Անդրեյ Դոստոևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Դոստոևսկի
Dostoyevsky Andrey Mikhailovich.jpg
220px
Ի ծնե Անդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկի
Ծնվել է 1825 թվականի մարտ 27
Ծննդավայր Ռուսական կայսրություն
Մահացել է 1897 թվականի մարտի 19
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ
Ազգություն ռուս
Կրթություն Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Andrey Dostoyevsky Վիքիպահեստում

Անդրեյ Դոստոևսկի (ռուս.՝ Андрей Михайлович Достоевский, մարտի 27, 1825({{padleft:1825|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}}) - մարտի 19, 1897({{padleft:1897|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}}), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ և հուշագրող: Գրող Ֆեոդոր Դոստոևսկու կրտսեր եղբայրը, հյուսվածաբան Ալեքսանդր Դոստոևսկու հայրը: Անդրեյ Միխայիլովիչը Ֆեոդորի հետ այնքան մոտ չէր, որքան իր ավագ եղբոր՝ գրող Միխայիլի հետ, ում հետ ավելի շատ ընկերական հարաբերությունների մեջ էին: Նրանք իրար հետ շփվել են մինչև կյանքի վերջ, և Անդրեյ Միխայիլովիչը գրել է իր «Հուշեր»-ը (առաջին անգամ ամբողջությամբ լույս է տեսել 1930 թվականին), մեծ գրողի վաղ տարիների մասին անգնահատելի տեղեկությունները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ֆեոդոր Միխայիլովիչն, այնպես էլ Անդրեյը սովորել են Չերմակայի անվան պանսիոնում, 5-րդ դասարանից հետո մտադրված է եղել ընդունվել համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, բայց եղբոր՝ Միխայիլի խորհրդով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի Ֆեոդորից հետո ընդունվի գլխավոր ինժեներական ուսումնարան, սակայն քննություններն անհաջող հանձնելու արդյունքում չի ընդունվել, և 1842 թվականի դեկտեմբերի 16-ից ուսումը շարունակել է քաղաքացիական ինժեներների ուսումնարանում (1842 թվականի դեկտեմբերի 17-ին վերանվանվել է Շինարարական ուսումնարան)[1]: Քննությունների նախապատրաստման ժամանակ Անդրեյն ապրում էր Ֆեոդորի վարձակալած բնակարանում: Անդրեյ Միխայիլովիչն ուսումն ավարտել է և եղել է առաջին շրջանավարտը, ով ընդունվել է ծառայության Նախագծերի, հաղորդակցության և հանրային շենքերի գլխավոր վարչություններում:

Հասուն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի ապրիլի 23-ին սխալմամբ ձերբակալվել է եղբոր՝ Միխայիլի փոխարեն, Պետրաշևսկու հայտնի գործով: Մինչ կբացահայտվեր գործը նա 13 օր մնաց Պետրոպավլովյան ամրոցում: Միխայիլը ձերբակալվել է մայիսին։ Գլխավոր ճանապարհներով հաղորդագրությունները կոմս Կլեյենմիխելին, նպատակ ուներ ազատվել շնորհազուրկ ազգանունով ճարտարապետից, ում Անդրեյ Միխայիլովիչը Ելիզավետգրադում քաղաքային ճարտարապետ է նշանակել:

1850 թվականի հուլիսի 16-ին տեղի է ունեցել Անդրեյ Միխայիլովիչի և Դոմնիկա Ֆեդորչենկոյի հետ։ Նրանք ունեին 2 աղջիկ և երկու տղա։ Ելիզավետգրադկաում Անդրեյ Միխայիլովիչն աշխատում է 1849 թվականի հոկտեմբերից մինչև 1858 թվականի հուլիսը։

1858 թվականի հուլիսից մինչև 1860 թվականի մայիսը Սիմֆերոպոլում եղել է ճարտարապետ, իսկ հետո տեղափոխվել է Եկատերինոսլավ՝ գավառական ճարտարապետի պաշտոնով, որտեղ նրա ղեկավարությամբ 1861 թվականին կառուցվել է արական դասական գիմնազիայի շենքը և Մեծ զբոսայգու փողոցում նոր հյուրանոցի բակը։

1865 թվականի օգոստոսի 4-ին ստացել է յարոսլավական գավառական ճարտարապետի պաշտոն։ Դոստոևսկին Յարոսլավ է ժամանել 1865 թվականի օգոստոսի 26-ին, որտեղ և ծառայել է ավելի քան քսանհինգ տարի՝ տարբեր պաշտոններում։

Յարոսլավի գավառական ճարտարապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային հրապարակը Մոլոգայի հրշեջ ծառայության ամենամյա տոնակատարության ժամանակ։ Աջում հրշեջների տաղավարներն են, որոնք կառուցվել են Դոստաևսկու նախագծով։
  • 1867 թվական՝ հաստատվել է իր նախագիծը սեղանատան ընդլայման և վերակազմավորման վերաբերյալ, և Յարոսլավի Սուրբ Աստվածածնի եկեղեցու զանգակատան կառուցումը Ավետման տոնի առթիվ։
  • 1867 թվական՝ հրավիրվել է Ձմեռայի տաճարի ընդլայնման աշխատանքներին հետևելու համար։ Այս տարի կազմել է Մոլոգա քաղաքի քարե հրշեջ պահոցի նախագիծն ու նախահաշիվը։
  • 1868 թվական՝ ստեղծել է երկհարկանի շենք Յարոսլավի Պրեդտեչի եկեղեցու հոգևորականների համար։
  • 1867՝1869 թվականներ ՝ ղեկավարել է Ռոստովի նահանգի Կրասնովա գյուղի եկեղեցու կառուցման աշխատանքները։
  • 1871 թվական՝ հաստատվել է իր նախագիծը վաճառական Վորոխոբինայի երկհարկանի շենքի կառուցման վերաբերյալ՝ Դանիլով քաղաքում։
  • 1880 թվական՝ կազմել է վաճառական Դունաևայի լուցկու գործարանի նախագիծը Յարոսլավ քաղաքում։
  • 1882 թվական՝ մշակել է Ռոմանով-Բորիսոգլեբսկ քաղաքի մերձակայքում գտնվող քիմիական գործարանի նախագիծը: Նաև Յարոսլավում նախագծել է մետաղական և մեխանիկական գործարանի քարե շենքը՝ ինժեներ-մեխանիկ Ֆեդոսեևայի համար:
  • 1882 թվական՝ գործարկել է Միշկինսկոգո նահանգի Մալո-Բոգորոդսկոե գյուղում գտնվող եկեղեցու զանգակատունը և քարե մատուռի վերակառուցումը:
  • 1886 թվական՝ հաստատվել է իր նախագիծը Մոլոգսկոգո նահանգի Բրեյտովո գյուղում Սուրբ Աստվածածնի ծնունդին նվիրված քարե եկեղեցու կառուցման վերաբերյալ:
  • 1887 թվական՝ Կազմվել է Պոշեխոնսկի նահանգի Դմիտրևսկոե գյուղի Սուրբ Միրոնոսից կանանց նվիրված եկեղեցու քարե զանգակատան նախագիծը:
  • 1888 թվական՝ Լյուբիմսկոգո նահանգի Զակոբյակինո գյուղում մշակել է նախագիծ եկղեցու զանգակատան համար: Կառուցել է վաճառական Սակինայի համար երկհարկանի շենք՝ նախատեսված կարի գործարանի համար, որը գտնվում է Կարաբիղա և Նագատինո գյուղերի միջև՝ Կոտորոսլի գետի ափին:
  • 1890 թվական՝ մշակել է հինգհարկանի քարե շենքի նախագիծը:

Անդրեյ Միխայլովիչն ակտիվ մասնակցել է Յարոսլավլ նահանգի հին ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքներին: Մասնավորապես, նա եղել է Ռոստովի Կրեմլի կառավարման կոմիտեի անդամ եւ վերականգնողական աշխատանքների տեխնիկական կառավարիչ:

XIX դարի վերջում նա մասնակցել է ճարտարապետության հնագույն հուշարձանի վերականգնման աշխատանքներին `Ուգլիչի Դմիտրի պալատում:

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավլում Դոստոևսկու ընտանիքի երկարամյա բարեկամը եղել է բանաստեղծ և տեղական պատմաբան Թրեֆոլևը, որի հետ Անդրեյ Միխայլովիչը հանդիպել է, երբ Լեոնիդ Նիկոլաևիչի հետ մի քանի տարի աշխատել է շինարարության բաժնում որպես քարտուղար: Անդրեյ Միխայիլովիչի ընտանիքը շատ համերաշխ էր և բարեկեցիկ, ու Ֆեոդոր Միխայիլովիչին առավել համապատասխան էր մեծ գրողի մտքերն ու ձգտումները։ «…Միայն քեզ է թվում, որ եկել է քո պատիվը բարձր պահելու ժամանակը, քո ընտանիքը օրինակելի է և կիրթ, իսկ դու քո երեխաներին նայում ես բերկրալի զգացողությամբ…»

Ընդհանուր Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու և փոքր եղբոր հետ հայտնի է 17 նամակ, իսկ Անդրեյ Միխայիլովիչի և Ֆեոդոր Միխայիլովիչի հետ 2 նամակ[1]:

1887 թվականի փետրվարի 8-ին ծանր հիվանդությունից հետո մահանում է Դոմնիկա Իվանովնան, և Անդրեյ Միխայիլովիչը մնում է մենակ: Աղջիկներն ամուսնանում են 70-ականների կեսերին, իսկ տղաները գնում են Պետերբուրգ սովորելու:

1890 թվականի դեկտեմբերի 11-ին Անդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկին հիվանդության պատճառով դուրս է գալիս աշատանքից, շինարարության և ճարտարապետության բնագավառում աշխատել է 42 տարի: 1896 թվականի աշնանը Անդրեյ Միխայիլովիչը լուրջ հիվանդանում է:

1897 թվականի մարտի 7-ին (19-ին) Անդրեյ Միխայիլովիչը մահանում է քաղցկեղից: Թաղված է Պետերբուրգում՝ Սմոլենսկի գերեզմանատանը:

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Անդրեյ Միխայիլովիչը որոշել է կազմել գրություններ իր ամբողջ կյանքի մասին, սակայն մի հետաքրքիր՝ բնակարանային ձևով, ինչը ճարտարապետության համար լավ հասկանալի է: Հուշագրությունների բաժինները վերնագրված են ոչ թե գլուխներով, այլ բնակարաններով [1]: Սակայն նույն թվականին սկսված գրառումները ներառում էին միայն մանկության պատմությունը և հեղինակի կողմից այն ընդհատվեց: Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու մահից հետո նա ներկայացրել է այդ նյութերը առաջին կենսագիր, գրող, պրոֆեսոր Օրեստ Ֆեոդորովիչ Միլլերին, ով դրանք մասամբ օգտագործել է «Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկու կենսագրական նյութերնր»-ի մեջ[2]: 1884 թվականից Անդրեյ Միխայիլովիչը պահել է օրագիր: Վերջին գրառումը նրա գրվել է 1896 թվականի օգոստոսի 18-ին:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Միխայիլովիչ Դոստոևսկու անունով բացվել է միջնակարգ դպրոց Յարոսլավում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Достоевский Андрей Михайлович»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2015-09-17 
  2. Миллер О. Ф. Материалы для жизнеописания Ф. М. Достоевского // Биография, письма и заметки из записной книжки Ф. М. Достоевского (там же: Страхов Н. Н. Воспоминания о Ф. М. Достоевском (Биография) // Достоевский Ф. М. Полн. собр. соч. Т. 1. СПб., 1883. Типография A. C. Суворина, 1883. С. 3-176
  3. Портал органов городского самоуправления города Ярославля. Новости. Память о ярославцах увековечили в названиях школ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]