թվականների քննադատությունը նշել է «Գրողի օրագրի» այդ գեղարվեստական էջերի կարևորությունը։ Իր ստեղծագործության վերջին շրջանում Դոստոևսկին իսկապես հասնում է արտասովոր հզորության պատմողական փոքր ժանրերում, որոնք էլ մշակել է այդ հրատարակությունում։ Նա ստեղծել է փիլիսոփայական և հոգեբանական վիպակի («Кроткая» և «Ծիծաղելու մարդու երազը», ռուս.՝ «Сон смешного человека»), ֆանտաստիկական պատմվածքի («Бобок»), ժամանակակից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ակնարկների («Հարյուրամյան» (ռուս.՝ «Столетняя»), «Мальчик у Христа на ёлке»), մեծ ընդհանրացումներով ու խորը եզրակացություններով գեղարվեստական հուշագրությունների («Мужик Марей») նոր ձևեր։
Գեղարվեստական ստեղծագործություններ «Գրողի օրագրից»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бобок. Записки одного лица (1873, 5 փետրվարի)
- Мальчик у Христа на ёлке (1876, հունվար)
- Мужик Марей (1876, փետրվար)
- Հարյուրամյա (ռուս.՝ Столетняя, 1876, մարտ)
- Մեղմաբարո։ Ֆանտաստիկ պատմվածք (ռուս.՝ Кроткая. Фантастический рассказ, 1876, նոյեմբեր)
- Ծիծաղելի մարդու երազը։ Ֆանտաստիկ պատմվածք (ռուս.՝ Сон смешного человека. Фантастический рассказ (1877, ապրիլ)
- Պուշկին (Ակնարկ)։ Ներկայացվել է հունիսի 8-ին՝ Ռուս գարակնության սիրողների միության նիստում (ռուս.՝ Пушкин (Очерк), 1880, օգոստոս)
Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գրողի օրագրին» նվիրված առաջին մենագրությունը լույս է տեսել 1966 թվականին Ավստրալիայում և պատկանել է ռուս էլիգրանտ, դոստոևսկիագետ Դմիտրի Գրիշինի (1908-1975)գրչին[18][19]։ 1971 թվականին լույս է տեսել նոր, ուղղված հրատարակությունը[20]։ Գրողի հայրենիքում խորհրդային դարաշրջանում «Գրողի օրագրին» նվիրված գրականագիտական ուսումնասիրությունները չեն խրախուսվել գաղափարախոսական պատկերացումներից ելնելով։ Առաջին դոստոևսկիագետներից մեկը, որ համալիր կերպով զբաղվել է այդ հարցի ուսումնասիրությամբ, եղել է Իգոր Վոլգինը 1970-ական թվականների։ Դրանից առաջ հրատարակվել են նեղ ուղղվածության աշխատանքներ, օրինակ՝ իրավունքի խնդիրներին վերաբերղ հոդվածների կամ ամսագրում հրատարակված գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակություններ կյանքի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1873 — Достоевский Ф. М. Дневник писателя за 1873 год // Гражданин. Газета-журнал политический и литературный. — СПб.: Тип. А. Траншеля, 1873.[21]
- 1877 — Достоевский Ф. М. Дневник писателя за 1876 г. Ф. М. Достоевского. — 1-е. — СПб.: Тип. В. В. Оболенского, 1877. — 336 с.[9]
- 1879 — Достоевский Ф. М. Дневник писателя за 1876 г. Ф. М. Достоевского. — 2-е. — СПб.: Тип. Ю. Штауфа (И. Фишона), 1879. — 336 с.[10]
- 1881 — Достоевский Ф. М. Дневник писателя. Ежемесячное издание. Год III-й. Единственный выпуск на 1880. Август. — СПб.: Тип. бр. Пантелеевых, 1880. — 44 с.[22]
Հետմահու հրատարակություն 1881 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1881 — Достоевский Ф. М. Дневник Писателя. Ежемесячное издание [Ф. М. Достоевского]. 1881. Январь. — 2-е. — СПб.: Тип. А. С. Суворина, 1881. — 32 с.[23]
Ժամանակակից հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Достоевский Ф. М. Дневник писателя / Вступ. ст. И. Волгина, коммент. В. Рака, А. Архиповой, Г. Галаган. — М. : Книжный Клуб 36.6, 2011. — Т. 1. — 800 с. — ISBN 978-5-98697-176-6.
- Достоевский Ф. М. Дневник писателя / Коммент. А. Батюто, А. Березкина, В. Ветловской и др.. — М. : Книжный Клуб 36.6, 2011. — Т. 2. — 752 с. — ISBN 978-5-98697-220-6.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Волгин, 2011, Поверх барьеров. Загадка «Дневника писателя», էջ 5
- ↑ Волгин, 2011, Поверх барьеров. Загадка «Дневника писателя», էջ 9
- ↑ Волгин, 2013, էջ 28
- ↑ 4,0 4,1 Захаров, 2013, Предисловие, էջ 11
- ↑ Волгин, 2013, էջ 27, 38
- ↑ Дневник писателя
- ↑ Дневник писателя, Дневник писателя за 1873 г.
- ↑ Фридлендер, 1994, Примечания, էջ 413
- ↑ 9,0 9,1 «1876»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-02-29
- ↑ 10,0 10,1 «Второе издание (1879)»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-02-29
- ↑ Туниманов, 1995, Комментарии, էջ 517
- ↑ 12,0 12,1 Захаров, 2013, էջ 18
- ↑ Туниманов, 1995, Комментарии, էջ 540
- ↑ Туниманов, 1995, Комментарии, էջ 546
- ↑ Туниманов, 1995, Комментарии, էջ 518
- ↑ «Александров Михаил Александрович»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-04-27
- ↑ Александров М. А. Федор Михайлович Достоевский в воспоминаниях типографского наборщика. — В: Федор Михайлович Достоевский в 1872—1881 гг. // Русская старина. — 1892. — Т. 74. — С. 177—207; 293—336.
- ↑ Christesen, Nina.։ «Grishin, Dmitry Vladimirovich (1908—1975)» (անգլերեն)։ Australian Dictionary of Biography։ Վերցված է 2016-05-06
- ↑ Гришин, 1966
- ↑ Гришин, 1971
- ↑ «1873 (Гражданин)»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-02-29
- ↑ «1880»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-02-29
- ↑ «1881 (посмертное)»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-02-29
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենագրություններ
- Гришин Д. В. «Дневник писателя». — Melbourne: Русское отделение Мельбурнского университета. University of Melbourne, 1966. — 270 с.
- Гришин Д. В. Достоевский — человек, писатель и мифы. Достоевский и его «Дневник писателя». — Melbourne: Русское отделение Мельбурнского университета. University of Melbourne, 1971. — 369 с.
- Հոդվածներ
- Волгин И. Л. Поверх барьеров. Загадка «Дневника писателя» // Дневник писателя / Достоевский Ф. М. ; Вступ. ст. И. Волгина, коммент. В. Рака, А. Архиповой, Г. Галаган. — М. : Книжный Клуб 36.6, 2011. — Т. 1. — С. 5—40. — 800 с. — ISBN 978-5-98697-176-6.
- Волгин И. Л. «Дневник писателя» как миросозидающий проект // Достоевский и журнализм / под ред. В. Н. Захарова, К. А. Степаняна, Б. Н. Тихомирова. — СПб. : Дмитрий Буланин, 2013. — Вып. 4. — С. 27—38. — 379 с. — (Dostoevsky Monographs). — ISBN 978-5-86007-755-3.
- «Дневник писателя»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-03-01
- Захаров В. Н. Кодекс Достоевского // Достоевский и журнализм / под ред. В. Н. Захарова, К. А. Степаняна, Б. Н. Тихомирова. — СПб. : Дмитрий Буланин, 2013. — Вып. 4. — С. 17—26. — 379 с. — (Dostoevsky Monographs). — ISBN 978-5-86007-755-3.
- Туниманов В. А. Комментарии // Собрание сочинений / Достоевский Ф. М. ; Ред. Н. Ф. Буданова, В. А. Туниманов. — Спб. : Наука, 1995. — Т. 14. — С. 517—549.
- Фридлендер Г. М. Примечания // Собрание сочинений / Достоевский Ф. М.. — Л. : Наука, 1994. — Т. 13. — С. 411—435.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Дневник писателя» на Lib.ru