Տոնածառն ու հարսանիքը
Տոնածառն ու հարսանիքը ռուս.՝ Ёлка и свадьба | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Ֆեոդոր Դաստոևսկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1848 թվական |
Հրատարակվել է | 1848 թվական |
Տոնածառն ու հարսանիքը՝ Ֆեոդոր Դաստոևսկու պատմվածքը, հրատարակվել է 1848 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի իններորդ համարում։
Հուլիանոս Մաստակովիչը Դոստոևսկու ստեղծագործության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոստոևսկու հետազոտողները ենթադրում են, որ 1847 թվականի երկրորդ կեսին և 1848 թվականի սկզբին գրողը ծրագրել էր պատմվածքների շարք, անհայտ հեղինակի անունից։ Ի տարբերություն «Փորձված մարդու պատմվածքները» շարքից («Ազնիվ գողը» պատմվածքը), որտեղ պատմողը պատմում է ոչ թե իր, այլ ուրիշի կենսագրական իրադարձությունների մասին, այս շարքի պատմվածքներում խոսվում է իրադարձություններ մասին, որոնք անմիջականորեն կատարվել են պատմողի հետ։ Բացի այդ «Տոնածառն ու հարսանիքը» պատմվածքը ժանրով նման է ֆելիետոնի[1]։
Առաջին անգամ Ջուլիա Մաստակովիչ կերպարը առաջացել է 1847 թվականի ապրիլի 27-ին «Պետերբուրգյան տարեգրքի» էջերում։ Այնուհետև նրա կերպարը ամրապնդվել է« Թույլ սիրտը» վեպում։ «Տոնածառն ու հարսանիքը» պատմվածքում նա հանդես է գալիս կեղծ առաքինի «առաքինի չարագործի», եսապաշտ և շահամոլի դերում, ով նախընտրում է խնամել ապահովված երեխայի, ի վնաս ընչազուրկ երեխայի ուշադրության և բարեկեցության[2]։
Հուլիանոս Մաստակովիչի բնավորության տարրերը կարելի է գտնել «Աղքատ մարդիկ» վեպի հերոս Բկովի առանձին գծերում։ Ավելի ուշ նրանք փոխանցվել են Պետրոս Ալեքսանդրովիչին՝ «Նետոչկա Նեզվանովա» -ում, Լուժինին՝ «Ոճիր և պատիժ» վեպում, Տոցկոյին՝ «Ապուշը» վեպում։ «Տոնածառն ու հարսանիքը» պատմվածքի թեմաներից մեկը՝ «վաղ հասկացող երեխաներն են»։ Տնային դաստիարակչուհու որդու բնավորությունը ավելի ուշ արտացոլվում է «Գրողի օրագրում» ՝ պատահական ընտանիքի անդամը կերպարում։ Սեփական նվաստացած վիճակի զգացումը, վախկոտության և հպարտության պայքարի ցավը փոքրիկ մարդու հոգում, մանկական անմիջականությունը իրենց արտացոլումն են գտնում Արկադի Դոլգորուկովի կերպարի բացահայտման մեջ, Դեռահասը վեպում[1]։
Պատմության սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհայտ պատմողը ցանկանում է պատմել հարսանիքի ժամանակ իր տեսածի մասին, բայց միևնույն ժամանակ մտքերով հինգ տարի հետ է գնում, որպեսզի պարզաբանի հարսանեկան արարողությունից ստացած տպավորությունները։ Հինգ տարի առաջ նա ունևոր ընտանիքում հրավիրված էր մանկական ամանորյա տոնի։ Այնտեղ նրա ուշադրությունը գրավեց բարետես Հուլիանոս Մաստակովիչը։ Մենություն փնտրելով պատմիչը առանձնացավ դատարկ հյուրասենյակում, որտեղ բացի նրանից գտնվում էր տասնմեկամյա աղջիկ, ով նեղացել էր մյուս երեխաներից։ Նա հարուս վարձակալի աղջիկ էր, ըստ լուրերի նրա ապագա օժիտի համար նախատեսված էր երեք հարյուր հազար ռուբլի։ Աղջիկը դրա մասին ոչինչ չգիտեր և միայնակ խաղում էր տիկնիկի հետ, երբ նրան միացավ տնային դաստիարակչուհու տասնամյա որդին, նույնպես վիրավորված մյուս երեխաներից։
Նրանց խաղին հետևում էր անհայտ պատմիչը, քանի դեռ նրանց չմիջմտեց Հուլիանոս Մաստակովիչը, սկսելով ուշադրության նշաններ ցույց տալ աղջկան, իսկ դաստիարակչուհու տղային խնդրեց հեռանալ։ Անտեսանելի մնալով, անհայտ պատմիչը նկատեց, թե ինչպես Հուլիանոս Մաստակովիչը համբուրեց աղջկան և անհարմար բացատրություններ ձեռնարկեց իր անսպասելի սիրո համար, սակայն դաստիրակաչուհու տղան մտադրված չէր հեռանալ։ Աղջիկը, ով հազիվ էր հանգստացել նախորդ վիրավորանքներից, նույնպես չէր ցանկանում դադարեցնել խաղը տղայի հետ։ Հուլիանոս Մաստիսլավիչը վրդովեցնում էր նրան։ Աղջիկը սկսեց հյուրասնյակից դուրս անել նրան, այդ աղմուկի պատճառով մարդիկ սկսեցին հավաքվել։ Հուլիանոս Մաստակովիչը արագ լքեց հյուրասենյակը։ Հետևելով այս տեսարանին, պատմիչը ծիծաղեց, քանի որ դա նրան հիշեցնում էր խանդի տեսարան, ինչը ամաչեցրեց Հուլիանոս Մաստակովիչին, ով համարվում էր այդ տան ամենակարևոր հյուրը։
Պատմիչի ծիծաղից հայտնվեց տանտերը, ով շփոթված էր տեսածի պատճառով։ Որպեսզի հարթի իր համար անհայտ միջադեպը, նա խոսակցությանը գործնական բնույթ հաղորդեց։ Պատմիչը դրանից հետո դարձյալ բռնկվեց ծիծաղով և առանց քաշվելու հարցրեց շրջապատի մարդկանց, ամուսնացած է արդյո՞ք Հուլիանոս Մաստակովիչը և պատասխան ստացավ, որ նա ամուսնացած չէ։ Հինգ տարի է անցել և պատմիչը պատահաբար հայտնվել է այն հարսանիքին, որտեղ փեսացուն Հուլիանոս Մաստակովիչն էր, իսկ հարսնացուն այն նույն աղջիկը՝ հասունացած և գեղեցկացած, բայց գունատ և տխուր, թաց աչքերով։ Ամբոխը խոսում էր նրա հինգ հարյուր հազար օժիտի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Достоевский Ф. М. Ёлка и свадьба. — Полное собрание сочинений в 30 томах. — Л.: Наука, 1972. — Т. 2. — С. 95—101. — 527 с. — 200 000 экз.
- ↑ Фридлендер Г. М. «Русская виртуальная библиотека». "Ёлка и свадьба". Литературоведческий комментарий. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Елка и свадьба» в проекте «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества»
- Первая прижизненная журнальная публикация в «Отечественных записках» (1848 г.)
- Отдельное прижизненное издание Ф. Стелловского (1866 г.)
- «Ёлка и свадьба»