Ռենե Ադորե (ֆր.՝ Renée Adoréeսեպտեմբերի 30, 1897(1897-09-30) կամ սեպտեմբերի 30, 1898(1898-09-30)[1], Համբուրգ, Գերմանիա - հոկտեմբերի 5, 1933(1933-10-05), Լոս Անջելես, ԱՄՆ), ազգությամբ ֆրանսիացի ամերիկյան դերասանուհի։ Առավել հայտնի է եղել համր ֆիլմերում իր դերերով։ Ռենե Ադորեի իսկական անուն - ազգանունը՝ Ժաննա դե լա Ֆոնտե է (ֆր.՝ Jeanne de la Fonte)[2]։ Նրա ծնողները եղել են կրկեսի ակրոբատներ։ Հիմնականում նկարահանվել է համր ֆիլմերում, սակայն նա այն հաջողակներից էր, ով հնչուն ֆիլմերի հայտնագործումից հետո նկարահանվել է նաև այդ ֆիլմերում։ Ռենե Ադորի առավել նշանակալի ու հիշարժան աշխատանքը համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի մասն պատմող «Մեծ շքերթ» (The Big Parade) ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մելիզանդեի դերի տպավորիչ կատարումը։ Կինոդերասանուհու ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է ուժերի ծաղկման շրջանում. նա մահացել է 35 տարեկան հասակում[3], տուբերկուլյոզից, Լոս Անջելեսի առողջարաններից մեկում։ Թաղվել է Hollywood Forever գերեզմանատանը[4]։ Նրա ողջ ունեցվածքը, որ գնահատվել է 2.429 դոլար, փոխանցվել է Անգլիայում ապրող մորը[5]։ Տարիներ անց Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է համր կինոյի վառ աստղերից մեկը համարվող Ռենե Ադորեին նվիրված աստղ[6]։