Վլադիմիր Վենգերով
Վլադիմիր Վենգերով Владимир Яковлевич Венгеров | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1920[1] |
Ծննդավայր | Սարատով, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 15, 1997[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0893093 |
Վլադիմիր Յակովլևիչ Վենգերով (ռուս.՝ Владимир Яковлевич Венгеров, հունվարի 11, 1920[1], Սարատով, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 15, 1997[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր և խաղարկային ֆիլմերի սցենարիստ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Վենգերովը ծնվել է Սարատովում։ 1943 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1944 թվականից աշխատել է «Լենֆիլ» կինոստուդիայում ռեժիսորներ Ռայզմանի ու Էրմլերի հետ։
1954 թվականին նկարահանել է «Կորտիկ» արկածային ֆիլմը (ըստ Ա․ Ռիբակովի վիպակի), որը մինչ օրս ունի իր հանդիսատեսը շնորհիվ իր սուր սյուժեյի և պատանի դերասանների խաղի։ Ավելի մեծ հաջողություն է ունեցել նրա հաջորդ ֆիլմը՝ «Երկու կապիտան» (ըստ Վ․ Կավերինի վեպի)։ Վենգերովի նշանակալի աշխատանքներից է նաև «Դատարկ երթ» ֆիլմը, որ նկարահանվել է Ս. Անտոնովի գրքի հիման վրա։ Այս ֆիլմում, ի տարբերություն նախորդների, Վենգերովն առաջին պլանում ներկայացրել է բարոյական կոնֆլիկտը։
Ունեցել է Դե Կակա մականունը. այդպես նրան կոչել են ռեժիսոր Դե Սիկայի անվան համաբանությամբ[2]։
Վլադիմիր Վենգերովը մահացել է 1997 թվականի նոյեմբերի 15-ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կոմարովոյի գերեզմանատանը
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 — Ադիգեական ինքնավար մարզ — վավերագրական ֆիլմ Ի. Գինդինի հետ համատեղ
- 1952 — Կենդանի դիակ
- 1953 — Անտառ
- 1954 — Կորտիկ, ռեժիսոր
- 1955 — Երկու կապիտան, ռեժիսոր
- 1958 — Քաղաքը վառում է կրակները, ռեժիսոր, սցենարիստ
- 1960 — Բալթիական երկինք, ռեժիսոր
- 1962 — Դատարկ երթ, ռեժիսոր, Մոսկվայի կինոթառատոնի արծաթե մեդալ
- 1965 — Աշխատանքային գյուղ
- 1968 — Կենդանի դիակ, ռեժիսոր, սցենարիստ
- 1972 — Կարպուխին
- 1976 — Ստրոգովներ, ռեժիսոր
- 1979 — Երկրորդ գարուն
- 1983 — Զառիթափ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ А. Нилин Станция Переделкино: поверх заборов : роман частной жизни. Москва: АСТ : Редакция Елены Шубиной, 2015 ISBN 978-5-17-087072-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Венгеров Владимир Яковлевич в Энциклопедии отечественного кино Արխիվացված 2016-09-24 Wayback Machine
- Михаил Швейцер, Владимир Венгеров Эпистолярий. «Ты у меня один» // Киносценарии : журнал. — 1999. — № 3—6. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- Михаил Швейцер, Владимир Венгеров Эпистолярий. «Ты у меня один» (продолжение) // Киносценарии : журнал. — 2000. — № 1. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
|