Երեք հաստլիկները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք հաստլիկները
ռուս.՝ Три толстяка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ և արկածային ֆիլմ
ՀիմքԵրեք հաստլիկները
Թվական1966 և նոյեմբերի 18, 1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Բատալով[1] և Իոսիֆ Շապիրո
Սցենարի հեղինակԱլեքսեյ Բատալով և Միխայիլ Արդով
ԴերակատարներԱլեքսեյ Բատալով, Ռինա Զելյոնայա[2], Եվգենի Մորգունով, Ալեքսեյ Սմիռնով, Լինա Բրակնիտե և Վալենտին Նիկուլին
ՕպերատորՍուրեն Շահբազյան
ԵրաժշտությունՆիկոլայ Սիդելնիկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն85 րոպե

Երեք հաստլիկները (ռուս.՝ Три толстяка), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 1966 թվականին՝ Ալեքսեյ Բատալովի կողմից, Յուրի Օլեշայի համանուն վիպակի մոտիվներով։ ԽՍՀՄ-ում ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1966 թվականի նոյեմբերի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ընթանում են անանուն հեքիաթային քաղաքում։ Քաղաքը գլխավորում են Երեք Հաստլիկները, որոնք անխղճորեն շահագործում են ժողովրդին։ Մի օր քաղաքին է մոտենում թափառական արտիստների ձիասայլը։ Արտիստները երեքով էին՝ ծաղրածու Ավգուստը, մարզիկ Տիբուլը և Սուոկ անունով աղջիկը։ Այդ ժամանակ քաղաքում հանքափորները ապստամբում են և Տիբուլը միանում է խռովարարներին։ Գեներալ Կարասկայի զորքը ճնշում է ապստամբությունը։ Պալատական հարկաբաժնից տարվող հրետանային հրաձգության ժամանակ, Կարասկայի մեղքով վնասվում է թագաժառանգ Տուտտիի տիկնիկը, որը նուրբ մեխանիկական խաղալիք էր։ Այդ ժամանակ, ապստամբությունը ճնշելու առիթով նշվող հանդիսությանը, որպես Հաստլիկներին սփոփելու միջոց, պալատ են բերում ապստամբների ղեկավար Պրոսպերոյին։

Զինվորների կողմից հետապնդվող Տիբուլը պատահականորեն հայտնվում է ողջ քաղաքում հայտնի գիտնական Գասպար Արներիի տանը։ Վերջինս օգնում է Տիբուլին թաքնվելու և փոխում է նրա արտաքինը։ Այդ ժամանակ Արներիին շտապ կանչում են պալատ։ Նրան հրամայում են գիշերվա ընթացքում նորոգել տիկնիկը և կառավարական կառքով տիկնիկի հետ միասին ուղարկում են տուն։ Ճանապարհին կառքի վրա հարձակվում են ապստամբները և առևանգում գիտնականին՝ մտածելով, որ դա կանցլերն է, իսկ կառքը տիկնիկի հետ միասին սլանում է անհայտ ուղղությամբ։ Անհուսորեն փնտրելով տիկնիկը, գիտնականը մտնում է Ավգուստի բեռնասայլի մեջ և կրկին հանդիպում Տիբուլին։ Այնտեղ պարզվում է, որ Սուոկը ջրի երկու կաթիլի պես նման է տիկնիկին։ Տիբուլի մոտ միտք է ծագում, ըստ որի Սուոկին կհագցնեն տիկնիկի նման և այդպես նա կհայտնվի պալատում։ Թագավորական բանտի բանալին, որտեղ տանջվում է Պրոսպերոն, պահվում է թագաժառանգ Տուտտիի մոտ։

Արներին «տիկնիկը» տանում է պալատ և Սուոկը հնարամտորեն մարմնավորում է խաղալիքին։ Տիկնիկը տեղափոխում են Տուտտիի սենյակ, որտեղ շուտով թագաժառանգը կռահում է, որ իր առջև կենդանի աղջիկ է։ Ընկերներից և ուշադրությունից զրկված թագաժառանգը չի մատնում Սուոկին և թույլ է տալիս, որ նա գիշերի իր ննջասենյակում։ Սուոկը գաղտնի կերպով վերցնում է բանալին, մտնում է բանտ և ազատում է Պրոսպերոյին։ Առավոտյան խաբեությունը բացահայտվում է, քանի որ իրական տիկնիկը հայտնվում է պալատական պարուսույցի տանը։ Արներիին և Սուոկին ձերբակալում են և առավոտյան պետք է մահապատժի ենթարկեն։

Իմանալով այդ մասին, ապստամբները Տիբուլի գլխավորությամբ, ստորգետնյա ուղիով թափանցում են պալատ։ Նրանք բարձրացնում են ապստամբության երկրորդ ալիքը և տապալում Հաստլիկների իշխանությունը։ Արներին և Սուոկը ազատ են արձակվում։ Ֆիլմի վերջում թափառական արտիստները քաղաքի հրապարակում, ժողովրդի առջև ելույթ են ունենում։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Լինա Բրակնիտե Սուոկ
Ալեքսեյ Բատալով Տիբուլ
Վալենտին Նիկուլին Գասպար Արների
Պյոտր Արտեմև թագաժառանգ Տուտտի
Ալեքսանդր Օռլով ծաղրածու Ավգուստ
Ռինա Զելյոնայա մորաքույր Գանիմեդ
Ռոման Ֆիլիպով Պրոսպերո
Սերգեյ Կուլագին Հաստլիկ
Եվգենի Մորգունով Հաստլիկ
Բորիս Խրիստոֆորով Հաստլիկ
Պավել Լուսպեկաև գեներալ Կարասկա
Բորիս Արդով կապիտան Բոնավենտուրա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ալեքսեյ Բատալով, Միխայիլ Արդով սցենարիստ
Ալեքսեյ Բատալով, Իոսիֆ Շապիրո ռեժիսոր
Սուրեն Շահբազյան օպերատոր
Նիկոլայ Սիդելնիկով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փուչիկներով թռչելու պահը նկարահանելու համար պատրաստվել էր հատուկ տիկնիկ՝ մարդու հասակով և 1 կգ քաշով, որը աշխատում էր հատուկ մեխանիզմով և կարող էր թռիչքի պահին շարժել գլուխը և թափահարել ոտքերը։ Սակայն նկարահանման ժամանակ փուչիկները տիկնիկի հետ միասին պոկվել ու թռել էին անհայտ ուղղությամբ։ Նոր տիկնիկ պատրաստելու ժամանակ այլևս չկար, ուստի դերասան Նիկոլայ Կորնոուխովը անձամբ է կատարել այդ հնարքը[3]։
  • Ալեքսեյ Բատալովը շուրջ մեկ տարի սովորել է կրկեսային որոշ հնարքներ, որպեսզի ֆիլմում հանդես գա առանց կրկնորդի[3]։
  • Սուոկի մասնակցությամբ որոշ դրվագներ Լինա Բրակնիտեի փոխարեն, ձայնը կրկնօրինակել է Ալիսա Ֆրեյնդլիխը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0061121/
  2. http://www.ofdb.de/film/84773,Tibul-besiegt-die-Dickw%C3%A4nste
  3. 3,0 3,1 Евгений Рейн. «Юпитеры освещают сказку (о фильме "Три толстяка")». Онлайн-журнал "Школьнику".
  4. «Петр АРТЕМЬЕВ — «Родом из СССР» на Mad-Love.ru — портале хорошего вкуса». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.