Գեորգի Տարատորկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Տարատորկին
ռուս.՝ Георгий Георгиевич Тараторкин
Георгий Тараторкин Фотограф Дмитрий Дубинский 2012.jpg
Ծնվել էհունվարի 11, 1945(1945-01-11)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 2017(2017-02-04)[1] (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Եկատերինա Մարկովա
Երեխա(ներ)Աննա Տարատորկինա
Պարգևներ և մրցանակներՊատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գեորգի Գեորգիևիչ Տարատորկին (ռուս.՝ Гео́ргий Гео́ргиевич Тарато́ркин, հունվարի 11, 1945, Լենինգրադ, ՌԽՖՍՀ - փետրվարի 4, 2017, Մոսկվա, ՌԴ), թատրոնի և կինոյի խորհրդային, ռուս դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։ Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար, «Ոսկե դիմակ» ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Տարատորկինը ծնվել է 1945 թվականի հունվարի 11-ին Լենինգրադում։ 1966 թվականին ավարտել է Լենինգրադի Ա․ Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնին կից ստուդիան (Զինովի Կորոգոդսկու արվեստանոց) և մինչև 1974 թվականը խաղացել Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Կորոգոդսկու բեմադրած ներկայացումներում խաղալով հիմնականում գլխավոր դերեր[2]։ 1968 թվականից սկսել է նկարահանվել կինոյում (առաջին ֆիլմը՝ «Սոֆյա Պերովսկայա»)։

1969 թվականին էկրան է բարձրանում Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա նկարահանած նույնանուն ֆիլմը, որտեղ Տարատորկինը մարմնավորում էր Ռոդիոն Ռասկոլնիկովի դերը։ 1974 թվականին դերասանը հրավեր է ստանում Մոսսովետի անվան թատրոնից[2]։ Առաջին դերը կինոյում արդեն մարմնավորած Ռասկոլնիկովի դերն էր Յուրի Զավադսկու հայտնի «Պետերբուրգյան երազներ» ներկայացման մեջ, որը բեմադրվեց 1969 թվականին (թատրոնի բեմում այդ դերը հիանալի կատարում էր Գենադի Բորտնիկովը[3]

Հետագայում դերասանը խաղաց բազմաթիվ դերեր՝ ներառյալ Ստրելցովի դերը «Նրանք մարտնչում էին Հայրենիքի համար», Իվանի դերը՝ «Կարամազով եղբայրներ», Կարենինի դերը՝ «Կենդանի դիակ» ներկայացումներում[2]։

1970-1980-ական թվականներին, երբ էստրադայում, ռադիոյում և գրական երեկոներին ժողովրդականություն էր վայելում պոեզիան, Տարատորկինը շատ էր հանդես գալիս Ալեքսանդր Բլոկի և «Արծաթե դարի» այլ պոետների բանաստեղծությունների ասմունքով։ Քննադատները բազմիցս նշում էին դերասանի վարպետությունը, նրա հազվագյուտ կարողությունը տեղ հասցնել ոչ միայն բովանդակությունը, այլև բանաստեղծության գեղեցկությունը։

1996 թվականից Տարատորկինը դերասանական վարպետություն էր դասավանդում Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ)։ Նույն թվականին ընտրվեց Ռուսաստանի թատերական գործիչների միության առաջին քարտուղար։

Վերջին տասնամյակում Մոսսովետի անվան թատրոնի բեմում մի շարք գլխավոր դերեր է խաղացել ռեժիսոր Յուրի Երյոմինի ներկայացումներում՝ «Մի՛ արթնացրեք մադամին», «Արծաթե դար»։

2013 թվականին դերասանը նկարահանվեց «RWS» կինոստուդիայի կողմից նկարահանված ռեժիսոր Ռաուֆ Կուբաևի 8 սերիանոց «Ինչից է սկսվում Հայրենիքը» սերիալում՝ հետախույզ Դմիտրիևի դերում[4]։

Գեորգի Տարատորկինը մահացել է 2017 թվականի փետրվարի 4-ին՝ 73 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո[5]։

Դերասանի հետ հրաժեշտը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 6-ին Մոսսովետի անվան թատրոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը դերասանուհի և գրող Եկատերինա Մարկովան է։

Որդին՝ Ֆիլիպ Տարատորկինը, ուղղափառ քահանա է, աստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Новая Россия. История постсоветской России» գիտաուսումնական կենտրոնի և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի դոցենտ։

Դուստրը՝ Աննա Տարատորկինան, դերասանուհի է։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (դեկտեմբերի 28, 1971) «Ոճիր և պատիժ» գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար[6]
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 31, 1976)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (ապրիլի 28, 1984)
  • Պատվո շքանշան (օգոստոսի 15, 1998) թատերական արվեստում երկարատև արգասաբեր գործունեության համար[7]
  • «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (հոկտեմբերի 1, 2005) թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման և ստեղծագործական երկարատև գործունեության համար[8]
  • ՌԴ կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (դեկտեմբերի 17, 2014) «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի համար[9]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադի պետական պատանի հանդիսատեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Քեզ է նվիրվում Վիտալի Ռոմադին
Մի կում ազատություն Նիկոլայ I
Մահապատժից հետո խնդրում եմ Պյոտր Շմիդտ
Տերը Ալեքսեյ Պեշկով
Բորիս Գոդունով Բորիս
Համլետ Համլետ
Մեր մարդիկ են․ հաշվի կառնենք Պոդխալյուզին

Մոսսովետի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Նրանք մարտնչում էին Հայրենիքի համար Ստրելցով
Պետերբուրգյան երազներ Ռասկոլնիկով
Ժամանման օր - մեկնման օր Պետրով
Տունն ավազի վրա Էլդար
Տարբերակ Ալեքսանդր Բլոկ
Կարամազով եղբայրներ Իվան
Կենդանի դիակ Կարենին
Վերստուգում Կոնստանտին
Դատավորների դատ Օսկար Ռոլֆե
Մեղավորները Սոկոլիկ
Նախաճաշ անծանոթի հետ Ստարո
Մաքսիմը հազարամյակի վերջում Օրեխով
Թագավորության դարպասների մոտ Իվար Կարենո
Գինը Վիկտոր Ֆրանց
Մի՛ արթնացրեք մադամին Ժյուլիեն Պալյուշ
Հռոմեական կատակերգություն Դիոն

«Սֆերա» թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ներկայացում
2013-2014 թատերաշրջան Ոչ տեղացի երեկո

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1967 Սոֆյա Պերովսկայա Իգնատի Գրինևիցկի
1967 Անմոռանալին Իվան Չաբան
1968 Ոճիր և պատիժ Ռոդիոն Ռասկոլնիկով
1972 Նիշակիր ատոմ Եվգենի Կազանսկի
1972 Թարգմանություն անգլերենից Վիտալի Դուդին
1973 Սրտային գործեր Եվգենի Պավլովիչ
1974 Զուտ անգլիական սպանություն Ռոբերտ Ուորբեք
1975 Հաղթողը Գեորգի Մոկաշյով
1976 Իմ գործը Սեմենյակա
1977 Մերժում - զրո Անտոն Բլիշ
1977-1979 Բաց գիրք Դմիտրի Լվով
1979 Փոքր ողբերգություններ Ալեքսանդր Չարսկի
1980 «Ահաբեկում» գործողության անհաջողությունը Միխայիլ Սլադկոպևցև
1980 Կարլ Մարքս․ երիտասարդ տարիներ Գերման Էվերբեկ
1980 Անհայտ մադու պատմությունը Գեորգի Օրլով
1982 Հարուստ, աղքատ Ռուդոլֆ Ջորդախ
1982 Ամենաերկար ծեղիկը Յուրիս Վիլկս
1983 Լուսնային ծիածան Տիմուր Կիզիմով
1984 Մեզ պետք չէ կանխագուշակել
1985 Ահազանգ արևածագին
1986 Վերջին ռեպորտաժ Պետեր Լոբենշտեյն
1988 Ների՛ր մեզ, այգի՛ Մաքսիմ Մատուշկին
1990 Հայրը և տիկինը Անդրեյ
1990 Հոմո նովուս Ալեքսանդր Պետրովիչ
1991 Դժողքի ծնունդ Ժորժ
1991 Մահանալը սարսափելի չէ երաժիշտ
1992 Դյուբա-դյուբա փաստաբան
1999 Մեռնելը հեշտ է Ֆելիքս Լուժին
2000 24 ժամ գեներալ
2003 Կայսեր սերը Ալեքսանդր II
2003 Փրկություն կեչիների տակ Վալաև
2004 Քնքուշ հրեշը գնդապետ Եգորիչևը
2004 Շախմատ խաղացողը Զոտով
2004 Նրանք պարում էին մեկ ձմեռ Անդրեյի հայր
2005 Քաղաքացի պետ Օրեխով
2005-2006 Մի՛ ծնվիր գեղեցիկ Պավել Ժդանով
2007 Վստահության ծառայություն Կռիլով
2007 Հետախույզ Պուտիլինը Պյոտր Դովգայլո
2009 Մի կաթիլ լույս Պավել Սելեզնյով
2010 Կրքի գերին Մաքսիմ Գորկի
2014 Ինչից է սկսվում Հայրենիքը Դմիտրի Դմիտրիև
2015 Արգելք հայր Անդրեյ
2015 Խորհրդավոր կիրք Ռեպին

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ներկայացում Դեր
1974 Բալլադ տղայի մասին
1978 Ժամանման օր - մեկնման օր Պետրով
1983 Սիրանո դե Բերժերակ Սիրանո դե Բերժերակ
1987 Կենդանի դիակ Վիկտոր Կարենին
2008 Արծաթե դար Վիկտոր Միխայլովիչ

Հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմ Կերպար
Չուրիդիլո
Մադուկ-ջարդուկը վարպետ Դրոսելմեյեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Георгий Тараторкин»։ Труппа։ Театр им. Моссовета (официальный сайт)։ Վերցված է 2016-07-07 
  3. «Геннадий Бортников»։ История։ Театр им. Моссовета (официальный сайт)։ Վերցված է 2016-07-07 
  4. Георгий Тараторкин стал разведчиком. «Московский комсомолец», спецвыпуск 26 сентября 2013 № 211(5), с.3
  5. Умер знаменитый артист Георгий Тараторкин
  6. Постановление Совмина РСФСР от 28 декабря 1971 года № 693 «О присуждении Государственных премий РСФСР в области литературы, искусства и архитектуры 1971 года»
  7. Указ Президента Российской Федерации от 15 августа 1998 года № 974 «О награждении государственными наградами Российской Федерации работников Московского государственного академического театра имени Моссовета»
  8. Указ Президента Российской Федерации от 1 октября 2005 года № 1153 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Постановление Правительства Российской Федерации от 17 декабря 2014 года № 2565 «О присуждении премий Правительства Российской Федерации 2014 года в области культуры»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]