Դեռահասը (վեպ)
Դեռահասը ռուս.՝ Подросток | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1874 |
Տեսարան | Սանկտ Պետերբուրգ |
Հրատարակվել է | 1875 |
Նախորդ | Դևեր |
Հաջորդ | Կարամազով եղբայրներ |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dostojew/juenglin/juenglin.html |
«Դեռահասը», Ֆեոդոր Դոստոևսկու վեպ, որը գրողը սկսել է գրել 1874 թվականի փետրվարին և ավարտել է 1875 թվականի նոյեմբեր ամսին։ Առաջին անգամ հրապարակվել է 1875 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրում[1]։ Ռոնալդ Հայգնելը, Դոստոևսկու գործերի փորձագետն այս վեպը անվանել է վատագույններից մեկը, իսկ Ռիչարդ Պեվերը պաշտպանում է այս գործի արժեքը, անշուշտ արժեքավոր է, չնայած նրան, որ իր կարծիքով էլ այս նյութը որոշ չափով անհաջող է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպում գրողը անդրադառնում է հոր և որդիների միջև առաջացած խնդրին, հաշվի առնելով գլխավոր հերոսի հարաբերությունները՝ դեռահաս Արկադի Մակարովիչ Դոլգորուկու և իր հոր հետ՝ Անդրեյ Պետրովիչ Վերսիլովիմի։ Հայրը և որդին բախվումն են գաղափարներով՝ հին, ավանդական մտածողութան և նոր նիհիլիստական մտածելակերպով։ Արկադիի ժամանակի երիտասարդները ընդունում են ռուսական մշակույթի բացասական ազդեցությունները՝ ի տարբերություն արևմտյան կամ եվրոպական մշակույթի։ Այլ է Արկադիի մտածելակերպն ու գաղափարը։ Դեռահասների օգնությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես ագահությունը, շահույթի ծարավը, վախը ձևավորում են գլխավոր հերոսների անձը։
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արկադի Մակարովիչ Դոլգորոկու-գլխավոր հերոս, «Արկադի Դոլգորոկոմը քսան տարեկան է։ Հեղինակը նրան անվանում է դեռահաս։ Այսպես հիշում են նրան բոլոր գործող կերպարները վեպում։ Վեպում Արկադին ասում է․ «Բոլորը ինձ համարում են դեռահաս»[2]։
Նա պատասխանում է ի դեմս բոլորին․ «Ես ինչ դեռահաս եմ։ Չէ որ քսան տարիների ընթացքում աճում եմ»[3]։
- Մակար Իվանովիչ Դոլկորուկու - Արկադիի հայրը
- Անդրեյ Պետրովիչ Վերսիլով - Արկադիի բիոլոգիական հայրը
- Կատերինա Նիկալաևնա Ախմակով - երիտասարդ այրի, Վերսիլովի և Արկադիի ռոմանտիկ հետաքրքրությունը
- Մոնյե Շարքեր - Արկադիի ուսուցիչը
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դեռահասը» ֆիլմը էկրանավորվել է 1983 թվականին։ Ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով, գլխավոր դերում՝ Անդրեյ Տաշկով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- William Craft Brumfield, William С. (2015), «The West and Russia: Concepts of Inferiority in Dostoevsky’s "The Adolescent"», Informatsionnyi gumanitarnyi portal “Znanie. Ponimanie. Umenie” (1), արխիվացված օրիգինալից 23 May 2015-ին, http://zpu-journal.ru/e-zpu/2015/1/Brumfield_West-Russia-Dostoevsky/, վերցված է 23 May 2015։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Raw Youth Archived 2017-08-29 at the Wayback Machine., full text in English, in The Virtual Library Archived 2017-11-08 at the Wayback Machine.
- Aspectos principales de El adolescente de Dostoyevsky (Իսպաներեն)
|