Սևաստոպոլյան պատմվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևաստոպոլյան պատմվածքներ
Севастопольские рассказы
Malakhov1.jpg
ՀեղինակԼև Տոլստոյ
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրպատմվածք
ԹեմաՂրիմի պատերազմ
Բնօրինակ լեզուռուսերեն
Նկարագրում էՍևաստոպոլ
ԵրկիրՌուսաստան
Հրատարակման տարեթիվ1855

«Սևաստոպոլյան պատմվածքներ», երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։

Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը:

Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների տակ նա հերթապահում էր Չորրորդ հրետանային մարտկոցում (այդ թվում՝ մարտի 28-ի (ապրիլի 9) երկրորդ ուժեղացված ռմբակոծության ժամանակ, մասնակցել է Սև գետակի ճակատամարտին և քաղաքի վերջին գրոհի մարտերին։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաստոպոլը դեկտեմբեր ամսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյը առաջին մասում օգտագործում է երկրորդ դեմք (դա ցույց է տալիս «Դուք» դերանվան գործածությունը)։ Քաղաքի նկարագիրը, հնարավոր է, գրված էր Տոլստոյի 1854 թվականին Սևաստոպոլ ժամանելու հիման վրա։ Պատմողը ընթերցողին է ներկայացնում ժամանակավոր հիվանդանոց։ Այստեղ տեղավորված են անդամահատված վերջույթներով վիրավոր շատ զինվորներ, «ոմանք մահճակալների վրա, մեծ մասը` հատակին»[1]: Այնտեղ ընթերցողը բանակցություններ է տանում վիրավորների հետ, ապրում է պատերազմի ցավն ու տառապանքը։ Այնուհետև այցելում է մի տեղ, ուր ճաշի ժամանակ սպաներն ու զինվորները լսում են չորրորդ ամրոցի ֆանտաստիկ պատմությունները, որն ընթերցողի մոտ առաջացնում է այդ ամրոցն այցելելու անհրաժեշտություն։ Տոլստոյն ընթերցողին ուղեկցում է չորրորդ ամրոցը, որտեղ նա հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա զրույցի է նստում այն ժամանակվա հրամանատարի հետ։ Վստահ լինելով քաղաքի ուժերին, զինվորը սեր է տածում իր երկրի նկատմամբ և գիտակցում է պայքարի նկատմամբ իր աներեր կամքը՝ ստիպելով ընթերցողին վերադառնալ քաղաք։ Տոլստոյը «Սևաստոպոլը դեկտեմբեր ամսին» պատմվածքը օգտագործում է նաև նրա ահամար, որպեսզի ընթերցողին տրամադրի «Սևաստոպոլը մայիսին» և «Սևաստոպոլը 1855 թվականի օգոստոսին» պատմվածքների ընթերցմանը։

Սևաստոպոլը մայիսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մասում Տոլստոյը դիտարկում է պատերազմի սնափառությունն ու անիմաստությունը։ Պատմությունն ուսումնասիրում է պատերազմի հոգեբանությունն ու զինադադարի ժամանակ մոլորության տանող մարդասիրության առկայությունը (քանի որ երկրները պատերազմում են միմյանց հետ՝ չնայած նախկին զինադադարների)։ Տոլստոյը հանգում է նրան, որ իր պատմվածքում կա մեկ հերոս՝ ճշմարտությունը։

Սևաստոպոլը 1855 թվականի օգոստոսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ պատմվածքում խոսքը նորակոչիկ Վոլոդյայի ճակատագրի մասին է։ Տոլստոյը նկարագրում է երիտասարդ Վոլոդյայի հայրենասիրությունը, լավատեսությունը, որը կամավորական էր Սևաստոպոլում, այն դեպքում, երբ հին մարտիկները չէին հասկանում, թե ինչպես կարելի է թողնել աշխարհը հանուն այդ պատերազմի։ Հարկավոր էր սպա Մալախով կուրգանում, և Վոլոդյան համաձայնում է գնալ։ Ֆրանսիական հարձակման վերջում նա զոհվում է։ Նրա մահվան նկարագրությունը նմանվում է «Պատերազմ և խաղաղություն» վեպի այն հատվածին, երբ զոհվում է Նատաշա Ռոստովայի կրտսեր եղբայր Պետյան։ Տոլստոյը նախևառաջ ուզում է փոխանցել հայրենասիրության պատկերացումների պատրանքայնությունը մահվան դաժան և անիմաստ ֆոնին, որը կրում է պատերազմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толстой, Лев. Казаки и другие рассказы. Лондон, Нью-Йорк. Penguin, 2006. 188. Print.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]