Անտառահատում (պատմվածք)
Անտառահատում ռուս.՝ Рубка леса | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Լև Տոլստոյ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1853 |
Տեսարան | Կովկաս |
Հրատարակվել է | 1855 |
«Անտառի հատումը։ Յունկերի պատմությունը» (ռուս.՝ «Рубка леса. Рассказ юнкера»), Լև Տոլստոյի պատմվածքը, որը պատմում է Կովկասյան պատերազմի ժամանակ հրետանային դասակի մեկ օրվա մասին։ Մտնում է գրողի ստեղծագործությունների կովկասյան շարքի մեջ։ Գրվել է 1853-1855 թվականներին, առաջին անգամ տպագրվել է 1855 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն սկսվել է 1853 թվականի ամռանը Կովկասում ծառայության ժամանակ (ի սկզբանե կոչվել է «Կովկասցի սպայի նոթերը», «Կովկասցի սպայի օրագիրը», ապա «Անտառահատում» և «Հրետանու ենթասպայի նոթերը»)։ Պատմվածքի վրա աշխատանքը շարունակվել և ավարտվել է արդեն Սևաստոպոլում 1855 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Տոլստոյը որոշել է նոր պատմվածքը նվիրել Ի. Ս. Տուրգենևին՝ դրանում նկատելով Տուրգենևի պատմվածքների «շատ ակամա նմանակում»[1]։
Պատմվածքը տպագրվել է «Սովրեմեննիկ» ամսագրում (1855, № 9)՝ «Լ. Ն. Տ.» ստորագրությամբ և նվիվել Ի. Ս. Տուրգենևին։ Տուրգենևը, որը մինչ այդ անձամբ ծանոթ չէր հեղինակին, նրան նամակ է գրել, որտեղ շնորհակալություն է հայտնել այն իրեն նվիրելու համար. «Իմ ամբողջ գրական կարիերայում դեռ ոչինչ այսպես չէր շոյել իմ ինքնասիրությունը» (ռուս.՝ «Ничего ещё во всей моей литературной карьере так не польстило моему самолюбию»)[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում 1850-ական թվականներին Չեչնիայում Կովկասյան պատերազմի ժամանակ։ Պատմությունը ներկայացվում է հրետանային մարտկոցի դասակի հրամանատար ենթասպայի անունից։
Փետրվարյան օրերից մեկում ենթասպայի դասակին հանձնարարվում է «անտառի հատումը»՝ ուղեկցել և պաշտպանել այն զինվորներին, որոնք թշնամու մոտ տարածքում փայտ են կտրելու։ Գիշերը շարասյունը դուրս է գալիս և մտնում անտառ։ Պատմողը բնութագրում է իր դասակի զինվորներին (Վելենչուկ, հրետանու ենթասպա Մաքսիմով, ռմբարկու Անտոնով, ձիավոր Չիկին, ամենածեր զինվոր Ժդանովը և երիտասարդ նորակոչիկ, որն առաջին անգամ է մասնակցում արշվանքի)։ Նա նաև առաջարկում է ռուս զինվորների իր դասակարգումը.
Հրետանավորները նստում են կրակի մոտ, իսկ բալագուր Չիկինը զվարճալի պատմություններ է պատմում։ Լուսադեմին լեռնականները հայտնվում են անտառի բացատում և սկսում կրակել, ենթասպան հրամայում է հրացաններով կրակել նրանց վրա, և նրանք նահանջում են։ Ենթասպան զրուցում է վաշտի հրամանատար Բոլխովի հետ, որն իր հիասթափությունն է հայտնում Կովկասում ծառայությունից։ Այնուհետև թշնամին վերադառնում է և երկու թնդանոթ դնում բացատի եզրին՝ ժամանակ առ ժամանակ գնդակոծելով անտառի սպաներին։ Վելենչուկին ծանր վիրավորում են, որին տանում են սայլով։
Երեկոյան հատումն ավարտվում է, շարասյունը հեռանում է, սակայն դասակին և մեկ հետևակային գումարտակի հրամայված է մնալ մինչև վաղը։ Ենթասպան զրուցում է սպաների հետ, այնուհետև վերադառնում է իր դասակի մոտ և հետևում զինվորներին։ Հայտնում են, որ Վելենչուկը մահացել է։ Զինվորները խոսում են կրակի մոտ, Անտոնովը երգում է «Берёзушка» երգը։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Նեկրասովը 1855 թվականի սեպտեմբերի 2-ին Տոլստոյին հայտնել է[3].
Աուդիոներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Л. Толстой. «Рубка леса» (Цикл/Серия: Аудиособрание сочинений. Том 4) — читает Вячеслав Герасимов. Студия АРДИС, 2003.[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Н. В. Бурнашева. Комментарии. Л. Н. Толстой. Рубка леса». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ И. С. Тургенев. полн. собр. соч. и писем в 28-ми томах. Письма, т. II. М. — Л., АН СССР, 1961, с. 315—316.
- ↑ Н. А. Некрасов. полн. собр. соч. и писем, т. X, с. 241.
- ↑ «Толстой Лев — Хаджи-Мурат. Рубка леса. Кавказский пленник :: Клуб Любителей АудиоКниг :: Все аудиокниги рунета». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 12 (օգնություն)