Գրառումներ մեռյալ տնից
Գրառումներ մեռյալ տնից ռուս.՝ Записки из Мёртвого дома | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ-թերթոն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1860 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն և Սիբիրյան դաշնային օկրուգ |
Երկիր | ![]() |
Հրատարակված է | Vremya? |
Հրատարակման տարեթիվ | 1862 |
![]() |
«Գրառումներ մեռյալ տնից» (ռուս.՝ «Записки из Мёртвого дома»), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վիպակն է՝ բաղկացած երկմասանոց համանուն պատումից և մի քանի պատմվածքներից (գրվել է 1860-1861 թվականներին)։ Ստեղծվել է 1850-1854 թթ․ գրողի՝ Օմսկի տաժանավայրում անցկացրած տարիների տպավորությունների հիման վրա։
Վիպակը փաստագրական բնույթ ունի և ընթերցողին ծանոթացնում է XIX դարի երկրորդ կեսին Սիբիրում պահվող կալանավորների կենցաղի մասին։ Գրողը գեղարվեստականորեն ներկայացնում է Օմսկի տաժանավայրում անցկացրած չորս տարիների տեսածն ու զգացածը։ Առաջին անգամ հրատարակվել է «Վրեմյա» («Время») ամսագրում։
Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գրառումներ մեռյալ տնից» վիպակը հայերեն թարգմանվել և հրապարակվել է քսաներորդ դարի սկզբներից։ Առաջին հիշատակումը Կ․ Պոլսում հրատարակվող «Հայրենիք» պարբերականում է, որը 1909 թվականի օգոստոսից, թերթոնի տեսքով, հատվածաբար հրապարակել է Երվանդ Օտյանի թարգմանությունը՝ «Մեռելներու տան յիշատակները» վերնագրով[1]։ Թարգմանությունը, հավանաբար, կատարվել է ֆրանսերենից։
Հաջորդ, ոչ ամբողջական հրատարակությունը եղել է Ս․ Պետերբուրգում հրատարակվող «Արաքս» ամսագրի գրական հավելվածում՝ «Յիշատակարան մեռեալ տանից» վերնագրով, 1892-1894 թթ․[2]։ Այս թարգմանության հեղինակն անհայտ է։
«Գրառումներ մեռյալ տնից» վերնագրով վիպակը 1998 թ․ հոկտեմբերից հատվածաբար հրատարակվել է ՀՀ ՆԳՆ ԱԱՆ «02» շաբաթաթերթում՝ Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ[3]։
Վիպակը 2005 թվականին առանձին գրքով հրատարակել է ՀԳՄ հրատարակչությունը՝ Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ[4]։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայրենիք» պարբերականի այն համարը, որում ազդագրված է «Մեռյալներու տան յիշատակները» վիպակի հրապարակման մասին
- ↑ «Արաքս» ամսագրի 1892 թ․ Բ գիրքը, որում սկսված է «Յիշատակարան մեռեալ տանից» վիպակի հրապարակումը։
- ↑ «02» շաթաթաթերթի 1998 թ․֊ի 42֊րդ համարը, որից սկսվել է վիպակի թարգմանությունը
- ↑ Հարցազրույց Արմեն հովհաննիսյանի հետ
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
|