Նվաստացվածներն ու անարգվածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Նվաստացվածներն ու անարգվածները
Униженные и оскорблённые
Humiliated and Insulted illustration by Nikolay Karazin (1893).jpg
Ժանր վեպ
Հեղինակ Ֆեոդոր Դոստոևսկի
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզու ռուսերեն
Գրվել է 1861 թվական
Նկարազարդող Նիկոլայ Կարամզինի նկարազարդումը (1893)
Հրատարակություն 1861 թվական[1]
Humiliated and Insulted

Նվաստացվածներն ու անարգվածները (ռուս.՝ Униженные и оскорблённые), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպերից:

Ստեղծման պատմություն և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա առաջին մեծ ստեղծագործությունն է, որը Դոստոևսկին գրել է աքսորից վերադառնալուց հետո: Առաջին անգամ վեպը լույս է տեսել 1861 թվականին «Վրեմյա» ամսագրում՝ «Նվաստացվածներն ու անարգվածները» վերնագրով[1]: «Ձախողված գրականագետի» գրառումներից, որը նվիրված էր եղբորը՝ Միխայիլ Դոստոևսկուն: Այս ամսագիրը սկսեց տպագրվել հեղինակի և նրա եղբոր՝ Միխայիլի խմբագրության ներքո: Որպեսզի համալրվի ամսագիրը, Դոստոևսկին ստիպված էր ստեղծել նոր վեպ, որը կարելի էր հրատարակել մի քանի համարներում:

Վեպի զգալի մասը հեղինակի կողմից գրվել է մասերով, անմիջապես ամսագրի նոր համարի հանձնելու ժամանակ: Ստեղծագործության գաղափարը եղել է դեռ 1857 թվականին: Սանկտ Պետերբուրգում հաստատվելուց հետո 1860 թվականին Դոստոևսկին սկսեց աշխատել նոր գաղափարի շուրջ: 1861 թվականի հուլիսին լույս տեսավ ստեղծագործության եզրափակիչ մասը: Նույն թվականին վեպը առանձին հրատարակչությամբ լույս տեսավ Սանկտ Պետերբուրգում: Գրողի կենդանության ժամանակ վերահրատարակվել է երկու անգամ՝ 1865-1879 թվականներին[2]:

Մի քանի տեղերում հեղինակը Իվան Պետրովիչի անունից պատմում է իր առաջին «Խեղճ մարդիկ» վեպի ճակատագրի մասին, որը 1846 թվականին տպագրվել էր «Պետերբուրգյան ժողովածուում» և ուներ մեծ հաջողություն: Մասնավորապես այն բարձր է գնահատել քննադատ Վիսարիոն Բելինսկին[3]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը արժանացել է զուսպ քննադատության: Հնարավոր է, որ դա պայմանավորված էր գրողի հանդեպ զգուշավորությունից, որը նոր էր վերադարձել երկարաժամկետ աքսորից: Միայն «Սովրեմեննիկ» ժողովրդավարական ամսագիրը, մատնանշելով վեպի լուրջ թերությունները, ընդհանուր առմամբ այն դրական ընդունեց[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գրված է երիտասարդ գրող Վանիի անունից, որի կյանքի շատ մանրամասներ ինքնակենսագրական են: Դոստոևսկու գրական կարիերայի սկիզբը վերաբերում է 1840-ական թվականներին, և հենց վեպում էլ հիշատակվում են այն ժամանակվա գրական կյանքի բազմաթիվ կերպարներ, օրինակ, Վիսարիոն Բելինսկին «քննադատ Բ.» կեղծանունով:

Նկարագրված իրադարձություններից որոշ հատկություններ ստեղծագործության մեջ ստիպում են տեսնել ոչ միայն 1840-ական թվականների արտացոլումը: Հենց իրադարձությունների պատմական արտացոլումը հաճախ պայմանական է: Թեև վեպի գործողությունները տեղի են ունենում ոչ ավելի, քան մեկուկես տարի, ստեղծագործության մեջ հիշատակվում են վեպի հրապարակման դարաշրջանին ավելի մոտ իրողություններ, օրինակ, Անդրեյ Կրաևսկու կողմից հրատարակված «Հանրագիտարանը»:

Վանյան մեծացել է կալվածատեր Իհմենյովի աղքատ ընտանիքում, նրա դստեր՝ Նատաշայի հետ: Իհմենյովի ամենահարուստ հարևան իշխան Վալկովսկին, գնահատելով Իհմենյովի տնտեսվարությունը, դարձնում է իր կառավարիչը, իսկ ավելի ուշ խնդրում է նրան որոշ ժամանակ զբաղվել իր որդու Ալյոշայի դաստիարակությամբ:

Սակայն, շուտով Ալյոշայի Իհմեյովի տուն գալուց հետո լուրեր են տարածում այն մասին, որ Իհմենյովը ցանկանում է ամուսնացնել Ալյոշային իր դստեր հետ՝ ամեն կերպ խրախուսելով նրանց հարաբերությունները, ինչպես նաև ոչ լիովին անկեղծ ղեկավարում է իշխանի կալվածքը, յուրացնելով նրա փողերը: Իշխանը սկսում է Իհմենյովի դեմ գործընթացը: Գործը բարդանում է նրանով, որ Ալյոշան և Նատաշան մտածել են միություն կնքել իրենց ծնողների կամքին հակառակ: Վանյան սիրում է Նատաշային, և համաձայնվում է աջակցել նրան:

Վեպի մյուս ճյուղը կապված է 13-ամյա դեռահաս աղջնակի՝ Ելենայի կամ Նելլիի հետ (նրա կերպարը Դոստոևսկին վերցրել է Դիկենսի «Հնությունների կրպակ» վեպի գլխավոր հերոսուհիու կերպարը), որին Վանյան փրկում է դաժան խնամակալի ձեռքից: Նա նրան ապաստան է տվել իր մոտ: Նրա մոր պատմությունը որոշ տեղերում կապված է Նատաշայի հետ:

Վեպում դիտվում է ժամանակագրական պաշտոնանկությունների մի շարք: Գործողությունը տևում է ընդամենը մոտ մեկուկես տարի, բայց պատմական փաստերը, որոնք հիշատակվում են վեպի սկզբում (երբ դեռ Բելինսկին կենդանի էր) և վերջում (հակահեղափոխական տարիներին), բաժանվել են ավելի քան տասներկու տարիների ընթացքում[3]:

Վեպի տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, ընդ որում գործողությունների շատ վայրերի նկարագրության և քաղաքում հերոսների տեղափոխման մասին, գրողը ձգտում է տեղագրական ճշգրտությանը: Այսպես, գրքում հիշատակվում են Վոզնեսենսկի պողոտան, որտեղ տեղի է ունենում պատմողի և ծերունի Սմիթի հանդիպումը: Մեծ Մորսկոյ փողոցի ռեստորանը, որտեղ տեղի է ունենում պատմողի և իշխան Վոլկովսկու նշանակալից զրույցը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Պետրովիչ՝ նրա անունից ներկայացվում է պատմությունը
  • Նիկոլայ Սերգեյի Իհմենյով՝ կալվածատեր
  • Աննա Անդրեևնա Իհմենյովա (մինչև ամուսնանալը Շումիլյովա), Իհմենյովի կինը
  • Նատաշա, Իհմենյովի դուստրը
  • Իշխան Պյոտր Ալեքսանդրովիչ Վալկովսկի
  • Իշխան Ալեքսեյ Պետրովիչ Վակովսկի, Պյոտր Վալկովսկու որդին (Ալյոշա)
  • Իերեմիա Սմիթ, ծերունի, առաջին ծանոթը
  • Նելլի (Ելենա), Սմիթի թոռնուհին
  • Ֆիլիպ Մասլոբոև, Իվան Պետրովիչի հին ծանոթը
  • Ալեքսանդրա Սեմենովնա, տնտեսությունում Մասլոբոևին փոխարինող
  • Կատերինա Ֆյոդորովնա, իշխան Ալեքսեյ Վալկովսկու ապագա կինը
  • Աննա Տրիֆոնովնա Բուբնովա, Նելլիի խնամակալը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. I. — № 1. — С. 5—92. (первая часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. I. — № 2. — С. 419—474. (вторая часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. II. — № 3. — С. 235—324. (третья часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. II. — № 4. — С. 615—633. (главы I и II четвёртой части),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. III. — № 5. — С. 269—314. (главы III—VII четвёртой части),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. III. — № 6. — С. 535—582. (главы VIII—XII четвёртой части) и
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. IV. — № 7. — С. 287—314. (эпилог).
  2. Нина Буданова. Комментарии к роману «Униженные и оскорбленные»
  3. 3,0 3,1 3,2 «Униженные и оскорбленные». Пермь, 1976. Примечания

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Федор Достоевский УНИЖЕННЫЕ И ОСКОРБЛЕННЫЕ. առցանաց հրապարակում (ռուս.)