Հայր Սերգի (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայր Սերգիյ (վիպակ)ից)
Jump to navigation Jump to search
Հայր Սերգի
Отец Сергий
Father Sergius 1911 - Charles Hagberg.PNG
Տեսակպատմվածք
ԺանրԳեղարվեստական գրականություն
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898
Father Sergius

«Հայր Սերգի» (ռուս.՝ «Оте́ц Се́ргий»), Լև Տոլստոյի կոմից 1890—1898 թվականներին գրված և 1911 թվականին հրատարակված վիպակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի ստեղծման գաղափարը Տոլստոյի մոտ հղացել է 1889—1890 թվականներին: Առաջին ծրագիրն ի հայտ է եկել 1890 թվականի փետրվարի 3-ին Տոլստոյի օրագրում: Հունիսի 6-ին Լև Նիկոլաևիչը գրել է.

Aquote1.png Սկսեցի Հայր Սերգին և խորհեցի նրա շուրջ: Ողջ հետաքրքրությունն այն հոգեբանական էտապներն են, որոնք նա անցնում է[1]: Aquote2.png


Տոլստոյը վիպակի վրա ընդմիջումներով աշխատել է մինչև 1891 թվականը: Նա վերադարձել է աշխատանքին միայն 1898 թվականին: 1898 թվականի հունիսի 12-ին Լև Տոլստոյն օրագրում նշել է.

Aquote1.png Այսօր բոլորովին անսպասելի կերպով ավարտեցի «Սերգին»[2]: Aquote2.png


1900 թվականի հոկտեմբերին, երբ Լև Նիկոլաևիչը հանդիպել է Մաքսիմ Գորկուն, նրան պատմել է վիպակի բովանդակությունը: Գորկին հիշել է.

Aquote1.png ... Ես լսում էի պատմությունը՝ ապշած լինելով և՛ գեղեցիկ շարադրման, և՛ պարզության, և՛ գաղափարների վրա[3]: Aquote2.png

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է իշխան Ստեփան Կասատսկու՝ սպայի, կրակոտ և հպարտ երիտասարդի մանկության և երիտասարդության նկարագրությամբ: Նա կայսեր մեծ երկրպագուն էր: Երիտասարդին մեծ գործեր էին սպասվում. նա հրաշալի տիրապետում էր տարբեր գիտությունների: Հանկարծ նա իր ամուսնության նախօրյակին բացահայտում է, որ իր հարսնացուն՝ կամսուհի Մարյա Կորոտկովան, եղել է Նիկոլայ I-ի սիրուհին: Այդ հարվածը ստիպում է նրան վերանայել իր ամբողջ կյանքը և հրաժարվելով տիտղոսներից՝ դառնալ վանական: Կուսակրոն ձեռնադրվելով՝ Ստեփանը ընդունում է հայր Սերգի անունը: Նա սկսում է ճգնավորի կյանք վարել: Կտրվելով աշխարհիկ կյանքից՝ նա հրաշալի հասկանում է այն, թե ինչու ինքն այժմ նման կյանք ունի:

Իր ճգնակեցության վեցերորդ տարում՝ բարեկենդանի տոնին, հարևան քաղաքից իր վանական խուց է ժամանում զվարճալի ընկերախումբ: Խմբից մի տիկին՝ Մարկովկինայի նախկին կինը, մտնում է խուց՝ գրազը շահելու նպատակով Սերգիին գայթակղելու մտադրությամբ: Հայր Սերգին, հակադրվելով դրան, մեկուսանում է մարագում, որտեղ կացնով կտրում է ձախ ձեռքի ցուցամատը: Մարկովկինան, գիտակցելով՝ ինչ է կատարվել, հեռանում է նրանից՝ սեփական կյանքը փոխելու մտադրությամբ: Մեկ տարի անց նա մտնում է վանք: Հայր Սերգին հռչակը՝ իբրև բարեպաշտ, աճում է: Նա ձեռք է բերում բուժակի փառք, և տարբեր վայրերից ուխտավորները գալիս էին նրա մոտ: Բայց դա նրան ամենևին չէր ուրախացնում: Դեռ ավելին, բազմաթիվ ուխտավորներ նրան սաստիկ խանգարում էին աղոթել: Սերգին տակավին գիտակցում է ճշմարիտ հավատին հասնելու իր անկարողությունը: Նրան նախկինի պես տանջում է ձանձրույթը, հպարտությունն ու տռփանքը: Ամեն ինչ կրկնվում է, երբ աղոթքներով բուժվելու նպատակով նրա մոտ են բերում վաճառական Մարյայի տկարամիտ դստերը: Հաջորդ առավոտյան նա հեռանում է վանքից և փնտրում մանկության ծանոթ Պաշենկային (Պարսկովյա Միխայլովնա), որին շատ տարիներ առաջ տանջել էր այլ տղաների խմբի հետ: Սերգին գտնում է նրան ու նրա համար ապաստարան գտնում: Նա սկսում է ապրել թափառական կյանքով, որի պատճառով նրան շուտով ձերբակալում են և աքսորում Սիբիր: Այնտեղ նա վարձու աշխատում է հարուստ մարդու մոտ, ուսուցանում երեխաներին, խնամում հիվանդներին:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Յակով Պրոտազանովը նկարահանել է գեղարվեստական համր ֆիլմ վիպակի մոտիվներով: Հայր Սերգիի դերը խաղացել է Իվան Մոզժուխինը:

Վիպակը կրկին նկարահանվել է 1978 թվականին: Հայր Սերգիի դերը խաղացել է Սերգեյ Բոնդարչուկը, իսկ ռեժիսորը՝ Իգոր Տալանկինը:

1990 թվականին լույս է տեսել վիպակի էկրանավորումը «Եվ լույս է վառվում խավարում» (Իտալիա – Ֆրանսիա – Գերմանիա): Կինոնկարի գործողությունները Ռուսաստանից տեղափոխվել են Նեապոլի թագավորություն, սակայն ստեղծագործության ֆաբուլան (դեպքերի ընթացքը) պահպանվել է: 1990 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին: Երգահան Նիկոլա Պիովանին ստացել է կինոլրագրողների Իտալական սինդիկատի «Արծաթազօծ ժապավեն» մրցանակը:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը հակասական գնահատանքի է արժանանում եկեղեցական միջավայրում: Հայր Սերգիի անկումը շատ ընթերցողների համար փորձաքար է եղել: Դրա հիման վրա մի կողմը պնդել է, որ Լև Նիկոլաևիչը ստեղծել է «հակակյանք»՝ ճգնակեցությունը վարկաբեկելու նպատակով[4]: Ըստ մյուս կողմի տեսակետի՝ Տոլստոյի վիպակը համահունչ է ռուս-բյուզանդական վարքագրության ավանդույթներին[5]: Սովորաբար գտել են նմանություն Մակար Ռիմսկու բյուզանդական շրջանի ապրելակերպի հետ, սակայն վիպակի գլխավոր հերոսի նախատիպի ստույգ լինելն անհայտ է:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն Տոլստոյի կրոնական հայացքների՝ ռուսական ուղղափառ եկեղեցին նրա գեղարվեստական ստեղծագործություններին երբեք պաշտոնական գնահատական չի տվել: Այդ պատճառով ուղղափառ հեղինակների արտահայտած տեսակետներից և ոչ մեկը չի կարող հավակնել ամբողջ եկեղեցու արտահայտած կարծիքին:

Առանձին հարց է ծագում, թե ինչպես է վիպակում Նիկոլայ Պավլովիչի օրինակով դրսևորվել Տոլստոյի վերաբերմունքը կայսերական իշխանության նկատմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толстой Л. Н. Полное собрание сочинений: В 90 тт. — М., 1952. — Т. 51. — С. 47.
  2. Там же. — Т. 53. — С. 197.
  3. М. Горький Собрание сочинений. — М., 1954. — Т. 28. — С. 137.
  4. Багдасаров Р. В.։ «Мистка русского православия. «Отец Сергий» как антитрадиция.»։ — М.: Вече, 2011. — ISBN 978-5-9533-5078-5։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-12-ին։ Վերցված է 2015-02-12 
  5. Водько Владислав։ «Византийские корни повести Л. Н. Толстого «Отец Сергий»»