Նևա
Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նևա (այլ կիրառումներ)։
| Նևա | |
|---|---|
Նևա գետ, Պետրոպավլովյան ամրոց | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 74 |
| Ավազանի մակերես | 281 000 կմ² |
| Ավազան | Բալթիկ ծով |
| Ջրի ծախս | 2500 |
| Ջրահոսք | |
| Ակունք | Պետրոկրեպոստ ծովախորշ, Լադոգա լիճ |
| Ակունքի տեղակայում | Լադոգա լիճ[1] |
| Բարձրություն | 4,29 մ |
| Կոորդինատներ | 59°57′24″N 31°2′44″E / 59.95667°N 31.04556°E |
| Գետաբերան | Նևա խորշ, Ֆիննական ծոց |
| Գետաբերանի տեղակայում | Նևայի ծովախորշ |
| Բարձրություն | 0,03 մ |
| Կոորդինատներ | 59°56′41″N 30°18′34″E / 59.94472°N 30.30944°E |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Mga?, Թոսնա, Իժորա, Slavyanka?, Okhta?, Մոյկա, Dubrovka?, Duderhof Channel?, Kronverksky Strait?, Moyka?, Murzinka?, Svyatka?, Spartak?, Chyornaya Rechka?, Utka?, Chyornaya?, Ladoga Canal?, Pryazhka?, Salnobuyansky Canal?, Svyatukha? և Kiselëvka? |
| Ջրի մարմիններ | Լադոգա լիճ |
| Երկիր | |
| Երկրամաս | Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ |
| Ջրահավաք | Նևայի ավազան |
| Գետը Վիքիպահեստում | |
Նևա (ռուս.՝ Нева), գետ Ռուսաստանում (Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ), որը միացնում է Լադոգա լիճը Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի Նևա գետի ծովախորշի հետ։
Երկարությունը 74 կմ է, սեփական ավազանի մակերեսը՝ 5 000 կմ²։ Նևա գետը՝ միակն է, որը դուրս է հոսում Լադոգա լճից։ Նևայի ափին գտնվում են չորս քաղաքներ՝ Շլիսելբուրգը, Կիրովսկը, Օտրադնոեն, Սանկտ Պետերբուրգը, և մի քանի տասնյակ այլ բնակավայրեր։ Նավարկելի է ամբողջ երկայնքով, համարվում է Վոլգա-Բալթյան ջրային ուղու և Բելոմոր-Բալթյան ջրանցքի մի մասը։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիննական «նևա» բառից (ֆիններեն՝ Nevajoki, Nevajärvi, ֆիններեն՝ neva՝ ճահիճ (խորը)։
- Շվեդական «նյու» բառից (շվեդ.՝ ny՝ նոր)։ Լայնորեն տարածված բառ է բոլոր հնդեվրոպական լեզուներում։
Ֆիննական բառը ակտիվորեն օգտագործվում է ժամանակակից ֆիներեն լեզվի մեջ, այդ թվում նաև տեղանվանաբանության մեջ, neva բառի տեսքով, նշանակում է ճահճային տեղանքի տեսակ՝ անցումային ճահիճներ։ Չունի նմանօրինակներ ուգրո-ֆիննական լեզուներումում, ինչը վկայում է ֆիննական ծագման մասին։
Շվեդական վարկածն ամենաթույլն է. բոլոր շվեդական աղբյուրներում գետը կոչվում է Նևա, շվեդական տարածքների ընդլայնումը դեպի Ֆինլանդիա սկսվել է շատ ավելի ուշ, երբ տարածքը արդեն բնակեցված էր և անվանումները արդեն տրվել էին։
Նևա գետի ջրանվան ծագման մյուս վարկածն առաջարկում է պատմաբան Վյաչեսլավ Կուլեշովի աշխատությունը, որի եզրակացություններն աջակցություն են ստացել հնագետ Դմիտրի Մաչինսկու[2] և ֆիննո-ուգորական լեզվագետներ Եվգենի Խելինսկու[3] և Վլադիմիր Նապոլսկու կողմից[4]։
Կուլեշովը եկել է այն եզրակացության, որ Նևա ջրանունը համարվում է հին եվրոպական և գալիս է հնդեվրոպական նախալեզվից *neṷa «նոր»։ Նրա ծագումնաբանությունը կապված է Արևելյան Մերձբալթիկայի հնդեվրոպական ցեղերի հետ, ովքեր, հավանաբար, կապակցված են եղել հին գերմանացիների և բալթերի հետ։ «Նոր» իմաստը կապված է գետի առաջացման առանձնահատկությունների հետ. հնարավոր է, որ հենց այդ հին գերմանացիները դարձել են վկաներ, թե ինչպես է ջուրը Լադոգա լճից ներթափանցում Ֆիննական ծոց, այդ պատճառով առաջացած գետը անվանել են «նոր»։ Երբ արևելքից տարածաշրջան են եկել մերձբալթյան-ֆիննական ժողովրդները, նրանք փոխառել են գետի այդ հնդեվրոպական անվանումը։ Սլավոնական բնակչությունն իրենց հերթին փոխառել է Նևա անվանումը մերձբալթյան-ֆիննական Neva (joki) բառից։ Գետի սկանդինավյան անվանումը, այդպիսով, մինչ այժմ պահպանել է բրոնզի դարից եկած իր շարունակական իրավահաջորդությունը և սկզբնական իմաստը[5]։
Հին ռուսական ավանդության մեջ Նևա անվանումն առաջին անգամ կիրառվել է «Ալեքսանդր Նևսկու մասին պատմվածք»-ի մեջ (13-րդ դար)։ Դրանից առաջ հին ռուսական Նևո անվանումը գործածվում էր Լադոգա լճի համար։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևա գետի երկարությունը կազմում է 74 կմ, ավազանի մակերեսը՝ 281000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2500 մ³։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևա գետի վտակներն են ձախից՝ Մգա, Տոսնա, Իժորա, Սլավյանկա, Մուրզինկա, աջից՝ Օխտա, Սև գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Д. Р. Нева (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 787—795.
- ↑ Мачинский Д. А., Кулешов B. C. Северные народы середины IV — первой половины VI в. в «Getica» Иордана // Ладога и Глеб Лебедев. Восьмые чтения памяти Анны Мачинской. СПб., 2004. С. 51.
- ↑ Helimski E. Ladoga and Perm revisited Արխիվացված 2015-07-22 Wayback Machine // Studia Etymologica Cracoviensia 13 (2008) P. 75-88.
- ↑ Этническая история: вопросы Владимиру Напольских
- ↑ Кулешов В. С. Нева: свидетельства индоевропейской традиции // Ладога — первая столица Руси. 1250 лет непрерывной жизни. VII чтения памяти Анны Мачинской, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևա» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 239)։ |