Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները
Село Степанчиково и его обитатели
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվիպակ
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1859
Հրատարակություն1859
ՆախորդՆետոչկա Նեզվանովա
The Village of Stepanchikovo

«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» (ռուս.՝ Село Степанчиково и его обитатели), Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը՝ գրված 1859 թվականին:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» վիպակի վրա Դոստոևսկին աշխատել է 2 տարի: 1989 թվականին այն տպագրվել է «Հայրենական նոթերում»: Արդեն 1860 թվականին առանց փոփոխությունների վիպակը տպագրվել է որպես առանձին գիրք:

Ֆեոդոր Դոստոևսկու այս աշխատանքի սկսելու պահը համընկնում է նրա Սիբիրում ապրելու հետ, սակայն նա գրում էր երկար դադարներով, քանի որ աշխատում էր ուրիշ՝ «Քեռու երազը» վիպակի վրա:

Ժամանակակիցների համար Ստեպանչիկովո գյուղը լավ տպավորոթյուն չթողեց: Սակայն Դոստոևսկու մահից հետո վիպակը դարձավ շատ հայտնի, իսկ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկինի անունը դարձավ հասարակ:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնդապետ Եգո Իլյիչ Ռոստանև
  • Ձրիակեր և բռնակալ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկին
  • Գնդապետի քույր Պրասկովյա Իլյիչինա Ռոստանևա
  • Գնդապետի երեխաներ Իլյուշա և Սաշենկա
  • Ուսանող, գնդապետի եղբորորդի Սերգեյ Ալեքսանդովիչ
  • Գեներալուհի, գնդապետի մայր Ագաֆյա Տիմոֆեևնա Կրախոտկինա
  • Դաստիարակչուհի Նաստենկա Եժևկինա
  • Նաստենկայի հայր Եբգրաֆ Լարիոնըչ Եժևկին
  • Գեներալու Կրախոտկինայի մտերմուհի Աննա Նիլովնա Պերեպելիցինա
  • Պավել Սեմյոնովիչ Օբնոսկին Անդֆիսա Պետրովնայի հետ
  • Սերգեյ Ալեքսանդրովիչի հեռու ազգական Իվան Իվանովիչ Միզինչիկով
  • Գնդապետի հեռու բարեկամ Տատյանա Իվանովնա
  • Կալվածատեր Ստեփան Ալեկսեևիչ Բախչեեվ:
  • Բակի երեխա Ֆալալեյ
  • Գնդապետի սպասավոր Գրիգորիյ Վիդոպլյասով
  • Գնդապետի պատվավոր անձնական սպասավոր Գավրիլա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ալեքսանդրովիչը քեռուց նամակ է ստանում, որում ասվում է, որ նա պետք է արագ գնա Ստեպանչիկովո և «հնարավորինս արագ ամուսնանա իր նախկին դաստիարակչուհու՝ Եժեվկին ազգանունով մի աղքատ գավառական չինովնիկի դստեր հետ»: Ստեպանչիկովո գնալուց նա ճանապարհին հանդիպում է Ստեփան Ալեքսեևիչ Բախչեևին, որը նրան կարճ պատմում է գյուղի նոր իրադարձություններն ու Ֆոմա Ֆոմիչի դերը այդ իրադարձություններում: Հասնելով Ստեպանչիկովո Սերգեյ Ալեքսադնրովիչը հանդիպում է քեռուն և փորձում հասկանալ, թե ինչի համար է քեռին նրան հրավիրել, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստանում:

Աստիճանաբար պարզվում է, որ գնդապետ Ռոստանևը սիրահարված է Նաստենկային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց այդ ծրագրերի մասին գիտեն միայն նրա մայրն ու Ֆոմա Ֆոմիչը, որոնք փորձում են խանգարել ամուսնությանը: Ֆոմա Ֆոմիչը հաճախ վիճում է, պահանջում է, որ նրա ծնունդը նշեն գնդապետի որդու՝ Իլյուշայի ծննդի հետ մի օր: Գնդապետը չի դիմանում և փորձում է ազատվել Օպիսկինից առաջարկելով նրան 15 000 ռուբլի արծաթի հետ, ասելով, որ նա հեռանա Ստեպանչիկովոից: Օպիսկինը հրաժարվում է գումարից, սպառնալով Ստեպանչիկովոյից հեռանալով, մեղադրելով գնդապետին, որ նա խորհրդավոր կերպով կապեր է հաստատում, որի մեջ նա ընկել է ինչպես հիմար: Գնդապետը փոշմանում է իր արարքի համար և խնդրում է Ֆոմային մնալ: Սակայն Օպիսկինը պահանջում է, որպեսզի գնդապետը դիմի նրան որպես «Ձեր գերազանցություն» և ի վերջո գնդապետը համաձայնվում է: Երբ Ստեպանչիկովոյի բնակիչները հավաքվել են նշել Իլյուշայի ծնունդը, Ֆոմա Ֆոմիչը գնդապետին մեղադրել է «դժբախտ աղջկանը (Նաստենկային) հրապուրելու» համար և հայտարարել, որ լքում է տունը: Գնդապետը դուրս է շպրտում Ֆոմային տնից և իր մորը խնդրում է համաձայնվել Նաստենկայի հետ ամուսնանալուն: Գնդապետուհին մերժում է, պահանջելով Ֆոմային վերադարձնել տուն և խնդրելով Նաստենկային չամուսնանալ գնդապետի հետ: Այդ տեսարանից հետո Նաստենկան մերժում է գնդապետի առաջարկը, քանի որ չի ցանկանում «իր միջոցով կռիվ բերել այս տուն»

Ֆոմա Ֆոմիչին վերադարձնում են Ստիպանչիկովո: Նա արտասանում է բոցավառ խոսք, որից հետո Նաստենկայի և գնդապետ Ռոստանևի ամուսնությունը օրհնվում է:

Էկրանավորում և թատերական բեմադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում ներկայացրեց «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը: Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Իվան Միխայլովիչ Մոսկվինը:
  • 1970 թվականին դրվել ՝ բեմադրության նոր տարբերակը (1973 թվականին նկարահանվել է հեռուստատեսության համար): Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Ալեքսեյ Գրիբովը:
  • 1989 թվականին Լև Ցուցուլկովսկին հեռուստատեսությունում դրել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը: Ֆոմա Օպիսկինի դերում Լև Դուրովը:
  • 1994 թվականին Երմոլովայի անվան թատրոնում դրվել է «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը, որում Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Լև Բորիսովը:
  • 1995 թվականին Մոսովետի թատրոնում ընդանում է «Ֆոմա Օպիսկին» բեմադրությունը: Գլխավոր դերում էր Սերգեյ Յուրսկին[1]:
  • 1996 թվականին Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում դրվել է «Վսեմ մարդիկ», որտեղ Ֆոմայի դերը խաղացել է Եվգենիյ Լեբեդևը:
  • 2001 թվականին «Ֆարսը» Բալթիկայի տուն թատրոնում դրել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը:
  • 2008 թվականին Բ. Ե. Զախավի անվան դրամատիկական թատրոնում դրվել է «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը: Ֆոմա Օպիսկինի դերում խաղացել է Ալեքսանդր Գուրժին:
  • 2013 թվականին Փոքր թատրոնում բեմադրվել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը: Ֆոմայի դերում խաղացել է Վասիլիյ Բոչկարյովը:
  • 2016 թվականին Մաքսիմ Գորկու անվան Ռոսովի ակադեմիկական թատրոնում դրվել է «Ստեպանչիկովո գյուղի խենթ սերը» բեմադրությունը: Ֆոմա Օպիսկինի դերում Սերգեյ Վլասով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]